ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է
    Ինտերնետի արագության չափման առաջատար Ookla ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաարագ ինտերնետ ունեցող երկրների ցուցակը։ Ցուցակի հիմքում ընկած են Speedtest հարթակում իրականացված չափումները։Բջջային ինտերնետի ցուցակում առաջատար հնգյակը հետևյալն է.Նորվեգիա՝ միջին արագություն՝ 52.59 Մբիթ/վ, Նիդերլանդներ՝ 46.94 Մբիթ/վ, Հունգարիա՝ 46.24 Մբիթ/վ, Սինգապուր՝ 45.99 Մբիթ/վ, Մալտա՝ 44.84 Մբիթ/վ։Բջջային ինտերնետի ցուցակում Հայաստանը 19.76 Մբիթ/վ ցուցանիշով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։ Ադրբեջան՝ 18.23 Մբիթ/վ՝ 62-րդ հորիզոնական։ Վրաստան՝ 17.5 Մբիթ/վ՝ 65-րդ հորիզոնակա
  • 2018-2019-ին ԵՏՄ-ում կարող են չեղարկել ռոումինգը
    2018-2019 թվականներին Եվրասիական տնտեսական միությունում կարող են չեղարկել ռոումինգը։Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային  ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը՝ РБК-ի եթերում։«Մենք կարծում ենք, որ 2018-2019 թվականների ընթացքում այդ խնդիրը լուծելու հնարավորություն կա»,-նշել է Անատոլի Գոլոմոլզինը։ Հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ԵՏՄ-ի տարածքում ռոումինգի արժեքի զրոյականացման ուղղությամբ։ Նման հնարավորությունը մշակում են ԵՏՄ անդամ երկրներիի բջջային օպերատորների հետ
  • Forbes-ը ցուցադրել է iPhone 8 սմարթֆոնը
    Ամերիկյան Forbes պարբերականի գլխավոր խմբագիր Գորդոն Քելլին ցուցադրել է iPhone 8 սմարթֆոնի վերջնական դիզայնը։ Նա նշել է, որ լուսանկարել է iPhone 8-ին ամենանման նախատիպը։Սմարթֆոնն ապակե է, այն ունի անլար լիցքավորման համակարգ։ էկրանի չափը 5.8" է։ Էկրանի վրա տեղադրված են դիմագծերի սկաներները։ Մատնահետքերի սկաներ չկա, ինչպես նաև գոյություն չուն «Տուն» կոճակը:Նյութի աղբյորը՝   https://b24.am
  • ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները քննարկում են Միության զարգացումը եւ շուկայի սահմանափակումների վերացումը
    Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:Այն բացվել Է անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով, այնուհետեւ նրանց միացել են պատվիրակությունների անդամները:Ղազախստանի վարչապետ Բակըտժան Սագինտաեւը ողջունել Է նիստի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել Աստանայում ընթացող «ԷՔՍՊՕ-2017»-ին աջակցելու եւ երկրների ակտիվ մասնակցության համար:«Այսօր մենք արծարծելու ենք մի շարք կարեւոր հարցեր, որոնք ավելի հանգամանալի քննարկում են պահանջում: Դա վերաբերում Է նաեւ թվային օրակարգին, կենս
  • Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի
    Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություննե
  • Այսուհետ հնարավոր է փոխել Viber-ում գրանցված հեռախոսահամարը
    Աշխարհի առաջատար առցանց հաղորդակցման հարթակներից մեկը համարվող Viber-ն այսօր գործարկել է օգտատերերի կողմից անչափ սպասված մի գործառույթ։ Խոսքը գնում է օգտահաշվին կից հեռախոսահամարի փոփոխության հնարավորության մասին։ Հեռախոսահամարի փոփոխությունն այսուհետ չի բերի օգտահաշվի տվյալների կորուստի։ Հեռախոսահամարի փոփոխությունը հնարավոր է կատարել միայն ակտիվ SIM քարտի առկայության դեպքում։Նշենք, որ նախկինում հեռախոսահամարի կամ սմարթֆոնի փոփոխությունը բերում էր օգտահաշվի կորստի, ինչի պատճառով անհրաժետություն էր առաջանում նոր օգտահաշիվ գրանցել։
  • Խորվաթիայի կղզիներից մեկում զբոսաշրջիկները կտուգանվեն հասարակական կարգը խախտելու համար
    Խորվաթական Խվար կղզում զբոսաշրջիկները կտուգանվեն հասարակական վայրերում սնվելու, քնելու կամ առանց հագուստի հայտնվելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը:Նշվում է, որ ամբողջ կղզում զբոսաշրջիկների պահվածքի վերաբերյալ կանոններով պաստառներ են փակցված:Այսպես, օրինակ, տղամարդկանց խնդրում են քաղաքով զբոսնելիս վերնաշապիկներ կրել: Այս կանոնը խախտելու դեպքում սպասվում է 500 եվրո, իսկ մարդաշատ վայրերում սնվելու կամ քնելու դեպքում՝ 700 եվրո տուգանք:Կղզու քաղաքապետ Ռիկի Նովակի խոսքով՝ այս կանոնները մտցվել են Խվարի իմիջը պահպանելու համար:Նյո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի նախագահի ողջույնի խոսքը
    Ուրախ եմ ողջունելու Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում: 
    Ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում քննարկվող խնդիրների լուծման կապակցությամբ և երաշխավորում ներկայացված առաջարկությունների անկողմնակալ ու շահագրգիռ ուսումնասիրությունը, քննարկումը և ընթացքավորումը:
     
    Welcome message of the Commission Chair
     
    I am pleased to welcome you on the website of the State Commission for the Regulation of Public Services and Economic Competition of Nagorno Karabakh Republic.
    I do hope for your efficient support in discussion of submitted   tasks and ensure  impartial and concerned regulation process in the frames of Commission jurisdiction. 
                                                     Приветственная речь председателя          государственной коммиссии
    Я рад приветствовать вас на официальной веб-странице Государственной комиссии по урегулированию в сфере Общественных услуг и Экономической конкуренции Нагорно- Карабахской Республики.
    Надеюсь на вашу продуктивную поддержку в вопросах урегулирования обсуждаемых вопросов в рамках юрисдикции Комиссии. Гарантирую беспристрастное изучение вопросов и благотворное и результативное течение поставленных перед комиссией задач.