ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ. ՍՐԱՆՔ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ
    15 Հունվարի 2013
       ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ  ամփոփում  է տարվա արդյունքները 
      -Պարոն Ղահրամանյան, ինչպիսի՞ն էր 2012 թվականը ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի համար: Կխնդրեինք նախ ներկայացնել հանրային ծառայությունների կարգավորման բնագավառում հանձնաժողովի կատարած մեկամյա աշխատանքը:
      -Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվել է ԼՂՀ Սահմանադրությամբ, բնագավառը կարգավորող օրենքներով, ԼՂՀ Նախագահի հռչակած սկզբունքներով, ԼՂՀ Ազգային ժողովում հրապարակված գործունեության ծրագրով և միջազգային համագործակցության համաձայնագրերով:
    Մասնավորապես, հանրային ծառայությունների կարգավորման "էներգետիկա և ջրային համակարգ" բնագավառում  անցած տարվա  ընթացքում  հանձնաժողովն ընդունել է 27 որոշում, որից 5-ը` նորմատիվ, 22-ը` անհատական, իսկ այդ ծառայությունների բնագավառում գործունեության տարբեր տեսակների համար տրամադրել է 8 լիցենզիա և 1 թույլտվություն, երկարաձգել 2 լիցենզիաների և 2 թույլտվությունների գործողության  ժամկետները:  Այդ բնագավառում գործունեություն  են իրականացնում 13 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց մոտ կատարվել են թվով 10 դիտանցումներ: Սահմանվել են ջրային համակարգի և գազի վերաբերյալ սակագներ: Քննարկման փուլում են գտնվում Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման և հանրապետության համար ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտերը:  
    Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է հանրային ծառայությունների կարգավորման բնագավառին վերաբերող  9 գործուղում, որից   2-ը`  արտասահմանյան:
     -Իսկ ի՞նչ աշխատանքներ են կատարվել տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում: 
      - 2012 թվականի ընթացքում հանձնաժողովն այս բնագավառում ընդունել է 18 որոշում, որից 7-ը՝ նորմատիվ, 11-ը՝ անհատական:  Անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով իրականացրել է 50, իսկ  առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրության նպատակով` 54 դիտանցումներ: Դրանց արդյունքում բացահայտվել են օրենսդրական խախտման 19 դեպքեր: Այս կապակցությամբ 2 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, իսկ 17-ի դեպքերում տրվել են խախտումների վերացման վերաբերյալ ծանուցումներ: Դիտանցումներն անց են կացվել 60 առևտրային օբյեկտներում և ուսումնասիրվել են  53 ապրանքային շուկաներ: 2012  թվականին 13 տնտեսավարող սուբյեկտներ 30 ապրանքային շուկաներում ճանաչվել են  գերիշխող  դիրք ունեցող. այսպիսով,  գերիշխող և մենաշնորհ դիրք ունեն 25 տնտեսավարող սուբյեկտներ 38 ապրանքային շուկաներում: Տվյալ բնագավառի խնդիրներով հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 20 գործուղում, որից 2-ը՝  արտասահմանյան:
      -Հանձնաժողովի իրավասության մեջ են մտնում նաև հեռահաղորդակցության, այդ թվում՝ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառները: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ:
      -Հիշյալ ոլորտում ևս շոշափելի աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես, 2012 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ընդունվել է 78 որոշում, որից 17-ը` նորմատիվ, 60-ը` անհատական և  1-ը` լոկալ: 10 որոշումներ վերաբերում էին սակագների նվազմանը և նոր սակագների սահմանմանը: Ընդհանրապես այս բնագավառում հեռախոսակապի սակագները նվազել են 16,6-80%¬ով, իսկ ինտերնետ ծառայությունների սակագները՝ 33,9-59,5%¬ով: Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տրամադրվել են տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման  24 լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման 4 թույլտվություն: Փոփոխություն է կատարվել 3 լիցենզիայում: Դադարեցվել է Ստեփանակերտ քաղաքի  տարածքում ռադիոհաղորդումների կաբելային վերահեռարձակման 1 լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման 1 թույլտվության ու տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման 16 լիցենզիաների գործողությունը: Հայտարարվել է մի շարք հաճախականություններով` Ստեփանակերտ  քաղաքի և մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը չներառող մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման 2 լիցենզավորման մրցույթ, որի արդյունքում տրամադրվել է 2 լիցենզիա: Հայտարարվել է նաև  հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզավորման մեկ մրցույթ: Կարգավորվող բնագավառներում գործունեություն են իրականացնում 91 տնտեսավարող սուբյեկտներ: Այս բնագավառում իրականացվել է 52 դիտանցում և հարուցվել  3 վարչական վարույթ: 
        Հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներով հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 5 գործուղում, որից 2-ը, ինչպես արդեն նշել եմ,  արտասահմանյան: 
      ՀԾՏՄԿՊՀ-ն բավական ակտիվ կերպով համագործակցում է ԶԼՄ-ների հետ: Ի դեպ, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջնորդությամբ 6 լրագրողներ մասնակցել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջազգային սեմինարներին  Հանքավանում և  Աղվերանում:
         Հրապարակային լսումների ընդհանուր քանակը 2012 թվականին կազմել է 178:
        Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ հանձնաժողովն անցած ժամանակահատվածում անց է կացրել 19 հերթական, 4 համատեղ նիստեր և 5 ընդլայնված խորհրդակցություն, որոնց մասնակցել են ԼՂՀ կառավարության, Արհմիությունների ֆեդերացիայի և կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչներ: Տարվա  ընթացքում հանձնաժողովի աշխատակազմ մուտք է գործել 1142 գրություն, որից 101-ը լիցենզավորման ու սակագների վերաբերյալ հայտեր էին, որոնք տեղում ուսումնասիրվել են և ընթացքավորվել: 
    Ֆինանսական ոլորտում 2012թ. հանձնաժողովի կողմից ԼՂՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 350 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 26 մլն-ով:
       -Իսկ ի՞նչ է արվել արտագերատեսչական գործունեության առումով:
     -Հանձնաժողովը համագործակցել է ՀՀ համապատասխան հանձնաժողովների հետ` յուրաքանչյուրում ունենալով մշտական գործող աշխատանքային խմբեր: Արդյունավետ համագործակցություն է իրականացվել հանրապետական ենթակայության մարմինների, կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ: Կադրերի ու մասնագետների ընտրության քաղաքականության առումով հանձնաժողովը ձգտում է աշխատակազմում ներգրավել երիտասարդ, ինչպես նաև մասնագիտական կարողություններով օժտված անձանց, ինչը, ցավոք, իրականացվում է շատ դանդաղ: 2013թ. աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներին զուգահեռ կիրականցնենք աշխատակիցների  ատեստավորում։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տարվա ընթացքում մասնակցել են մեր նիստերին և ըմբռնումով են մոտեցել հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիային` մշտական մասնակցության և քննարկումներում ակտիվություն ցուցաբերելու համար, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` մեր աշխատանքներն անկողմնակալ լուսաբանելու և, ինչու չէ` անաչառ քննադատության համար։ 
     
                                             "Ազատ Արցախ" թերթի թղթակից Սվետլանա  Խաչատրյան

    << Վերադարձ ցուցակի