ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Ինչ ապրանքներ են ամենից շատ արտահանվել Արցախից 2020թ․ առաջին եռամսյակում
    2020-ի առաջին եռամսյակում արտահանման հիմնական մասը՝ 11,8 մլրդ դրամի կամ ընդհանուր արտահանման 69,9%-ը, կազմել են հանքային արտադրանքները: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման, հայտնել են Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Երկրորդ տեղում թանկարժեք քարերն ու մետաղներն են (3,1 մլրդ դրամ, 18,6%), երրորդ տեղում` պատրաստի սննդամթերքը (571.9 մլն դրամ, 3.4%), չորրորդ տեղում` կենդանիները եւ կենդանական ծագման ապրանքները (430 մլն դրամ, 2.5%): 2020թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախից ապրանքների արտահանումը նվա
  • Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները
    Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով  ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ա
  • Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
    Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։ Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։ Էկվադորն
  • Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
    Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:   Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի: Վրացական
  • Արևելյան Միջերկրականի երկրները ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
    Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի և հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արևելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը: «Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական
  • ԱՄՆ նախապատրաստվել է պետական պարտքի կրկնակի աճին
    Մինչեւ 2050 թվականն ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կկրկնապատկվի` 2020-ին ՀՆԱ-ի 98 տոկոսից հասնելով 195 տոկոսի: Այս մասին ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարին կանխատեսումը մնում էր 180 տոկոսի մակարդակում, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ընթացիկ դրամավարկային քաղաքականության հետ կապված տնտեսական ճգնաժամը ստիպեց վատթարացնել կանխատեսումը: Փորձագետները կոչ են արել նախապատրաստվել նրանց, որ 2021 թվականին պետական ​​պարտքը կհատի 100 տոկոսի սահմանը բյուջեի աճող դեֆիցիտի ֆոնին, իսկ 2022-ին այն կհասնի 107 տոկ
  • Շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալողներին Արցախի գյուղնախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն
    2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը: Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղեկատվություն
    27 Օգոստոսի 2020
    Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    66,0-74,0 մեգահերց, 76,0-87,4 մեգահերց, 87,6-88,2 մեգահերց, 88,4-89,2 մեգահերց 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախությունների շերտերում` Արցախի Հանրապետության տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի մասին

    1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` ռադիոհաղորդումների եթերային հեռարձակում (վերահեռարձակում).
    2. Հատկացվող հաճախությունների նոմինալը՝ 66,0-74,0 մեգահերց, 76,0-87,4 մեգահերց, 87,6-88,2 մեգահերց, 88,4-89,2 մեգահերց 91,2-93,9 մեգահերց, 94,1-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախություններ.
    3. Ռադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը` ընդհանուր.
    4. Ռադիոծրագրերի սփռման տարածքը` Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ քաղաք և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններ, կամ Ստեփանակերտ քաղաք, կամ Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջաններ, կամ մեկ շրջանի տարածքում).
    5. Մրցույթի պայմանները (հեռարձակման դեպքում)՝
    1) հեռարձակման պարբերականությունը` ամենօրյա,
    2) օրական եթերաժամը` 24 ժամ,
    3) հաղորդումների սկիզբը` ժամը 00:00-ին՝ օրվա ծրագրի պարտադիր հայտարարությամբ,
    4) հայրենական արտադրության հաղորդումների (օրենքով նախատեսված նվազագույն ծավալի) հեռարձակումը` 00:00-24:00 ժամանակահատվածում,
    5) սեփական արտադրության հաղորդումների ծավալը` հայրենական արտադրության հաղորդումների՝ օրենքով նախատեսված նվազագույն ծավալի առնվազն 30 տոկոսը,
    6) տեղեկատվական հաղորդումների ծավալը` առնվազն 7 տոկոս,
    7) եռամսյակային ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափը` առավելագույնը 7 տոկոս (ըստ ժամանակի և ցանցի միավորի).
    6. Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը`
    1) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փ., շ. 1 հասցեով) աշխատակազմ են ներկայացվում 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ առձեռն ստացականով,
    2) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը տեղի կունենա մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից մինչև 60-րդ օրը.
    7. Կից փաստաթղթերի ցանկ՝
    1) ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները,
    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին,
    3) տեղեկություններ ծրագրային քաղաքականության մասին,
    4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը,
    5) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
    8. Կից փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից՝ համարակալված, կարված, դիմողի կնիքով կնքված.
    9. Կից փաստաթղթերում ներկայացվող ցանկացած օտարալեզու փաստաթուղթ պետք է ներկայացվի համապատասխան թարգմանության հետ միասին.
    10. Դիմողը, մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում, լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, 915005164438 հաշվեհամարին կատարում է հետևյալ վճարումները՝
    1) լիցենզային միանվագ վճար՝ կախված հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից,
    2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար պետական տուրք՝ ,Պետական տուրքի մասինե օրենքով սահմանված չափով.
    11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը.
    հեռախոս` (047) 95-49-84, վեբ-կայք՝ www.kargavorum.nkr.am, էլ. փոստ՝ kargavorum@mail.ru .
    12. Դիմումի ձևը`
    Դ Ի Մ ՈՒ Մ
    ռադիոհաղորդումների հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստանալու
    Դիմող _______________________________________________________________________
    (անվանումը)

    Գտնվելու վայրը _______________________________________________________________
    Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _____________________________________________________
    Հաճախությունը և սփռման տարածքը ___________________________________________
    Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիազորված անձ կամ զանգվածային այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին _______________________________
    ______________________________________________________________________________
    Հաղորդումների լեզուն _________________________________________________________
    Տնօրեն ______________________ Ստորագրությունը ________________

    Կ. Տ. «______» ______________ 20___ թ.

    << Վերադարձ ցուցակի