ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև
  • ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար
    ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդի
  • Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ
    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լ
  • ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետեւանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների
  • Կորոնավիրուսի պատճառով տնտեսության խափանումը կհանգեցնի գլոբալ հետընթացի․ S&P Global
    S&P Global վարկանշային գործակալությունը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ անսպասելի խափանումը, որը կառաջանա կորոնավիրուսի զսպան պատճառով, այս տարի կհանգեցնի գլոբալ հետընթացի եւ առաջիկա 12 ամիսներին կարող է հանգեցնել ԱՄՆ-ում կորպորատիվ դեֆոլտների մակադակի 10 տոկոս աճի, հայտնում է Reuters-ը։S&P Global-ի կարծիքով՝ դրամական հոսքերի անկումը եւ ֆինանսավորման կոշտ պայմանները, ի լրումն նավթի գների անկման, հարված կհասցնեն վարկունակությանը։  «Այս թվերը, հավանաբար, կհանգեցնեն դեֆոլտների կտրուկ աճի, ընդ որում՝ ԱՄՆ-ում ոչ ֆինանսական ընկերությունների դեֆ
  • ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
    Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս:Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկակա
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ Կենտրոնական բանկ
    Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մի շարք ապրանքային շուկաների` 2010-2016թթ ուսումնասիրության արդյունքներ
    26 Մայիսի 2017
    Հաշվի առնելով գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության վերլուծությունները, որի արդյունքում բացահայտվել է որոշ շուկաներում տեղի ունեցած կառուցվածքային տեղաշարժերը, ինչպես նաև մի շարք շուկաների ուսումնասիրության վաղեմությունը, Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից իրականացվել է վերլուծություն 2011-2013թթ ընթացքում ուսումնասիրված «Հաց»«Հավի միս»«Հավի ձու», «Բենզին»«Դիզվառելիք»«Ցորենի ալյուր» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաների կառուցվածքների և փոփոխության դինամիկաների վերաբերյալ: 
    Վերլուծությունը իրականացվել է 2010-2016թթ ժամանակահատվածի համար, հիմք ընդունելով ԼՂՀ ՖՆ հարկային մարմնի և նշված շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների  կողմից ներկայացրած տեղեկատվությունները:
    Իրականացված վերլուծության ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են հետևյալ չափորոշիչների փոփոխության դինամիկաները`
    - շուկայի ծավալ
    - գործող տնտեսավարող սուբյեկտների քանակ
    - առաջատար դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների չափաբաժին (կենտրոնացվածության աստիճան)
    - արտադրության ծավալ:

    «Հաց» ապրանքային շուկա.
    «Հաց» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2010 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա, որի արդյունքում Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 5-ի Թիվ 30 Ա որոշմամբ շուկայում գերիշխող դիրք ունեցող են համարվել   «Էռմի» (24%) փակ բաժնետիրական,  «Մայակ»(17.3%)   և «Կառավայ» (11%)  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (միասին զբաղեցրել են շուկայի 52.3 տոկոսը):
    2016 թվականի տվյալների հիման վրա իրականացրած վերլուծության համաձայն, շուկայում հացամթերքի արտադրություն են իրականացնում 110 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից առաջատար դիրք ունեցող 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինը (կենտրոնացվածության աստիճանը` CRV-3) կազմել է 33.7 տոկոս, 2010 թվականի համեմատ նվազելով 18.6 տոկոսային կետով (տես աղյուսակ 1.1)


















    Շուկայի ծավալի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում նաև, որ շուկայի իրացման ծավալը 2016 թվականին  կազմելել է 4 639.9 տոննա հաց, որը 2010 թվականի համեմատ ավելացել է գրեթե 2 անգամ` 2 198.4 տոննայով կամ 90 տոկոսով: 
    2016 թվականի տվյալների համաձայն «Հաց» ապրանքային շուկայում բացակայում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, իսկ իրացման ծավալներով առաջատար ընկերություններն են` «Մայակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 15 տոկոս, «Էռմի» փակ բաժնետիրական ընկերությունը` 9.4 տոկոս և «Հայր և որդի Գասպարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 9.4 տոկոս (տես աղյուսակ 1.2):



















    «Հավի միս» ապրանքային շուկա.
    «Հավի միս» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2010 թվականի տվյալների հիման վրա, որի արդյունքում Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 27-ի Թիվ 47 Ա որոշմամբ, շուկայում գերիշխող դիրք ունեցող է համարվել «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (զբաղեցրել է շուկայի 65.7 տոկոսը):
    2016 թվականի տվյալների հիման վրա իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը պահպանել է գերիշխող դիրքը, շուկայի իրացման ծավալի մասնաբաժինը ավելացնելով 21.8 տոկոսային կետով (տես աղյուսակ 2.1):






















