ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին. ԲՏԱՆ
    2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:  Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միեւնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն եւ աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակից
  • Եվրոպայում կանաչ էներգետիկան սովորականից առաջ է անցել
    2020-ին այլընտրանքային էներգիան Եվրոպայում արտադրության ցուցանիշով առաջին անգամ առաջ է անցել հանածո վառելիք օգտագործող սովորական էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է բրիտանական Ember հետազոտական ​​կենտրոնի եւ գերմանական Agora Energiewende վերլուծական կենտրոնի զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն: Հիդրոէլեկտրակայաններին, հողմային, արեւային եւ կենսազանգված օգտագործող կայաններին բաժին է ընկել արտադրության 38.2 տոկոսը, իսկ ածխային եւ գազային կայաններին` 37 տոկոսը: Ածուխով աշխատող ՋԷԿ-երը տարվա ընթացքում կորցրել են 20 տոկոս, էներգետիկ հաշվեկշռում դրանց
  • 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը դժվարությամբ կծածկի 2020-ի վնասները
    Համաշխարհային տնտեսությունն այս տարի աճում է 4,7%-ով` 2020 թվականին COVID-19 համավարակի հետ կապված 4,3% կրճատումից հետո, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում ասվում է, որ զարգացած երկրների տնտեսությունը 2020-ին կրճատվել է 5,6 տոկոսով, եւ կանխատեսումներով 2021-ին կաճի 4 տոկոսով, իսկ զարգացող տնտեսություններում՝ 2,5 տոկոսով եւ, ըստ կանխատեսումների, 2021-ին կաճի 5,7 տոկոսով: «Հարկաբյուջե
  • ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին
    Արժույթի միջազգային հիմնադրամը կլիմայի փոփոխությունը դիտարկում է որպես տնտեսական եւ ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր կարգադրիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: Նա ասել է, որ համաշխարհային տնտեսության ծավալը հաջորդ 15 տարիների ընթացքում կարող է աճել 0,7%-ով, եւ կարող են միլիոնավոր աշխատատեղեր ստեղծվել, եթե ածխածնի գները անշեղորեն աճեն, իսկ կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներն ավելանան: «Մենք կլիմայի փոփոխությունը դիտում ենք որպես տնտեսական եւ ֆինանսական կայունության համար հիմնակ
  • Գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները
    Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նյութի աղբյուրը՝   https://artsakhpress.am/arm/news/138053/
  • Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
    Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել:  Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին  սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամ
  • Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով
    Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրած
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Քարվաճառում ավարտվում են «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները (տեսանյութ)
    13 Հունվարի 2017
    Շահումյանի շրջանի Արսենավան տեղամասում ավարտին են մոտենում  «Ջերմաջուր-1»  հիդրոէլե-կտրակայանի շինարարական աշխատանքները. դրանց ընթացքին երեկ ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
    Նախագահ Բակո Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
    Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կայանի հզորությանն ու կարևորությանը, նշել է, որ այն վերջին տարիներին կառուցվող ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է, և որ ամենակարևորն է՝ այն կառուցվում է Շահումյանի շրջանում:
    ««Ջերմաջուր-1» ՀԷԿ-ի կառուցումն իրականացվեց օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ: Այստեղ նախատեսվում է ևս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում. դրանք նպաստելու են շրջանի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ՀԷԿ-երի կառուցումն իրականացնող բոլոր ներդրողներն էլ մասնավոր անձինք են. կառավարությունն ընդամենն աջակցում է նրանց՝ ապահովելով աշխատանքն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ: Ներդրողներն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից են: Ի դեպ, նշեմ, որ այս նախագծի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա շնորհիվ այստեղի ջրային, ճանապարհային ենթակառուցվածքները զարգանում են: Շնորհիվ կառուցող ընկերության՝ մեր պատմական տարածքները կարող ենք օգտագործել նաև զբոսաշրջության զարգացման նպատակով»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

