ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ք. Երուսաղեմում փորձի փոխանակմանը մասնակցելու մասին
    11 Դեկտեմբերի 2012
       2012 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը ԼՂՀ հանրային ծառայություները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչը EPRA-ի (կարգավորող մարմինների եվրոպական պլոտֆորմ) հրավերով մասնակցել է Իսրայելի Հանրապետությունում կայացած այդ կառույցի  36-րդ նստաշրջանին, որին հրավիրված էին 53 երկրների ներկայացուցիչներ: Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների սրման պատճառով Իսրայել են ներկայացել ընդամենը 8 երկրների ներկայացուցիչներ, ինչի պատճառով նիստի օրակարգը փոխարինվել է փորձի փոխանակման օրակարգով: Այցելության ընթացքում փորձի փոխանակման նպատակով ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի Հանրապետության հեռուստատեսությունը և ռադիոն կարգավորող մարմնի հետ, որտեղ մանրամասնորեն քննարկվել է մասնակից երկրների մեդիաշուկաների իրավիճակները, հանդիպումներ են տեղի ունեցել Իսրայելի պետական հեռուստատեսության և ռադիոյի ու այդ պետությունում գործող երկու կոմերցիոն ընկերությունների հետ, ուսումնասիրվել գործող կարգերը և նյութատեխնիկական բազայի որակը, ինչպես նաև լսումներ ու քննարկումներ են  կայացել «Իսրայելի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմնի իրավասությունները և խնդիրները» թեմայի շուրջ: Իսրայելի պետությունում արդեն իսկ ներդրված  է հեռահաղորդակցության թվայնացված համակարգը: Լայն մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել նաև մասնակից մյուս երկրների միջև:
       Ուշագրավը այն է, որ 8 միլիոնանոց բնակչություն ունեցող այդ երկիրը ունի ընդամենը մեկ պետական հեռուստաընկերություն՝ իր ռադիոյով և երկու կոմերցիոն հեռուստաընկերություններ, որոնք էլ սեփական ստուդիա ունենալով հանդերձ, հեռարձակումը իրականացնում են կենտրոնացված` պետական մասնաբաժին ունեցող  հաղորդումներ իրականացնող կենտրոնի միջոցով:
       Պետական հեռուստատեսության բյուջեն կազմում է մոտավորապես 800000 ԱՄՆ դոլար, որն էլ գոյանում է ոչ թե պետական  բյուջեից, այլև քաղաքացիների վճարներից (յուրաքանչյուր հեռուստացույց ունեցող քաղաքացու տարեկան 100 դոլար վճարումներից): Սա պետական գործունեության   օրինակներից միայն մեկն է: 
      Պետք է նշել նաև, որ պետական հեռուստաընկերությունները գովազդներ հեռարձակելու իրավունք չունեն:  Բոլոր հեռահաղորդակները համարվում են պետական սեփականություն և ոչ պետական հեռուստաընկերությունները հաղորդումներ ինքնուրույն հեռարձակելու հնարավորություններ չունեն:
       Գործուղման ընթացքում Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթն համաժողովի մասնակիցներին հրավիրեց պաշտոնական ընդունելության և ընթրիքի: Ընթրիքի սեղանը բաղկացած էր միայն տեղական արտադրության մթերքներից և ազգային կերակուրներից, ինչը նույնպես պետական  քաղաքականության հերթական օրինակն էր: 
       Այցելության ընթացքում հանդիպումներ են  տեղի ունեցել նաև Երուսաղեմի հայ համայնքի, հայկական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչը մասնակցեց նաև այդ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ամենամյա բարեգործական տոնավաճառին, որից ձևավորված հասույթը ուղղվում է համայնքի ծրագրերի իրականացմանը:    
       Տեղի հայկական կազմակերպությունները մեծ խանդավառությամբ են ընդունել Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ներկայացուցչի մասնակցությունը:


                                            ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ նախագահի մամլո քարտուղար   Ա. Հակոբյան 


    << Վերադարձ ցուցակի