ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
  • ԱՄՆ-Մեքսիկա սահմանը կհսկի արհեստական ​​ինտելեկտը
    Դոնալդ Թրամփի վարչակազմը հնգամյա պայմանագիր է կնքել Oculus VR-ի հիմնադիր Փալմեր Լաքիի նոր Anduril Industries ընկերության հետ, ով փաստացի հեռացվել էր աշխատանքից Facebok-ից Թրամփի նկատմամբ իր համակրանքի համար: Համագործակցությունը Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջեւ «վիրտուալ պատի» ստեղծման կհանգեցնի, որը սահմանը հատելու ապօրինի փորձերը կկանխի ԱԻ-ի օգնությամբ, փոխանցում է HighTech +-ը:Anduril Industries-ը մինչեւ 2022 թվականը հսկման 200 «խելացի» կայան կտեղադրի սահմանի երկայնքով: Դրանց կառուցվածքն արտաքինից բավականին պարզ է․ յուրաքանչյուր աշտարակի հիմքում երկու մեծ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    «Ֆարմսերվիս» ՓԲԸ-ն ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող(տեսանյութ)
    24 Դեկտեմբերի 2014
    Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հանձնաժողովի՝ այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց մի շարք որոշումների նախագծեր:             Օրակարգի առաջին հարցով ուժը կորցրած ճանաչվեց Հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 74Ա որոշումը, որով «Կապ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա էր տրամադրվել:    
    «Ֆարմսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը դեղերի մանրածախ առևտրի ոլորտում ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող, քանի որ Ընկերության կառավարման ներքո գտնվում են երեք առևտրային օբյեկտներ:
      Քննարկվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից կատարված դիտանցումների արդյունքում ստացված տվյալները, որոնք վերաբերվում էին «Անար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման ներքո գտնվող մի շարք խանութների գործունեության դադարեցմանը: Քանի որ «Անար» ՍՊԸ-ի  կառավարման ներքո այժմ գտնվում է երկու առևտրային օբյեկտ՝ Հանձնաժողովը  ուժը կորցրած ճանաչվեց 2014 թվականի հունիսի 27-ի թիվ 29Ա որոշման 1-ին կետը՝ որով  «Անար» ՍՊԸ-ն  կորցրեց մանրածախ առևտրի ոլորտում գերիշխող դիրքի կարգավիճակը:
    Հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը՝ իր խոսքում անդրադարձավ վերջին շրջանում դրամի արժեզրկման հետևանքով  որոշ ապրանքատեսակների գների բարձրացումներին և նշեց, որ գների անհիմն բարձրացումների դեպքերի բացահայտման համար իրականացվում են ավելի ինտենսիվ դիտանցումներ, տնտեսվարող սուբյեկտների հետ տարվում են բացատրական աշխատանքներ: Նախատեսվում է դիտանցումներ և ուսումնասիրություններ իրականացնել ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, այլ  նաև կենցաղային տեխնիկայի, տնտեսական ապրանքների ոլորտում:
    Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահը շնորհավորեց բոլորին՝ ամանորյա տոների առթիվ և մաղթեց ամենայն բարիք:


    << Վերադարձ ցուցակի