ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
  • Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի
    Նյու Յորքի Բրուքլին քաղաքում 2019-ի օգոստոսին կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքի կառուցումը: OMA ընկերության դիզայներները վստահեցնում են, որ շենքերը պարող զույգ են հիշեցնելու:Ինչպես հայտնում է vesti.ru-ն, աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 և 121 մետր, կկառուցվեն The Greenpoint Landing նախագծի շրջանակներում: Բնակելի համալիրները կնախագծվեն և կկառուցվեն այնպես, որ չփակեն տեսարանը դեպի Մանհեթեն: Նախատեսվում է, որ շենքերում ընդհանուր առմամբ 745 բնակարան կտեղակայվի, սակայն տարածքի մի մասը հանրային տարածք կլինի:Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը կայա
  • Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում
    Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես հայտնեցին Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պա
  • Արցախի սպառողական շուկայում գնանկում է արձանագրվել
    Արցախի սպառողական շուկայում 2018թ.-ի դեկտեմբերին գնանկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    66,0-74,0 մեգահերց, 76,0-90,0 մեգահերց, 92,0-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց
    26 Հուլիսի 2018

    Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    66,0-74,0 մեգահերց, 76,0-90,0 մեգահերց, 92,0-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախականությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին


    1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).

    2. Հատկացվող հաճախականությունների նոմինալը` 66,0-74,0 մեգահերց, 76,0-90,0 մեգահերց, 92,0-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախականություններ.

    3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.

    4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետության տարածք.

    5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում).

    1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,

    2) օրական եթերաժամը` 24 ժամ,

    3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին, օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,

    4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,

    5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների, օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,

    6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն յոթ տոկոս,

    7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը յոթ տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի),

    8) հայրենական արտադրության հաղորդումների ծավալում հեռարձակվող երաժշտության մեջ հայկական երաժշտության նվազագույն ծավալը տոկոսով` 64-0,4 x հայրենական արտադրության հաղորդումների ծավալ:

    6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`

    1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., շ. 1 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2018 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ՝ առձեռն ստացականով.

    2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.

    7. Կից փաստաթղթերի ցանկ.

    1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները.

    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

    3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին.

    4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը.

    5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.

    8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, հայտատուի կնիքով կնքված.

    9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.

    10. Լիցենզային վճարը` 70 000 ՀՀ դրամ, մուծվում է 915005164438 հաշվեհամարով (միանվագ) և պետական տուրքը` 915005164438 հաշվեհամարով, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում.

    11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.

    հեռախոս ` (047) 95-49-84, վեբ-կայք. www.kargavorum.nkr.am, էլ. փոստ` kargavorum@mail.ru:

    12. Դիմումի ձևը`

    Դ Ի Մ ՈՒ Մ

    ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու

    Դիմող ________________________________________________________________

    /անվանումը/

    Գտնվելու վայրը ________________________________________________________

    Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _______________________________________________

    Հաճախությունը և սփռման տարածքը _______________________________________

    Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին ____________________________

    _____________________________________________________________________

    Հաղորդումների լեզուն___________________________________________________

    Տնօրեն ______________________ Ստորագրությունը________________

    Կ. Տ. «______» ______________ 20 թ.






    << Վերադարձ ցուցակի