ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
  • Հայաստանը բարելավել է դիրքը Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում
    Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը 2019թ. Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում։«Հայաստանն այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն»: Banks.am-ը նշում է, որ զբոսաշրջության մրցունակության ինդեքսը կազմվում է ոլորտի կայուն զարգացման համար երկրներում ստեղծված պայմանների ու հնարավորությունների դիտարկմամբ։Այս տարի լավագույն եռյակում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 89-րդը, Ադրբեջանը՝ 71-րդը,  իսկ Թուրքիան՝ 43-րդը։140 երկրնե
  • Կազմվել է աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-100-ը՝ ըստ եկամուտների
    Թոփ-100-ի տվյալները վերցվել են աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշից: Ընկերությունների եկամուտները հաշվարկվել են 2018 թվականի համար:Աշխարհի բոլոր խոշոր ընկերություններն օգտվում են տնտեսության գլոբալացման առավելություններից: Թվարկված ընկերություններից շատերը հարյուր միլիարդավոր դոլարներ են ստանում: Fortune ամսագիրն ամեն տարի հրապարակում է ամենամեծ եկամուտներն ունեցող աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Ըստ howmuch-ի ստեղծված այս վիզուալացումը ներկայացնում է ընկերությունների թոփ-100-ը՝ տրամադրելով տեղեկատվութ
  • Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով
    2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ինչպես անցած տարի, այնպես էլ՝ ընթացիկ տարում գրանցել է Հայաստանը՝ 6.8 տոկոս, այնուհետև Ղրղզստանը՝ 6.4 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 2.1 տոկոսով, որի գծով ամենից բարձր աճը նկատվել է Ղազախստանում՝ 11.7 տոկոս։Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսնե
  • Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ - 05/09/19
      ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները սեպտեմբերի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 476.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 478.00 դրամ (+0.50 դր.): Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 524.00 դրամ (+3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 528.00 դրամ (+2.00 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 7.20 դրամ (+0.09 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 7.30 դրամ (+0.09 դր.): Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից: Նյութի աղբյուրը`       https://b24.am
  • Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար
    Շենքերի ճակատների համար «խելացի» արևամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները:Պանելները կարող են շարժվել հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում՝ տեղեկացնում է TASS-ը:Ինչպես իր կայքում նշել է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել է «տեղափոխելի արևային պանելների համակարգ էլեկտրականության արտադրության հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Շարունակվող համագործակցություն(տեսանյութ)
    09 Հուլիսի 2016
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյաի գլխավորությամբ, 2016 թվականի հուլիսի 8-9-ը, երկօրյա աշխատանքային այցով  գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
    Աշխատանքային այցի ընթացքում  տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումների ընթացքում, հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու հայկական պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի արդի խնդիրների, հետագա զարգացումների ու կարգավորման արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:                                                                              
    Այցելության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների միջև տեղի է ունեցել համատեղ նիստ, որի ընթացքում հաստատվել է  2016 թվականի աշխատանքային ծրագիրը: Ըստ աշխատանքային ծրագրի, կողմերը համգործակցելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի որոշումներով հաստատված կարգերում փոփոխություններ և լրացումներ,  իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև միջազգային կառույցներին ինտեգրման հարցերում:


    << Վերադարձ ցուցակի