    ԼՂՀ վարչապետի խոսքով՝ Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար կան մեծ նախադրյալներ. «Մենք կարող ենք ՀԷԿ-եր կառուցել Լև, Թարթառ գետերի, Քաշաթաղի շրջանում Հոչանց գետի վրա: Կարելի է կառուցել նաև Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ Թարթառ գետի ջրամբարից ներքև: Դրանք փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: Գումարային հաշվով այս տարի մինչև 35 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր են շահագործման հանձնվելու, որոնք ավելին են, քան վերջին 10 տարվա մեջ կառուցվածները. դա արդեն իսկ ծրագրի արդյունավետության ապացույցն է»:

    ՀՀ «Հիդրոէներգետիկաե ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանն էլ նշել է, որ «Ջերմաջուր-1»-ը ժամանակակից հէկերի մեջ կարող է ունենալ առաջնակարգ դիրք:
    «Այն Հայաստանում վերջին տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է: Մենք մինչ այսօր չենք ունեցել 12.6 մեգավատ հզորությամբ կայան. այն առաջինն է: Այն նաև բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայան է՝ մոտ 500 մետր ջրի սահուն ճնշմամբ, հետևաբար, շատ բարդ է, և տեղադրվել են բարձրակարգ սարքավորումներ, որպեսզի խուսափենք խափանումներից»,- ասել է Գ. Գաբայանը և հավելել, որ արտադրողականությունը կազմում է տարեկան մինչև 60մլն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա:

    Անդրադառնալով տուրբինների որակին՝ ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահը նշել է նաև, որ դրանք չեխական արտադրանք են՝ կառուցված չեխական և գերմանական սարքավորումներով, իսկ գեներատորները՝ գերմանական արտադրության:

    «Տուրբիններն ամբողջությամբ աշխատում են ավտոմատ համակարգով: Այստեղ է նաև չեխական ընկերության ներկայացուցիչը, որն ուղղորդում է աշխատանքները: Հուսով ենք, որ մոտակա 20-25 օրվա մեջ արդեն առաջին տուրբինը կսկսի աշխատել և կտա մոտավորապես 3.7 մեգավատ հզորության էլեկտրաէներգիա: Մեր կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում «Ջերմաջուր 1»-ի կառուցողներին: Հուսով ենք՝ աշխատանքները հաջողությամբ կպսակվեն, և այն վայելելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն Արցախի այսօրվա բնակիչներին, այլև՝ նրանց թոռներին ու ծոռներին»,- ընդհանրացրել է խոսքը Գ. Գաբայանը:

    «Ջերմաջուր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բաժնետեր Սամվել Իսախանյանն էլ տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներին մասնակցել է 80-ից ավելի մարդ, իսկ կայանը շահագործման հանձնելուց հետո աշխատողների թիվը կլինի շուրջ 20 հոգի՝ մոտ 90,000 դրամ միջին աշխատավարձով:

    «Շուտով շահագործման կհանձնվի առաջին տուրբին-գեներատորը: Փետրվարին էլ ավարտին կհասցնենք երկրորդ փուլի շինարարական աշխատանքները, երրորդ փուլի ավարտն էլ նախատեսվում է իրականացնել մարտի 15-ին:

    Արդեն անց է կացվել առաջին խողովակաշարը. ՀԷԿ-ից մինչև ջրամբար դրա հեռավորությունը 7 կմ է: Ավարտվել է նաև երկրորդ ջրամբարի շինարարությունը, իսկ դրա խողովակաշարի երկարությունն էլ 6 կմ է, երրորդինը՝ 4 կմ»,- պարզաբանել է Սամվել Իսախանյանը:
    Բոլոր նմանատիպ կառույցներն անցնում են բնապահպանական փորձաքննություն, և ինչպես ,Արցախպրես- ին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, այդ ՀԷԿ-ը ևս բնապահպանական տեսանկյունից շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

    «Հաշվի են առնվել Շահումյանի այս տարածքի բնակլիմայական պայմանները, որպեսզի ոչ մի անտառածածկ տարածք չջրազրկվի, և նաև վնաս չհասցվի կենդանական աշխարհին:

    «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը ոչ միայն խթանում է տնտեսության զարգացումը, այլև էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու լավագույն միջոց է»,- ընդգծել է Ա. Գաբրիելյանը:



    << Վերադարձ ցուցակի