ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսի ուսումնասիրության մասին
    17 Հունվարի 2013
      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ ԼՂՀ) հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ուսումնասիրվել է ԼՂՀ 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը: 
      Ուսումնասիրությունը կատարվել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ԱՎԾ) տեղեկագրի հիման վրա:
      ԼՂՀ ԱՎԾ-ն 2011 թվականից սպառողական գների ինդեքսի (այսուհետ՝ ՍԳԻ) հաշվարկման համար բազիսային տարի է ընդունել 2010 թվականը (2006 թվականի փոխարեն)՝ հիմք ընդունելով ՀՀ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները:
      ՍԳԻ-ի հաշվարկման համար դիտարկվող ապրանք-ծառայությունների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ՝ 411, միաժամանակ կատարվել է ԼՂՀ հետազոտվող 7 բնակավայրերի տեսակարար կշիռների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով մշտական բնակչության թվաքանակը, ապրանքաշրջանառության և ծառայությունների ծավալների մասին 2010 թվականին փաստագրված շրջանային ցուցանիշները:
       Ընդամենը ՍԳԻ-ն ԼՂՀ-ում 2012 թվականի հունվար-դեկտեմբվեր ամիսներին 2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատությամբ հունվար ամսում կազմել է 102%, փետրվար ամսում՝ 101.7%, մարտ ամսում՝ 102.2%, ապրիլ ամսում՝ 101.8%, մայիս ամսում՝ 101.5%, հունիս ամսում՝ 100.8%, հուլիս ամսում՝ 99.8%, օգոստոս ամսում՝ 99.3%, սեպտեմբեր ամսում՝ 99.6%, հոկտեմբեր ամսում՝ 100.3%, նոյեմբեր ամսում՝ 101.4%, դեկտեմբեր ամսում՝ 103.0%, այդ թվում խոշորացված 9 խմբերի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է` 
       1.Պարենային ապրանքներ-հունվար ամսում՝ 103.5%, փետրվար ամսում՝ 102.7%, մարտ ամսում՝ 102.1, ապրիլ ամսում՝ 101.0%, մայիս ամսում՝ 100.4%, հունիս ամսում՝ 98.8%, հուլիս ամսում՝ 99.6%, օգոստոս ամսում՝ 95.2%, սեպտեմբեր ամսում՝ 95.3%, հոկտեմբեր ամսում՝ 97.0%, նոյեմբեր ամսում՝ 98.8%, դեկտեմբեր ամսում՝ 101.9%,
        2.Ոգելից խմիչք և ծխախոտ-հունվար ամսում՝ 100.4%, փետրվար ամսում՝ 101.0%, մարտ ամսում՝ 101.1%, ապրիլ ամսում՝ 101.1%, մայիս ամսում՝ 101.2%, հունիս ամսում՝ 101.3%, հուլիս ամսում՝ 101.3%, օգոստոս ամսում՝ 101.3%,  սեպտեմբեր  ամսում՝ 101.2%, հոկտեմբեր ամսում՝ 101.3%, նոյեմբեր ամսում՝ 101.4%, դեկտեմբեր ամսում՝ 101.6%,
       3.Հագուստ և կոշիկ-հունվար ամսում՝ 100.8%, փետրվար ամսում՝ 100.4%, մարտ ամսում՝ 101.4%, ապրիլ ամսում՝ 101.7%, մայիս ամսում՝ 101.7%, հունիս ամսում՝ 102.2%, հուլիս ամսում՝ 102.6%, օգոստոս ամսում՝ 102.2%, սեպտեմբեր ամսում՝ 102.9%, հոկտեմբեր  ամսում՝ 103.3%,  նոյեմբեր ամսում՝ 104.0%, դեկտեմբեր ամսում՝ 104.8%,
       4.Բնակավարձ, վառելիք, էլեկտրաէներգիա-հունվար ամսում՝ 100.3%, փետրվար ամսում՝ 100.8%, մարտ ամսում՝ 100.8%, ապրիլ ամսում՝ 100.9%, մայիս ամսում՝ 100.9%, հունիս ամսում՝ 100.9%, հուլիս ամսում՝ 100.9%, օգոստոս ամսում՝ 101.0% , սեպտեմբեր ամսում՝ 101.1%, հոկտեմբեր ամսում՝ 101.1%, նոյեմբեր ամսում՝ 101.2%,
       5.Տնային գործածության ապրանքներ-հունվար ամսում՝ 100.3%, փետրվար ամսում՝ 100.4%, մարտ ամսում՝ 100.7%, ապրիլ ամսում՝ 100.7%, մայիս ամսում՝ 101.0%, հունիս ամսում՝ 101.2%, հուլիս ամսում՝ 101.7,  օգոստոս ամսում՝ 102.5%, սեպտեմբեր ամսում՝ 104.8%,  հոկտեմբեր ամսում՝ 106.1%, նոյեմբեր ամսում՝ 106.7%, դեկտեմբեր ամսում՝ 107.0%,
      6.Բուժսպասարկում և դեղորայք-հունվար ամսում՝ 100.8%, փետրվար ամսում՝ 100.8%, մարտ ամսում՝ 112.0%, ապրիլ ամսում՝ 113.0%, մայիս ամսում՝ 113.0%, հունիս ամսում՝ 113.0%, հուլիս ամսում՝ 112.9%, օգոստոս ամսում՝ 113.1%, սեպտեմբեր ամսում՝ 113.1% , հոկտեմբեր ամսում՝ 113.5%, նոյեմբեր ամսում՝ 113.7%, դեկտեմբեր ամսում՝ 113.9%,
