ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը
    28 Հուլիսի 2021
    Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը: 

    Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը բավարարել է «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար գործունեության լիցենզիա՝ մինչև 2036թվականի օգոստոսի 17-ը։ Սահմանվել է նաև ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանները։

    Հանձնաժողովը հաջորդ երկու հարցերով հաստատել է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքները, որոնցով «Ֆլեշ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում համարել է գերիշխող դիրք ունեցող։ Որպես իրացնող իրացման ծավալներով ընկերությունը գրավում է «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում մեկ չորրորդից ավելին՝ «Բենզին» ապրանքային շուկայում 34 տոկոս,  «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայում՝ 35,9 տոկոս:

    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՀ-ում իրացվում է հիմնականում 2 տարբեր երկրների ծագման վառելիք (ռուսական և իրանական)։ Մի շարք տնտեսավարողների կողմից ներմուծվող իրանական վառելիքի ձեռքբերման գինը ավելի ցածր է, քան ռուսական վառելիքինը, սակայն որոշ դեպքերում այն իրացվում է ռուսական վառելիքին համարժեք բարձր գնով, որը կարող է տպավորություն ստեղծել, որ այն ևս ռուսական վառելիք է։
    Նշվածը և բենզալցակայաններում վառելիքի արտադրողի (ծագման երկրի) վերաբերյալ  նշումների բացակայությունը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել սպառողին։

    Հանձնաժողովը իրականացրել է նաև լայն սպառման  ապրանքատեսակների գների դիտարկում և դրանց փոփոխության վերլուծություն, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում մի շարք ապրանքատեսակների գնաճը։ Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով գնաճ արձանագրվել է ձեթ, հավի ձու, բենզին, դիզվառելիք և սեղմված գազ ապրանքատեսակների համար, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը և տնտեսական պայմանների փոփոխության հետ համաչափությունը պարզելու նպատակով իրականացվել են  համապատասխան վերլուծություններ: Հանձնաժողովի կողմից իրականացված համապատասխան վերլուծությունների և նշված ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված գնային քաղաքականություն վարելու վերաբերյալ զգուշացումների արդյունքում, հունիս ամսում տեղի են ունեցել  սեղմված գազի, դիզելային վառելիքի և հավի ձվի գների նվազում։ 



    << Վերադարձ ցուցակի