ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
  • Չեխիան որոշել է վերացնել դիմակ դնելու պարտադիր պահանջը
    Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոժեժն ասել է, որ հուլիսի 1-ից սենյակներում և հասարակական տրանսպորտում դիմակներ դնելու պահանջը կչեղարկվի երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ այն վայրերի, որտեղ նկատվում է COVID-19 կորոնավիրուսի բռնկում՝ գրում է mk.ru-ն: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետագա արտակարգ միջոցառումները ձեռնարկվելու են մարզային հիգիենայի կայանների կողմից:Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am/
  • Ոսկու պաշարները Նյու Յորքում ռեկորդային ծավալների են հասել
    Պահուստներում Նյու Յորքյան Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի, 2013 թվականից տվյալներ հավաքող FactSet ընկերությանը հղում անելով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Այդ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում, նշում է թերթը։  Նյու Յորքի «ոսկու տենդը» թերթը կապում է համավարակի հետ, որը մատակարարումների շղթաների խափանման պատճառով քաոս է առաջացրել թանկարժեք մետաղների շուկայում։ WSJ-ը նշում է, որ կատարվածը խաա
  • Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի հուլիսյան մատակարարման գները
    Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարման գները ՕՊԵԿ + ձևաչափի երկրների նախարարների նիստից հետո: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco սաուդական պետական նավթային ընկերության գնացուցակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, խոսքը սաուդական նավթի հուլիսյան ֆյուչերսների մասին է: Ասիական շուկաների համար գնաճը միջինում կազմել է 5.60-7.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աղբյուրի տվյալներով՝ փորձագետներն առավել չափավոր գնաճ էին կանխատեսում՝ 4 դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղեկատվություն
    30 Նոյեմբերի 2012
       2007- 2012 թվականների ընթացքում ինտերնետ, թվային անշարժ, ֆիքսված անլար միջերես և բջջային հեռախոսակապի տեսակներով բնակչության ապահովվածության վերաբերյալ  տեղեկատվություն

