ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև
  • ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար
    ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդի
  • Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ
    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լ
  • ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետեւանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների
  • Կորոնավիրուսի պատճառով տնտեսության խափանումը կհանգեցնի գլոբալ հետընթացի․ S&P Global
    S&P Global վարկանշային գործակալությունը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ անսպասելի խափանումը, որը կառաջանա կորոնավիրուսի զսպան պատճառով, այս տարի կհանգեցնի գլոբալ հետընթացի եւ առաջիկա 12 ամիսներին կարող է հանգեցնել ԱՄՆ-ում կորպորատիվ դեֆոլտների մակադակի 10 տոկոս աճի, հայտնում է Reuters-ը։S&P Global-ի կարծիքով՝ դրամական հոսքերի անկումը եւ ֆինանսավորման կոշտ պայմանները, ի լրումն նավթի գների անկման, հարված կհասցնեն վարկունակությանը։  «Այս թվերը, հավանաբար, կհանգեցնեն դեֆոլտների կտրուկ աճի, ընդ որում՝ ԱՄՆ-ում ոչ ֆինանսական ընկերությունների դեֆ
  • ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
    Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս:Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկակա
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ Կենտրոնական բանկ
    Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովը տրամադրել է փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ(տեսանյութ)
    12 Փետրվարի 2016
    Այսօր՝ փետրվարի 12-ին կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2016 թվականի երկրորդ նիստը: Հանձնաժողովը բավարարել է «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք և Մոշաթաղ համայնքների տարածքում ,Աղավնոե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա` մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը գործողության ժամկետով: Լիցենզիայի սահմանված պայմաններին համաձայն՝ «Աղավնոե ՓՀԷԿ-ը ունենալու է 4,690 ՄՎտ դրվածքային հզորություն:
    Նիստում քննարկվել է հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա ստանալու ևս մեկ հայտ և «Սահման» ՍՊԸ-ին տրամադրվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակ համայնքի տարածքում «Սահման» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Լիցենզիայի սահմանված պայմաններին համաձայն՝ «Սահման» ՓՀԷԿ-ը ունենալու է 0,371 ՄՎտ դրվածքային հզորություն: 
    ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանն ամփոփելով ընդհանուր իրավիճակը՝ հայտնեց, որ գործարկելով վերոնշյալ փոքր ՀԷԿ-երը՝ Արցախում արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալը կհասնի 450 մլն կվտ/ժ-ի: Հանրապետությունում 2016թ. Էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսվող՝ 330մլն կվտ/ժ ծավալի դեպքում կարելի է հասնել էներգետիկ ինքնաբավության և արտահանման: 
    Նիստի օրակարգի հաջորդ հարցով Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Վիսավտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25 տոկոս բաժնետոմսերի վաճառքին: 
    Նիստի ավարտին Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի գործունեությունն ավելի բաց դարձնելու և տեղեկատվությունն ավելի լայն մասսաներին հասանելի դարձնելու համար այսուհետ թվիթթեր (www.twitter.com) սոցիալական կայքում էլ կգործի Հանձնաժողովի պաշտոնական էջ:
     

    << Վերադարձ ցուցակի