ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղեկատվություն
    25 Դեկտեմբերի 2012
    Տեղեկանք 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին

       Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում առաջնորդվել է ԼՂՀ սահմանադրությամբ, բնագավառը կարգավորող օրենքներով, ԼՂՀ Նախագահի հռչակած սկզբունքներով, ԼՂՀ Ազգային Ժողովում հրապարակված գործունեության ծրագրով և միջազգային համագործակցության համաձայնագրերով:
      Հանրային ծառայությունների կարգավորման (էներգետիկա և ջրային համակարգ) բնագավառում  2012 թվականի ընթացքում  Հանձնաժողովը ընդունել է 27 որոշում` որից 5-ը նորմատիվ, 22-ը` անհատական, իսկ այդ ծառայությունների բնագավառում գործունեության տարբեր տեսակների համար տրամադրել է 8 լիցենզիա և 1 թույլտվություն, երկարաձգել` 2 լիցենզիաների և 2 թույլտվությունների գործողության  ժամկետները:  Այդ բնագավառում գործունեություն  են իրականացնում 13 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց մոտ կատարվել են թվով  10 դիտանցումներ: Սահմանվել են ջրային համակարգի և գազի վերաբերյալ սակագներ: Քննարկման փուլում են գտնվում Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման և Հանրապետության համար որոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտերը:  
       Հաշվետու ժամանակահատվածում հանրային ծառայությունների կարգավորման բնագավառին վերաբերող  9 գործուղում է կատարվել, որից   2-ը  արտասահմանյան գործուղումներ էին:
      Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում 2012 թվականի ընթացքում Հանձնաժողովը ընդունել է 18 որոշում, որից 7-ը՝ նորմատիվ, 11-ը՝ անհատական:  Անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով իրականացրել է 50, իսկ  առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրության նպատակով 54 դիտանցումներ: Դիտանցումների արդյունքում բացահայտվել են օրենսդրության խախտման  դեպքեր: Այս կապակցությամբ  2 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, իսկ մնացածի դեպքերում տրվել են խախտումների վերացման վերաբերյալ ծանուցումներ: Դիտանցումները անց են կացվել 60 առևտրային օբյեկտներում և  ուսումնասիրվել են  53 ապրանքային շուկաներ: 2012  թվականին 13 տնտեսավարող սուբյեկտներ 30 ապրանքային շուկաներում ճանաչվել են  գերիշխող  դիրք ունեցող, այսպիսով  գերիշխող և մենաշնորհ դիրք ունեն 25 տնտեսավարող սուբյեկտներ 38 ապրանքային շուկաներում: 
       Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 20 գործուղում, որից   2-ը  արտասահմանյան գործուղումներ էին:
     Հեռահաղորդակցության` այդ թվում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում,  Հանձնաժողովը 2012 թվականի  ընթացքում ընդունել է 78 որոշում, որից 17-ը` նորմատիվ, 60-ը` անհատական և  1-ը` լոկալ: 10 որոշումներ վերաբերում էին սակագների նվազմանը և նոր սակագների սահմանմանը: Ընդհանրապես այս բնագավառում հեռախոսակապի սակագները նվազել են 16.6%-80%, իսկ ինտերնետ ծառայությունների սակագները 33.9%-59.5%:   Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տրամադրվել է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման թվով 24 լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման 4 թույլտվություն: Փոփոխություն է կատարվել 3 լիցենզիայում:    Դադարեցվել է Ստեփանակերտ քաղաքի  տարածքում ռադիոհաղորդումների կաբելային վերահեռարձակման 1 լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման 1 թույլտվության և տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման 16 լիցենզիաների գործողությունը: Հայտարարվել է մի շարք հաճախականություններով` Ստեփանակերտ  քաղաքի և մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը չներառող մեկ կամ մի քանի շրջանների տարածքում   ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման 2 լիցենզավորման մրցույթ, որի արդյունքում տրամադրվել է 2 լիցենզիա: Հայտարարվել է նաև 1 հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթ: Կարգավորվող բնագավառներում գործունեություն են իրականացնում 91 տնտեսավարող սուբյեկտներ: Այս բնագավառում իրականացվել է 52 դիտանցում և հարուցվել է 3 վարչական վարույթ: 
       Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 5 գործուղում, որից   2-ը  արտասահմանյան գործուղումներ էին:
      Հանձնաժողովը անց է կացրել 19 հերթական, 4 համատեղ նիստեր  և 5 ընդլայնված խորհրդակցություն, որոնց մասնակցել են ԼՂՀ կառավարության, ԼՂՀ  արհմիությունների ֆեդերացիայի և կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչներ:             
      Տարվա  ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմ մուտք է գործել 1142 գրություն: 101 գրություններ լիցենզավորման ու սակագների վերաբերյալ հայտեր էին, որոնք տեղում ուսումնասիրվել են և ընթացքավորվել: 
    Ֆինանսական ոլորտում 2012 թվականին  Հանձնաժողովի կողմից նախատեսվում  է ԼՂՀ պետական բյուջե  մուտքագրել մոտավորապես 350 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 26 մլն դրամով:
      Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի պաշտոնական www.kargavorum.nkr.am  վեբ կայք այցելել է 2919 այցելու, այդ թվում` 2827-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Հայաստանի Հանրապետությունից, 15-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 12-ը` Ադրբեջանից, 8-ը` ԱՄՆ-ից, 7-ը՝ Մեծ Բրիտանիայից, 5-ը` Գերմանիայի Հանրապետությունից, 45 այցելու` այլ երկրներից: 
        Վեբ կայքում  2012 թվականի ընթացքում հայտարարությունների բաժնում տեղադրվել է 81 տեղեկատվություն և 22 հայտարարություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ռադիոհեռուստաընկերությամբ լուսաբանվել և հեռարձակվել է Հանձնաժողովի 20 նիստ, 1 խորհրդակցություն Լեռնային Ղարաբաղի     Հանրապետության վարչապետի և հաց արտադրողների հետ, իսկ «Վեստնիկ» լրատվական թողարկմամբ լուսաբանվել և հեռարձակվել է 7 նիստ: «Հ1», «Հ2», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններով հեռարձակվել է Հայաստանի Հանրապետության հանձնաժողովների հետ համատեղ նիստերը: Արցախի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել է 3 հարցազրույց: 3 անգամ հարցազրույց է տրվել «Ազատ Արցախ» թերթին և 1 անգամ «168 ժամ» թերթին: Հանձնաժողովի 6 նիստ լուսաբանվել է «Երկիր» և 3 նիստ «Karabakh-open.info» էլեկտրոնային թերթերով: 3  անգամ հարցազրույց է տրվել «Ազատություն» ռադիոկայանին: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջնորդությամբ 6 լրագրողներ մասնակցել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջազգային սեմինարներին գ. Հանքավանում և գ. Աղվերանում:
         Հրապարակային լսումների ընդհանուր քանակը 2012 թվականին կազմել է 178:
      Արտագերատեսչական գործունեության առումով Հանձնաժողովը համագործակցել է ՀՀ համապատասխան հանձնաժողովների հետ` յուրաքանչյուրում ունենալով մշտական գործող աշխատանքային խմբեր:
      Ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև հանրապետական ենթակայության մարմինների, Կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ:
      Կադրերի և մասնագետների ընտրության քաղաքականության առումով Հանձնաժողովը ձգտում է աշխատակազմում ներգրավել երիտասարդ և (կամ) փորձառու, մասնագիտական կարողություններով օժտված անձանց, ինչը ցավոք  իրականացվում է շատ դանդաղ:


                                                ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ նախագահի մամլո քարտուղար   Ա. Հակոբյան 

    << Վերադարձ ցուցակի