       2007-2012 թվականներին կապի բոլոր տեսակներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ապահովվածությունը բնակչության նկատմամբ հետևյալն է.
           բջջային հեռախոսակապ. 
    2007 թվականին (ԼՂՀ բնակչությունը 137747 մարդ) ապահովվածությունը բնակչության նկատմամբ կազմում էր 84.3%` թվով 8 քաղաք և 133 համայնք, 
    2008 թվականին (ԼՂՀ բնակչությունը 138834 մարդ)` 89.0%` թվով 8 քաղաք և 174 համայնք,
    2009 թվականին (ԼՂՀ բնակչությունը 139859 մարդ)` 93.8%` թվով 8 քաղաք և 208 համայնք: Ընդ որում 2008, 2009 թվականներին  հետվճարային քարտերի զանգերի սակագները 2007 թվականի   համեմատ նվազել են միջինը 11,6 %-ով,
    2010 թվականին (ԼՂՀ բնակչությունը 141400 մարդ)` 96.8%` թվով 8 քաղաք և 220 համայնք: 2010 թվականին  2009 թվականի համեմատ հետվճարային քարտերի զանգերի սակագները  նվազել են միջինը  20%-ով, իսկ կանխավճարային քարտերի զանգերի սակագները` միջինը  30,3%-ով,
    2011 թվականին (ԼՂՀ բնակչությունը 143574 մարդ)` 97.2%` թվով 8 քաղաք և 230 համայնք: 2011 թվականին 2010 թվականի  համեմատ հետվճարային քարտերի զանգերի սակագները  նվազել են միջինը 17%-ով, իսկ կանխավճարային քարտերի զանգերի սակագները`  միջինը 23,7%-ով,
    2012 թվականին (ԼՂՀ բնակչությունը 144755 մարդ)`  97.0% (ապահովվածության  %-ի նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի աճով)` թվով 8 քաղաք և 231 համայնք: 
    2012 թվականի նոյեմբեր ամսում բջջային հեռախոսակապի կանխավճարային քարտերի բաժանորդների համար հաստատվել է սակագնային պլան, որի ներսում դեպի երեք ընտրված հեռախոսահամար ներցանցային զանգերը կատարվում են գործող սակագներից 50%-ով նվազեցված սակագներով, իսկ դեպի ՀՀ հեռախոսահամար կատարվող զանգերի սակագները` 25%-ով նվազեցված սակագներով: 
              թվային անշարժ հեռախոսակապ. 
    2008 թվականին (ԼՂՀ բնակչությունը 138834 մարդ)` 61.2%` թվով 7 քաղաք և 32 համայնք: 
    2009 թվականին (ԼՂՀ բնակչությունը 139859 մարդ)` 61,8%` թվով 7 քաղաք և  33 համայնք: Ընդ որում 2009 թվականին 2008 թվականի համեմատ թվային անշարժ հեռախոսակապի զանգերի սակագները նվազել են միջինը 12.9 %-ով,
    2010 թվականին (ԼՂՀ բնակչությունը 141400 մարդ)` 55,6% (պայմանավորված է գծերի փոխարինմամբ WLL հեռախոսակապով)` թվով 7 քաղաք և 15 համայնք: 2010 թվականին 2009 թվականի համեմատ  թվային անշարժ հեռախոսակապի զանգերի սակագները նվազել են միջինը 19,6 %-ով,
    2011 թվականին (ԼՂՀ բնակչությունը 143574 մարդ)` 55,8%` թվով 7 քաղաք և  16 համայնք: 2011 թվականին 2010 թվականի համեմատ  թվային անշարժ հեռախոսակապի զանգերի սակագները նվազել են միջինը 17.9 %-ով,
    2012 թվականին (ԼՂՀ բնակչությունը 144755 մարդ)` 55,4%` թվով 7 քաղաք և  15 համայնք: 2012 թվականին 2011 թվականի համեմատ  թվային անշարժ հեռախոսակապի ներշրջանային զանգերի սակագները նվազել են միջինը 16.6 %-ով: 
    Վերջին տարիների նման ցածր ցուցանիշը բնական է և պայմանավորված է միայն շրջկենտրոններում թվային անշարժ հեռախոսակապի առկայությամբ, իսկ համայնքներում գործում էր անալոգային հեռախոսակապ, որը 2010 թվականից սկսած արագորեն փոխարինվում է ֆիքսված անլար միջերես հեռախոսակապով (WLL), ինչն էլ փոխհատուցում է թվային անշարժ հեռախոսակապի բացակայությունը համայնքների տարածքում:
           ֆիքսված անլար միջերես հեռախոսակապ.
    2007- 2009 թվականներին ապահովվածությունը բնակչության նկատմամբ կազմում էր 0%` քանի որ նշված կապի տեսակով բնակչության ապահովումը սկսվեց 2010 թվականին: 2010 թվականին (ԼՂՀ բնակչությունը 141400 մարդ) ապահովվածությունը բնակչության նկատմամբ կազմում էր 93,7%`  թվով 8 քաղաք և  178 համայնք,
    2011 թվականին (ԼՂՀ բնակչությունը 143574 մարդ)` 95,8%` թվով 8 քաղաք և 205 համայնք: 2011 թվականին 2010 թվականի համեմատ թվային անշարժ հեռախոսակապի զանգերի  սակագները նվազել են միջինը 34,5%-ով,
    2012 թվականին (ԼՂՀ բնակչությունը 144755 մարդ)` 95,6% (ապահովվածության %-ի նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի աճով)` թվով 8 քաղաք և  212 համայնք: Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով,  որ արդեն 2012 թվականին համայնքների բնակչության մեծամասնությունը ֆիքսված անալոգային հեռախոսակապից  անցել է  ֆիքսված անլար միջերես հեռախոսակապին: 
           ինտերնետ կապ.
    2007 թվականին (ԼՂՀ բնակչությունը 137747 մարդ) ապահովվածությունը բնակչության նկատմամբ կազմում էր 41,6%` թվով 1 քաղաք և  4 համայնք: Ընդ որում 2007 և 2008 թվականներին անսահմանափակ մուտքով ինտերնետ կապի արագությունը կազմում էր ընդամենը 36,6 կբիտ/վրկ`  26500 դրամ ամսավճարով և 22000 դրամ միացման վարձով: Այսօր ինտերնետ կապի նվազագույն արագությունը կազմում 512 կբիտ/վրկ` 3000 դրամ ամսավճարով և անվճար միացումով: 
    2008 թվականին (ԼՂՀ բնակչությունը 138834 մարդ) ապահովվածությունը բնակչության նկատմամբ կազմում էր 57,1%, 2009 թվականին (ԼՂՀ բնակչությունը 139859 մարդ)` 57,5%, 2010 թվականին (ԼՂՀ բնակչությունը 141400 մարդ)` 57,8% (ապահովվածությունը աճել է, քանի որ աճել է ինտերնետ կապով ապահովված բնակավայրերի բնակչության թվաքանակը): 2008, 2009 և 2010 թվականներին ինտերնետ կապով ապահովված էին թվով 7 քաղաք և 11 համայնք: 2010 թվականին 2009 թվականի համեմատ  ինտերնետ կապի սակագները նվազել են միջինը   81,5 %-ով,
    2011 թվականին (ԼՂՀ բնակչությունը 143574 մարդ)` 58,3%, 2012  թվականին (ԼՂՀ բնակչությունը 144755 մարդ)` 58,4%: 2011, 2012 թվականներին ինտերնետ կապով ապահովված էին թվով 8 քաղաք և 11 համայնք: 2011 թվականին 2010 թվականի համեմատ  ինտերնետ կապի զանգերի սակագները նվազել են միջինը 82,7 %-ով,  իսկ  2012 թվականին 2011 թվականի համեմատ`  միջինը  48,5 %-ով, իսկ 1 Մբիթ/վ արագության դեպքում` 55,8 %-ով: 
    ԼՂՀ բնակավայրերում ինտերնետ կապով ապահովվածության աճը  պայմանավորված է ինտերնետ կապի սակագների նվազման և հետևաբար նշված կապի մատչելիության բարձրացման հետ (2009թ. մինչև 1 Մբիթ/վ  ինտերնետ կապի ամսավճարը  կազմում էր  500 000 դրամ, իսկ 2012 թվականին` 4200 դրամ` DSL տեխնոլոգիայի համար և 4400 դրամ` օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի համար: Նշված ժամանակահատվածում  սակագները նվազել են 119 անգամ (99,1%)-ով: 

                                                  ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ նախագահի մամլո քարտուղար   Ա. Հակոբյան 
                                                  

    << Վերադարձ ցուցակի