ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրավաբանական և վարչական վարույթի ենթաբաժնի գործունեության մասին
    04 Փետրվարի 2013
      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմը 2013 թվականին ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների: Կատարված փոփոխություններին համահունչ աշխատակազմը համալրվեց նոր ստորաբաժանմամբ՝ իրավաբանական և վարչական վարույթի ենթաբաժնով: 
      Ենթաբաժնի իրավասությունների ցանկը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կանոնադրությամբ: 
      Հանձնաժողովը հանդիսանում է պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարչական մարմին: Հանձնաժողովին օրենքով պատվիրակված քաղաքականության հիմնաքարն է հանդիսանում կարգավորման գործառույթը, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
    Հանձնաժողովի վերոնշված քաղաքականության իրականացման և իր առջև դրված խնդիրների լուծման համար անհրաժեշտություն է առաջանում ապահովել դրանց իրավական կողմը : 
      Ղեկավարվելով կարգավորող մարմնի գործունեության հիմք հանդիսացող իրավական ակտերով՝ կարող ենք մատնանշել մասնավորապես մեկ հանգամանք, որ կարգավորման դաշտը բազմազան է և ունի լուրջ իրավական աջակցության անհրաժեշտություն: Այդ աջակցությունը դրսևորվում է մի շարք սկզբնական ուղղություններով:    Պայմանականորեն կարելի է այդ ուղղությունները բաժանել երկու ճյուղերի՝ ներքին և արտաքին: 
      Ներքին ճյուղը իրենից ներկայացնում մի այնպիսի համալիր գործառույթների ամբողջություն, որի սկզբունքն է հանդիսանում Հանձնաժողովի ներսում գործող և շրջանառության մեջ գտնվող բոլոր փաստաթղթերի իրավական փորձաքննությունը, ինչպես նաև մասնագետներին իրենց իրավասությանը վերապահված գործում իրավական խորհրդատվության տրամադրումը: 
      Արտաքին ուղղվածությունը վերաբերում է բոլոր այն միջոցառումներին, համաձայն որոնց Հանձնաժողովն իր լիազորությունների իրականացմամբ փոխհարաբերության մեջ է մտնում այլ պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների հետ: Փոխհարաբերությունը դիտարկվում է որպես իրավական դաշտում գործող հասարակական հարաբերություն: Արտաքին ուղղվածության իրավական աջակցությունը դրսևորվում է իրավական ակտերի պատրաստմամբ, իրավական ակտերի վերաբերյալ իրավական փորձաքննության իրականացմամբ, ինչպես նաև դրա արդյունքում եզրակացության և համապատասխան հիմնավորման տրամադրմամբ: Նշված գործառույթների իրականացման ընթացքում Հանձնաժողովը հանդես է գալիս որպես մի մարմին, որը փոխհարաբերության մեջ է մտնում ինքնուրույն պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և հասարակության հետ: 
       Ենթաբաժնի գործունեության մեջ է նաև ընդգրկված վարչական վարույթի իրականացման գործառույթը: Առաջին հերթին նշենք, որ վարչական վարույթը հանդիսանում է փաստական հանգամանքների հավաքագրման, համապատասխան փաստաթղթավորման, անհրաժեշտության պարագայում նաև տարատեսակ փորձաքննությունների իրականացման համալիր: 
     Կարգավորման ենթական ոլորտների մասնակիցները իրավական ակտերին համաձայն պարտավոր են գործունեություն ծավալել պահպանելով դրույթներով նախատեսված պահանջներն ու պայմանները: Սակայն ապրանքների, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման ընթացքում մասնակիցները թույլ են տալիս բացթողումներ, որոնք որակվում են որպես իրավախախտում: Իրավախախտման կատարման պարագայում Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրելով խախտման բնույթը, պատճառը, հետևանքը և պատճառահետևանքային կապը, կազմում է արձանագրություն և մուտքագրում Հանձնաժողով: Արձանագրության հիման վրա Ենթաբաժինը հարուցում է վարչական վարույթ և իրավական տեսանկյունից փորձաքննում և ուսումնասիրում է գործը: Վարչական վարույթն իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության շրջանակներում: Վարույթի եզրափակիչ փուլում կայացվում է համապատասխան որոշում իրավախախտում թույլ տված սուբյեկտի վերաբերյալ: 
       Ի մի բերելով Ենթաբաժնի իրավասությունների շրջանակը, դերը Հանձնաժողովի գործունեության մեջ՝ կարող ենք գալ եզրահանգման, որ կառուցվածքային տեսանկյունից իրավաբանական և վարչական վարույթի ենթաբաժնին է վերապահված իրավական գործառնության լայն դաշտ : Պատճառը մեկն է մրցակցության կարգավորումն անհնար է պատկերացնել առանց պատշաճ իրավական գործինքերի գործադրման: 


                                                          ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ  ԶԼՄ-ների հետ կապերի գծով գլխավոր  մասնագետ  Ա. Հակոբյան  
       
      
       

    << Վերադարձ ցուցակի