    Շուկայի իրացման ծավալը 2016 թվականին  կազմել է 942.2 տոննա հավի միս, որը 2010 թվականի համեմատ աճել է 403.3 տոննայով կամ կամ 74.8 տոկոսով: 

    ԼՂՀ-ում հավի մսի արտադրություն իրականացնում է միայն ,Լուսակերտե ՍՊ ընկերությունը (արտադրության տեսակետից զբաղեցնում է մենաշնորհ դիրք), իսկ շուկայում գործող մյուս տնտեսավարող սուբյեկտները հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներ են, որոնք իրականացրել են հավի մսի ներկրում և իրացում: 
    Ի համեմատ 2010 թվականի, 3 անգամ ավելացել են շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակը` 2016 թվականին կազմելով 183 սուբյեկտ: Սակայն, 2016 թվականին հավի մսի ներկրման համար մտցված սահմանափակումների հետևանքով, «Լուսակերտ» ՍՊ ընկերությունը ոչ միայն պահպանել է «Հավի միս» ապրանքային շուկայի իրացման ծավալում ունեցած գերիշխող դիրքը, այլ նաև ամրապնդել է այն (տես աղյուսակ 2.2): 

























    «Հավի ձու» ապրանքային շուկա.
    «Հավի ձու» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2012 թվականի տվյալների հիման վրա, որի արդյունքում Հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 5-ի Թիվ 20 Ա որոշմամբ, շուկայում գերիշխող դիրք ունեցող է համարվել «Դվին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (զբաղեցնում էր շուկայի 85.3 տոկոսը):
    Նշված ապրանքային շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016 թվականի տվյալներով «Դվին»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պահպանել է գերիշխող դիրքը, իսկ 2012 թվականի համեմատ շուկայում իրացման մասնաբաժինը  աճել է 5.3 տոկոսային կետով (տես աղյուսակ 3.1):























    Շուկայի ծավալի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում նաև, որ շուկայի իրացման ծավալը 2016 թվականին  կազմել է 5 632 279 հատ հավի ձու, որը 2012 թվականի համեմատ աճել է 465 946 հատով կամ 9 տոկոսով: 
    Քանի որ, «Հավի միս» և «Հավի ձու» ապրանքային շուկաները փոխկապակցված են, հավի մսի ներկրման սահմանափակումը ազդել է նաև հավի ձվի ներկրման ծավալների վրա: Արդյունքում «Դվին» ՍՊ ընկերությունը ամրապնդել է ունեցած գերիշխող դիրքը տվյալ շուկայում (տես աղյուսակ 3.2):
    Պետք է նշել, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում «Հավի ձու» ապրանքային շուկայում տեղի են ունեցել նաև դրական փոփոխություններ:  2012 թվականին նշված շուկայում արտադրություն իրականացնող 1 տնտեսավարող սուբյեկտին («Դվին» ՍՊ ընկերություն) 2016 թվականին ավելացել է ևս 1 արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ (Աթայան Կարեն ԱՁ):  Ավելի քան 2 անգամ ավելացել են նաև շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակը` 2016 թվականին կազմելով 33 սուբյեկտ: 




















    «Նրբերշիկ» ապրանքային շուկա.
    «Նրբերշիկ» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2011 թվականի 4-րդ և 2012 թվականի 1-ին եռամսյակների տվյալների հիման վրա,  որի արդյունքում Հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 25- ի Թիվ 95 Ա որոշմամբ շուկայում գերիշխող դիրք ունեցող են համարվել «Կապիտալ» (28.7%) փակ բաժնետիրական, «Բարի հոգի» (12.4%) և «Օկեան»(12.4%) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (միասին զբաղեցրել են շուկայի 53.5 տոկոսը):
    2016 թվականի տվյալների հիման վրա իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ շուկայում նախկինում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինը (շուկայի առաջատար 3 ընկերությունների տեսակարար կշիռը`    CRV-3) կազմել է 47.9 տոկոս, 2012 թվականի    համեմատ նվազելով 5.6 տոկոսային կետով (տես աղյուսակ 4.1):























