ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ուսումնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
    05 Հուլիսի 2012
      ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը 2012 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ` ուսումնական այցի նպատակով, գործուղվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին, Դրեսդեն, Բոնն):
       Ուսումնական այցի թեման էր «Պետական օժանդակությունը»: Պետական օժանդակության մասին օրենքը մեր հանրապետություններում բացակայում է, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում է «Պետական օժանդակության մասին» օրենքը և ունեն բազմաթիվ  պրակտիկ օրինակներ  կապված պետական օժանդակության հետ:
      Բեռլինում «Էկոնոմիկայի տեխնոլոգիայի և հետազոտությունների» վարչության պետական օժանդակության հարցերով զբաղվող փորձագետը ներկայացրեց պետական օժանդակության վերահսկման նպատակով իրականացվող միջոցառումները:    
      Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի  և տեխնոլոգիայի վարչությունում Եվրոպական հարաբերությունների տնօրենը հատկապես կարևորեց պետական օժանդակության բաղադրիչները, այսինքն պետական օժանդակություն տրամադրելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել պետական ռեսուրսների օգտագործմանը, տնտեսական առավելությունը, որը ստանում է շահառու կողմը, տրամադրվող պետական օժանդակության ընտրվողականությունը: 
        Բոննում  փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես է կատարվում ծանուցման գործընթացը: Նախարարությունը կարող է ծանուցվել պետական կառույցների կողմից, պետական օժանդակություն տրամադրվող ընկերության մրցակիցների կողմից:
      ԵՄ հանձնաժողովը պետական օժանդակությունը  ծանուցումների, բողոքների, և մոնիտորինգների հիման վրա է վերահսկում: ԵՄ հանձնաժողովը ունի մի բաժին, որը զբաղվում է լրատվական նորություններով, որտեղ կարող են հայտնաբերել բողոքներ: Բողոքը շատ դեպքերում ներկայացնում են մրցակից ընկերությունները՝ նպատակ ունենալով զրկել մրցակցին պետական օժանդակությունից: 
       Եվրոմիությունը ունի մշակված ուղենիշներ, որով տրվում է պետական օժանդակությունը և ցանկացած որևէ պետական մարմին պետական օժանդակություն տրամադրելու դեպքում պետք է համապատասխանեցնի ԵՄ ուղենիշներին: Եթե ծանուցումը ուղարկվում է ԵՄ Հանձնաժողով, ապա Հանձնաժողովը հարցեր ունենալու դեպքում ունի երկու ամիս ժամանակ հարցերին պատասխանելու համար:
      Դրեզդենում փորձագետները խորհուրդ տվեցին «Պետական օժանդակության մասին» օրենքը ընդունելուց հետո սկզբից հասարակությանը ծանոթացնել, թե ինչ է նշանակում պետական օժանդակությունը, որ հասարակությունը լավ իրազեկվի պետական օժանդակության հասկացությանը: Նրանց կարծիքով մեր մոտ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի վարչություն, կամ բաժին, որպեսզի իրազեկեն մեզ պետական օժանդակության մասին:

                                                              ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ նախագահի մամլո քարտուղար   Ա. Հակոբյան            

    << Վերադարձ ցուցակի