ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել
    Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։  ,Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատելե,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։                                                &nbs
  • Brent նավթի գինը բարձրանում է
    Նավթի համաշխարհային գները փոփոխվում են տարբեր ուղղություններով: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, հայտնում է RT- ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,07% -ով ՝ հասնելով բարելի դիմաց 42,16 դոլարի: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.24% -ով և կազմել 45.28 դոլար մեկ բարելի դիմաց:                                                                                         Նյութի աղբյուրը՝         https://news.am/arm/news/
  • Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտությունը 9 տոկոսով աճել է
    Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ
  • Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել
    Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ի
  • Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով
    Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվե
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում իրականացված ռադիոընկերությունների եթերի մոնիթորինգի վերաբերյալ
      21 Դեկտեմբերի 2011
          Հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվեց հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում իրականացված ռադիոընկերությունների եթերի մոնիթորինգի վերաբերյալ տեղեկատվությունը: Համաձայն ներկայացված տեղեկատվության` այսօրվա դրությամբ ԼՂՀ-ում գործում են 7 եթերային և 1 լարային հեռարձակմամբ ռադիոընկերություններ:
            Հանձնաժողովի 2011 թվականի աշխատանքային պլանի համաձայն` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքների պահանջների և ռադիոընկերություններին տրամադրված ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիաների պայմանների վերահսկողության նպատակով իրականացվել է ռադիոեթերի մոնիթորինգ: Մոնիթորինգում ընդգրկվել են.
           «Միքս Մեդիա» 105.0ՄՀց, 
           «Ռադիո Հայ» 105.5ՄՀց, 
           «Փեյս» 104.3ՄՀց,
           «Սիթի Էֆ-Էմ» 106.0ՄՀց,
           «Արմինկո-ՆԿ» Jazz FM 107.0ՄՀց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները,  
           «Դիջիթալ Սմայլ»  106.6ՄՀց և
           «Ռադիո FM103»  103.0ՄՀց  փակ բաժնետիրական ընկերությունները: 
          Իրականացված մոնիթորինգի ընթացքում վերոնշյալ  Ըկերությունների կողմից հայտնաբերվել են մի շարք խախտումներ , որոնք հիմնականում վերաբերվել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Գովազդի մասին» ԼՂՀ օրենքների դրույթներին: Նիստի ընթացքում  ընկերություններին տեղեկացվեց կայացված  մոնիթորինգի արդյունքների մասին:
         Հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի)  պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է`
           ա) տվյալ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.
           բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև նշված խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատասխան որոշման կամ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
         2. Հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, լիցենզիայի պայմանների ու պահանջների խախտման համար նշանակում է հետևյալ վարչական տույժերը.
             ա) նախազգուշացում.
             բ) տուգանք.
             գ) լիցենզիայի գործողության կասեցում.
             դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
       Հանձնաժողովը նիստի ընդացքում որոշեց  Ընկերությունների համար սահմանել ողջամիտ ժամկետ համապատասխան թերությունները վերացնելու համար: 
       
            ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահի  մամլո քարտուղար  Ա. Հակոբյան


      << Վերադարձ ցուցակի