ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    18 Հոկտեմբերի 2019

    ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 16-ին գները նվազել են, 18-ի գները` աճել, իսկ 46 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.5%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1,09%, «Շաքար»՝ 0.16%, «Շաքարավազ»՝ 3.02%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 0.5%,   «Կարագ» «Անկոր»՝ 1.27%,   Յուղ «Ռեդդի» բուսակ. 0.3%, «Գինի» «Խնդողնի»՝ 1.74%, «Կոնյակ» «Մանե»՝ 0.17%, «Կարտոֆիլ»՝ 15.82%, «Վարունգ»՝ 19.94%, «Ադամաթուզ»՝ 7.58%, «Ծխախոտ» «Մալբորո» (կարմիր)՝ 10.6%, բենզի «Պրեմիում»՝ 4.35%, բենզին «Ռեգուլյար»՝ 2.27%, «Դիզվառելիք»՝13.89% ապրանքատեսակների միջին գների համար:   

     Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակարոնեղեն» «Մելո գրանո»՝ 1.21%, «Հնդկաձավար»՝ 14.32%, «Ոսպ»՝ 2.54%, «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 0.51%,  «Ձավար»՝ 0.72%,  ձեթ «Ավեդով»՝ 0.18%,  «Կարագ» «Դոյարուշկա»՝ 0.25%,  «Կարագ» «Արցախ-կաթ»՝ 4.72%, «Կարագ» «Մու-մու»՝ 2.14%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 0.39%, թեյ «Ահմադ»՝ 0.38%, «Հյութ» «Դոբրի»՝ 0.27%,  «Գինի» «Հաղթանակ»՝ 0.12%, «Սոխ»՝ 13.08%, «Լոլիկ»՝ 28.5%, «Կիտրոն»՝ 38.3%, «Խնձոր»՝ 14.46%, «Ծխախոտ» «Գառնի» (կապույտ)՝ 25,0%   ապրանքատեսակների միջին գների համար:

     Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 14-ի գները նվազել են, 12-ի` աճել, իսկ 20 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝               «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 2.2%, «Կաթնաշոռ» «Մարիաննա»՝ 3.2%, «Թթվասեր» «Մարիաննա»՝ 1.4%, «Կարագ» «Դոյարուշկա»՝ 1.3%, «Շաքարավազ»՝ 1.1%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 2.7%, «Մարգարին» «Մոլոչնի» հատուկ՝ 1.0%, թեյ «Ակբար»՝ 1.0%, լուծվող սուրճ «Պելե»՝ 1,2%, «Կարտոֆիլ»՝ 2.0%, «Խնձոր»՝ 7.7%, բենզին «Պրեմիում»՝ 3.3%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.4%, «Դիզվառելիք»՝ 1.7% ապրանքատեսակների միջին գների համար:   

    Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ոլոռ»՝ 0.4%, «Հավի ձու» «Նորագյուղ»՝ 2.2%, «Հնդկաձավար»՝ 19.0%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 5.7%, «Ոսպ»՝ 5.1%, «Թթվասեր» «Արցախ-կաթ»՝ 0.1%, «Սպրեդ» «Էլնոր»՝ 6.5%, «Կարագ» «Մու-մու»՝ 2.6%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 1.2%,    «Ձիթապտուղ»՝ 1.5%, «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.3%, «Լոլիկ»՝ 35.79%   ապրանքատեսակների միջին գների համար:

     Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են, 3-ի` աճել, իսկ 40 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ բենզին «Պրեմիում»՝ 3.3%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.4%, «Դիզվառելիք»՝ 1.7% ապրանքատեսակների միջին գների համար:   

      Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Վարունգ»՝ 6.1%, «Լոլիկ»՝ 29.8%,  «Հանքային ջուր» «Բջնի կլասիկ»՝ 2.2%,  ապրանքատեսակների միջին գների համար:

    Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 2-ի գները` աճել, իսկ 64 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը նվազում արձանագրվել է՝ «Կարտոֆիլ»՝ 4.1%, «Սոխ»՝ 12.8%,  «Վարունգ»՝ 1.0%, բենզին «Պրեմիում»՝ 2.9%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.0%, «Դիզվառելիք»՝ 1.5%  ապրանքատեսակների միջին գների համար:

     Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Լոլիկ»՝ 17.1%, «Ադամաթուզ»՝ 6.2%  ապրանքատեսակների միջին գների համար:

     Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 53 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

    2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը  միջին գների նվազում արձանագրվել է՝«Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.7%,  «Շաքար»՝2.1%, «Շաքարավազ»՝ 1.1%, հավի ձու «Նորագյուղ»՝ 2.3%,  ձեթ «Ոսկե կաթիլ»՝ 0.2%,  ձեթ «Ավեդով»՝ 1.6%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.4%,  «Կարագ» «Դոյարուշկա»՝ 0.9%, բենզին «Պրեմիում»՝3.3%, բենզին «Ռեգուլյար»՝3.4%, «Դիզվառելիք»՝ 4.8%  ապրանքատեսակների միջին գների համար:

     Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 2.8%, «Հնդկաձավար»՝ 3.5%, «Ոսպ»՝ 1.8%, ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 0.3%, «Լոլիկ»՝ 25.0%, «Վարունգ»՝ 8.6%, «Ադամաթուզ»՝ 5.6%   ապրանքատեսակների միջին գների համար:

    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:

    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:

    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


     


    << Վերադարձ ցուցակի