       7.Տրանսպորտ և կապ-հունվար ամսում՝ 99.6%, փետրվար ամսում՝ 99.7%, մարտ ամսում՝ 100.6%, ապրիլ ամսում՝ 101.8%, մայիս ամսում՝ 101.8%, հունիս ամսում՝ 101.8%, հուլիս ամսում՝ 101.4%, օգոստոս ամսում՝ 105.0%, սեպտեմբեր ամսում՝ 105.9%, հոկտեմբեր ամսում՝ 102.4%, նոյեմբեր ամսում՝ 102.2%, դեկտեմբեր ամսում՝ 102.1%,
       8.Մշակույթի ապրանքներ և ծառայություններ-հունվար ամսում՝ 101.1%, փետրվար ամսում՝ 101.2%, մարտ ամսում՝ 101.0%, ապրիլ ամսում՝ 101.2%, մայիս ամսում՝ 101.2%, հունիս ամսում՝ 101.1%, հուլիս ամսում՝ 101.3%, օգոստոս ամսում՝ 101.3%, սեպտեմբեր ամսում՝ 103.0%, հոկտեմբեր ամսում՝ 103.1%, նոյեմբեր ամսում՝ 104.2%, դեկտեմբեր ամսում՝ 104.2%,
       9.Այլ ապրանքներ և ծառայություններ՝ հունվար ամսում՝ 100.9%, փետրվար ամսում՝ 100.9%, մարտ ամսում՝ 100.9%, ապրիլ ամսում՝ 100.9%, մայիս ամսում՝ 101.4%, հունիս ամսում՝ 102.0%, հուլիս ամսում՝ 102.0%, օգոստոս ամսում՝ 102.1%, սեպտեմբեր ամսում՝ 102.3%, հոկտեմբեր ամսում՝ 102.5%, նոյեմբեր ամսում՝ 103.6%, դեկտեմբեր ամսում՝ 103.7%:
       Ընդհանուր առմամբ բոլոր 9 խմբերի գների ինդեքսը 2012 թվականի նոյեմբեր  ամսվա դրությամբ 2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ գնաճ է նկատվել բուժսպասարկում և դեղորայք ապրանքային խմբում՝ 113.9%, տնային գործածության ապրանքային խմբում՝  107.0%:
       Ուսումնասիրության ժամանակ առավել մեծ ուշադրություն է դարձվել պարենային ապրանքների խմբին, այդ թվում՝ հացամթերք, մսամթերք, ձկնամթերք, կաթնամթերք, կենդանական և բուսական յուղ, միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ, շաքարավազ, սուրճ, թեյ, կակաո, հրուշակեղեն, այլ մթերք, ոչ ոգելից խմիչք:
        Ըստ ԱՎԾ-ի վերլուծության՝ մի շարք ապրանքների գների ինդեքսը 2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ նվազել է, մասնավորապես՝ ձու՝ 91.1%, շաքարավազ՝ 93.9%, բանջարեղեն և կարտոֆիլ՝ 97.9%, ձկնամթերք՝ 98.4%: Հացամթերք, միրգ, ծխախոտ  ապրանքային խմբերում էական փոփոխություններ չեն նկատվել: Պարենային ապրանքներ ապրանքային խմբում մյուս ապրանքախմբերի գների ինդեքսը աճել է, իսկ առավել մեծ գնաճ է արձանագրվել մսամթերք ապրանքային խմբում, որը կազմում է 106.2%: 
       2011 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ նույն ժամանակահատվածի դրությամբ նվազել են նաև մշակույթի ապրանքներ ապրանքային խմբի գների ինդեքսը՝  95.8%:  Գործվածք, շինանյութեր ապրանքային խմբի, հագուստի կար, լվացքատան, փոստային, հեռախոսի ու հեռագրի, իրավական և բանկային ծառայությունների գները մնացել են անփոփոխ:  Էական փոփոխություններ չեն նկատվել կանանց կոշիկ ապրանքային խմբի համար, իսկ ծառայություններից՝ տրանսպորտի, այդ թվում՝ միջքաղաքային: Մյուս բոլոր ապրանքախմբերի և ծառայությունների գները աճել են: Ամենամեծ գնաճը արձանագրվել է  ոչ պարենային ապրանքներից ոսկերչական ապրանքներ ապրանքային խմբում, որը կազմում է 109.5%,  մանկական կոշիկ՝ 113.9%, գորգեղեն, տեքստիլեղեն՝ 109.0%,  լվացող միջոցներ՝ 109.5%, իսկ ծառայություններից՝ բուժսպասարկումը՝ 117.1%:
      Ուսումնասիրելով 7 բնակավայրերի՝ Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Բերձոր, ՍԳԻ-ն՝ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ պարզվել է, որ 2010 թվականի համեմատ առավել մեծ գնաճ է արձանագրվել Ասկերանում՝:
      Հանձնաժողովի կողմից մի շարք ապրանքային շուկաներում մշտական գների դիտանցմամբ ձեռք բերված տվյալների և ԱՎԾ կողմից ուսումնասիրված նույն ապրանքների գների ինդեքսը համապատասխանում են:

    << Վերադարձ ցուցակի