ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստը (տեսանյութ)
    19 Հուլիսի 2019
    Այսօր՝ հուլիսի  19-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստը:
    Մինչև օրակարգի հարցերին անցնելը  ողջույնի խոսքով հանդես են եկել  ԱՀ ՀԾՏՄԿՊ և ՀՀ ՀԾԿ հանձնաժողովների նախագահները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը իր խոսքում մասնավորապես նշել է.
    «ԱՀ ՀԾՏՄԿՊ և ՀՀ ՀԾԿ Հանձնաժողովների միջև համագործակցության հիմքը դրվել է 2007 թվականից և այս տարիների ընթացքում 2 կառույցների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա էլ` ըստ տարիների կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ իրականացվել են ոլորտները կանոնակարգող իրավական դաշտի, էներգետիկայի, ջրային համակարգերի գործունեության, հեռահաղորդակցության բնագավառներում կարգավորման աշխատանքներ:
    Հաշվի առնելով գործընկեր կառույցների համագործակցության արդյունավետությունը, նախատեսում ենք ունեցած ձեռքբերումների հիման վրա շարունակել թիմային համատեղ աշխատանքը, ինչը ավելի գործնական միջավայր կստեղծի խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ լուծման համար»:
    ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցին ու նշել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և ավելի կամրապնդեն ու կամրացնեն այն:
    Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովը հաստատեց էներգետիկայի բնագավառում  գործունեության լիցենզավորման նոր կարգը:
    Փոփոխություն է կատարվել ԼՂՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում:
    Հանձնաժողովը տրամադրել է «ԱՐՄԵՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ին՝  «Սպիտակաջուր» և «Իմաստ» ՍՊԸ-ին՝ «ՀԱԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ, համապատասխանաբար մինչև 2036 թվականի սեպտեմբերի 4-ը և 2035 թվականի հուլիսի 12-ը գործողության ժամկետներով:
    Փոփոխություններ է կատարվել  Հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի  30-ի 54-Ա և 55-Ա և   2018  թվականի  հունիսի 25-ի 33-Ա որոշումներում:
    Սահմանվել են «ԱրցախՀէկ» բաց բաժնետիրական ընկերության   «Սարսանգ» հիդրոէլեկտրակայանից, «Թրղի-1», «Թրղի-2»,  «Թրղի-3», «Մատաղիս-1», «Մատաղիս-2», «Թրղի-4» և «Լև-1» փոքր հիդրոէլեկտրակայաններից, ինչպես նաև «ԹԱՐԹԱՌ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ԼԵՎ-2», «ՏՈՒՄ-ՀԷԿ» ՍՊ ընկերության «ՏՈՒՄ» և «Էներգո-Սթար» ՍՊ ընկերության «Հոչանց-3» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող  էլեկտրական էներգիայի սակագները:




    << Վերադարձ ցուցակի