ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ
    Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ: Եթե  Վաշինգտոնի կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման սահմանափակումները տարածվեն նաեւ եվրոպական ձեռնարկությունների վրա, ապա ԵՄ-ն կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից ներկրվող կարեւոր արտադրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները: Ընդ որում, պատժամիջոցային մաքսատուրքերը կարող են կիրառվել նաեւ ամերիկյան արտադրանքի լայն տեսականու համար՝ նարն
  • ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին
    Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for
  • Բրիտանացի փորձագետը պնդում է, որ արհետսական ինտելեկտը մարդուց «միլիարդ անգամ ավելի խելացի կդառնա»
    Արհեստական ինտելեկտը կարող է զարգանալ և դառնալ «միլիարդավոր անգամներ ավելի խելացի», քան մարդը:Ինչպես հաղորդու է Daily Mail-ը, նման կարծիք է հայտնել  անգլիացի ֆուտուրիստ Իեն Փիրսոնը, ով պնդում է, որ մարդիկ ստիպված կլինեն միաձուլվել ռոբոտների հետ՝ գոյատևելու համար:«Փաստն այն է, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի հեռուն գնալ և միլիարդավոր անգամներ ավելի խելացի լինել, քան մարդն է ներկա պահին: Այսպիսով, մենք իսկապես պետք է ջանք թափենք»,- ասել է Փիրսոնը Դուբայում անցկացված Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ:Վերջինս պնդում է, որ մարդիկ
  • Ի՞նչ անել, եթե վնասել եք խանութի ապրանքը
    Հրահանգներ այն դեպքերի համար, երբ թանկարժեք շիշը ընկել է ձեր ձեռքից կամ հանկարծակի ձեր կողքին փլվել են խանութի դարակաշարերը։Քայլ առաջին․ հանգստացեքԱնհարմար շարժում և ահա գետնին բեկորներ են, ձեզ շրջապատել են հետաքրքրասեր գնորդները, անհանգստացած աշխատողները և բարկացած թիկնապահները։ Մոռացեք խուճապահար փախչելու ցանկության մասին և հիշեք ձեր իրավունքները։Մինչև չեք կնքել մանրածախ վաճառքի պայմանագիր, չեք վճարել, չեք ստացել կտրոն և չեք վերցրել գնումների կտրոնը, ապրանքի համար պատասխանատվություն է կրում խանութը։ Բայց միայն այն դեպքում, եթե ամեն
  • Այս տարի Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան
    Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ հզորությամբ: Կայանները գործում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:«Հայտարարված է մրցույթ Մասրիկում 55 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄգՎտ հզորությամբ կայան կառուցելու համար: Եթե խնդիրներ չառաջանան, կարծում ե
  • Երիտասարդությունը լքում է Facebook-ը
    Facebook-ը միջին տարիքի մարդկանց սոցիալական ցանց է դառնում: Սեփական հետազոտության տվյալներից ելնելով՝ հայտարարել է eMarketer ընկերությունը, հաղորդում է USA.one-ը:EMarketer-ի զեկույցի համաձայն՝ 2004 թվականին ուսանողների համար ստեղծված սոցիալական ցանցը կորցնում է երիտասարդների եւ դեռահասների շրջանում ժողովրդականությունը: Այս միտումը կապված է ոչ միայն Instagram երիտասարդ օգտատերերի անցման հետ, որը 2012 թվականին Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ դոլարով ձեռք բերեց: EMarketer-ի տվյալներով՝ 12-24 տարեկան օգտատերերը ավելի հաճախ շփվում են Snapchat պլատֆորմում:2018-ին Ֆեյսբուքի օգտատերերը
  • Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը
    Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար: Արդյունքում ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են հեղինակավոր Dior նորաձևության տան դիզայներները:Այնուհանդերձ՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3.400 տարի առաջ ապրած Նեֆ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    97,7 մեգահերց հաճախականությամբ` Հադրութի և Մարտունու շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին
    30 Հունվարի 2018
    Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    97,7 մեգահերց հաճախականությամբ` Հադրութի և Մարտունու շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին

    1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
    2. Հատկացվող հաճախականության նոմինալը` 97,7 մեգահերց.
    3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
    4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Հադրութի և Մարտունու շրջաններ.
    5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).
    1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
    2) օրական եթերաժամը` 24 ժամ,
    3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին, օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
    4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
    5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների, օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
    6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն յոթ տոկոս,
    7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը յոթ տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի),
    8) հայրենական արտադրության հաղորդումների ծավալում հեռարձակվող երաժշտության մեջ հայկական երաժշտության նվազագույն ծավալը տոկոսով` 64-0,4 x հայրենական արտադրության հաղորդումների ծավալ.
    6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
    1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմ (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., շ. 1 հասցեով) են ներկայացվում 2018 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.
    2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
    7. Կից փաստաթղթերի ցանկ.
    1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.
    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.
    3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.
    4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.
    5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
    8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.
    9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
    10. Լիցենզային վճարը` 70 000 ՀՀ դրամ, մուծվում է 915005164438 հաշվեհամարով (միանվագ) և պետական տուրքը` 915005164438 հաշվեհամարով, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում.
    11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
    հեռախոս` (047) 95-49-84, վեբ-կայք. www.kargavorum.nkr.am, էլ. փոստ` kargavorum@mail.ru .
    12. Դիմումի ձևը`

    Դ Ի Մ ՈՒ Մ

    ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման)
    լիցենզիա ստանալու


    Դիմող ________________________________________________________________
    /անվանումը/

    Գտնվելու վայրը ________________________________________________________

    Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ________________________________________________

    Հաճախությունը և սփռման տարածքը ________________________________________

    Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _____________________________
    ________________________________________________________________________
    ________________________________________________________________________

    Հաղորդումների լեզուն_____________________________________________________



    Տնօրեն ______________________ Ստորագրությունը ________________




    Կ. Տ. «______» ______________ 20 թ.

    << Վերադարձ ցուցակի