ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների մասին
    22 Ապրիլի 2013
         Հաշվի առնելով ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության 2013 թվականի հունվար ամսվա սպառողական գների ինդեքսի հիման վրա կատարած վերլուծությունները, որի համաձայն 2013 թվականի ընթացքում առավել մեծ գնաճ արձանագրվել է «Բուժսպասարկում և դեղորայք» խոշորացված խմբի համար՝ 16.3%, սպառողների կողմից դեղորայքի գնի վերաբերյալ հայտնած բանավոր բողոքները, ինչպես նաև դեղորայքի սոցիալական նշանակությունը` ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը 2013 թվականի մարտի 13-ից դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մոտ գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես չհիմնավորված գների բացահայտման նպատակով իրականացրել է ուսումնասիրություններ:
       Ուսումնասիրությունները իրականացվել են Հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբեր 29-ի N 117Ա որոշմամբ գերիշխող դիրք ունեցող 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ «Ֆարմսերվիս» ՓԲԸ, «Էկո-ֆարմ» ՍՊԸ, «Վան» ԱԿ, «Առողջություն» ՍՊԸ, «Ֆարմացիա» ՓԲԸ, «Տաթև-Վիկա» ՍՊԸ և «Քրիստինե Իսկանդարյան» ա/ձ, 2012 թվականի հուլիսի 1-ից 2013 թվականի մարտի 1-ը ընկած ժամանակահատվածի համար:
    Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ուսումնասիրված 53 դեղատեսակներից՝ 28-ի մոտ արձանագրվել է իրացման գների աճ միջինը 11.8%-ով, 6-ի մոտ գները նվազել են միջինը 19.4%-ով, իսկ 19 դեղատեսակների մոտ գների փոփոխություն տեղի չի ունեցել:
       Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեղերի շրջանառության ոլորտում առկա բոլոր դեղատեսակները ներմուծվում են Հայաստանի Հանրապետությունից, այդ իսկ պատճառով ուսումնասիրվել են նաև ընկերությունների կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի համար կիրառված գնային քաղաքականությունները, մասնավորապես իրականացվել են  գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյկետների կողմից ձեռքբերվող և իրացվող դեղատեսակների  գների ինդեքսների վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, 7 գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներից 6-ի մոտ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն գերիշխող դիրքի չարաշահում, մասնավորապես չհիմնավորված գնի կիրառում չի հայտնաբերվել, իսկ «Ֆարմացիա» ՓԲ ընկերությունում արձանագրված որոշ դեղերի  իրացման և ձեռքբերման գների ինդեքսների զգալի (ավելի քան 5%) տարբերության պատճառով «Ֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության» ԼՂՀ օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 5-ի ««Ֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերություն նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին» Հանձնաժողովի N 18 Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
         Իրականացվել են նաև ԼՂՀ-ում առավել շատ սպառվող 30 դեղատեսակների մանրածախ գների մոնիթորինգներ և կատարվել դրանց համեմատություն ՀՀ գերիշխող դիրք ունեցող «Նատալի-Ֆարմ» ՍՊ ընկերության կողմից իրացվող մանրածախ գների հետ: Արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում «Նատալի-Ֆարմ» ՍՊ ընկերության կողմից իրացվող 30 դեղատեսակներից ԼՂՀ-ում 19-ը իրացվում է ավելի էժան, 8-ը թանկ և 3-ը նույն գնով:   
       Ամփոփելով հանձնաժողովի կողմից դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաններում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մոտ  իրականացրած ուսումնասիրությունները է կարող ենք եզրակացնել, որ ԼՂՀ-ում նշված ապրանքային շուկաներում ազատ մրցակցությունը առկա է: Սահմանափակված է տվյալ ապրանքային շուկայում մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունը ապրանքների ընդհանուր պայմանների վրա,   որը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների քանակով և շուկայում դրանց  մասնաբաժինների չափերով: 

                                                                         

                                                                                Տնտեսական և անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժին


    << Վերադարձ ցուցակի