ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Կորոնավիրուսից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները կարող են կազմել $1,1 տրլն
    Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները 2020թ. կարող են կազմել $1,1 տրլն: Ինչպես գրում է RBC-ն, այսպիսի վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի իջեցում 1,3%-ով: Oxford Economics-ի զեկույցում նշվում է, որ կանխատեսումը կիրականանա այն դեպքում, եթե կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված թոքաբորբի բռնկումը վերաճի գլոբալ պանդեմիայի:Այն դեպքում, եթե պանդեմիայի սահմանները սահմանափակվեն միայն Ասիայով, ապա համաշխարհային ՀՆԱ-ի անկումը կկազմի $0,4 տրլն:«Մեր սցենարները են
  • Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձ
  • Հայաստանը հանվել է ԵՄ-ի հարկային «Մոխրագույն ցուցակից»
    Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղ
  • Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է
    Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։ ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, հայտնում է Calend-ը։Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են
  • Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով
    Մեծ Բրիտանիան մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն կողմերի հավասար իրավունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Brexit- ի շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Եվրամիության հետ առեւտրային բանակցություններում Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը: Բրյուսելի Ազատ համալսարանում Ֆրոստի ելույթից հատվածներ է տարածել Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:«Եթե ԵՄ-ն իսկապես ցանկանում է ամուր եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել մեզ հետ այս ծայրահեղ բարդ պայմաններում, ինչպ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ
    13 Սեպտեմբերի 2019
    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
    Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը եւ ԱՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
    << Վերադարձ ցուցակի