    Շուկայի իրացման ծավալը 2016 թվականին  կազմել է 172.5 տոննա,  2012 թվականի համեմատ աճը կազմել է 4.5 տոննա կամ 2.7 տոկոս: Նաև ավելացել են շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտների քանակը` 2016 թվականին կազմելով 186 սուբյեկտ, աճ` 54 սուբյեկտ կամ 40 տոկոս: 
    ԼՂՀ-ում նրբերշիկի արտադրություն իրականացնում է «Լուսակերտ» ՍՊ ընկերությունը, որը նշված գործունեությունը սկսել է 2016 թվականին, իսկ իրացման ծավալը կազմել է 2.2 տոկոս:
    2016 թվականի տվյալների համաձայն, «Նրբերշիկ» ապրանքային շուկայի իրացման ծավալներով առաջատար ընկերություններն են «Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը` 25.5 տոկոս, «Օկեան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 13 տոկոս և «Բարի հոգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 9.4 տոկոս (տես աղյուսակ 4.2): 
    Փաստորեն, նախկինում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներից «Օկեան» և «Բարի հոգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կորցրել են շուկայում ունեցած գերիշխող դիրքը, իսկ «Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը պահպանել է, չնայած իրացման ծավալի մասնաբաժինը նվազել է 3.2 տոկոսային կետով:


















    «Ցորենի ալյուր» ապրանքային շուկա.
    «Ցորենի ալյուր» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2011 թվականի 4-րդ և 2012 թվականի 1-ին եռամսյակների տվյալների հիման վրա,  որի արդյունքում Հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 25- ի Թիվ 94 Ա որոշմամբ, շուկայում գերիշխող դիրք ունեցող են համարվել «Էռմի»(19.4%), «Գառնի Գրուպ» (16.2%) փակ բաժնետիրական և «Պոբեդա» (15.2%) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (միասին զբաղեցրել են շուկայի 50.8 տոկոսը՝ ավելի քան մեկ երկրորդը):
    2016 թվականի տվյալների համաձայն, շուկայում նախկինում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինը (առաջատար 3 ընկերությունների տեսակարար կշիռը` CRV-3) կազմել է 43.6 տոկոս, 2012 թվականի    համեմատ նվազելով 7.2 տոկոսային կետով (տես աղյուսակ 5.1):



















    Շուկայի իրացման ծավալը ի համեմատ 2012 թվականի ուսումնասիրվող ժամանակահատվածում նվազել է` 2016 թվականին կազմելով 10090.7 տոննա: Նվազումը կազմել է  214 տոննա կամ 2.1 տոկոս: Նաև նվազել են շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակը` 2016 թվականին կազմելով 127 սուբյեկտ, նվազումը` 25 սուբյեկտ կամ 16.4 տոկոս: 
    «Ցորենի ալյուր» ապրանքային շուկայում մեծածավալ ներկրումը և իրացումը արգելող պետական քաղաքականությունը էական բացասական հետևանքներ չի թողել շուկայի իրացման կառուցվածքում, քանի որ տնային տնտեսուհիների կողմից օգտագործվում են 1 և(կամ) 2 կիլոգրամ տարողությամբ բարձր կարգի ալյուր, որի ներկրումը ԼՂՀ տարածք սահմանափակված չէ:  Պետք է նշել նաև, որ նշված սահմանափակումների արդյունքում ԼՂՀ-ում արտադրված և իրացված ալյուրի մասնաբաժինը շուկայի իրացման կառուցվածքում ուսումնասիրված ժամանակահատվածում աճելով 12.4 տոկոսային կետով կազմել է 89.7 տոկոս:
    «Ցորենի ալյուր» ապրանքային շուկայի իրացման ծավալի առաջատար ընկերություններն են «Գառնի  գրուպ» (16.8 տոկոս) , «Էռմի» (14.3 տոկոս)  փակ բաժնետիրական և «Պոբեդա» (12.5 տոկոս) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (տես աղյուսակ 5.2): Չնայած ընկերությունները պահպանել են առաջատար դիրքերը, սակայն իրացման ծավալների կրճատման հետևանքով այլևս չեն զբաղեցնում շուկայի կեսից ավելին, այսինքն կորցրել են շուկայում ունեցած գերիշխող դիրքերը (միասին զբաղեցնում են շուկայի 43.6 տոկոսը): 



















    «Բենզին» ապրանքային շուկա.
    «Բենզին» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2010 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա,  որի արդյունքում Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի Թիվ 58 Ա որոշմամբ շուկայում գերիշխող դիրք ունեցող են համարվել «Պետրոլ սերվիս» (35.5 %)  փակ բաժնետիրական և «Ֆլեշ-պլյուս» (30.5 %)  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (միասին զբաղեցրել են շուկայի 66 տոկոսը):
    2016 թվականի տվյալների համաձայն, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինը (առաջատար 2 ընկերությունների տեսակարար կշիռը` CRV-2) կազմել է 62.3 տոկոս, 2010 թվականի    համեմատ նվազելով 3.7 տոկոսային կետով (տես աղյուսակ 6.1):






















    Շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակը մնացել է անփոփոխ` 16 տնտեսավարող սուբյեկտ` բոլորը ներկրողներ: Իրացման ծավալը 2016 թվականին  կազմել է 5906,9 տոննա որը 2010 թվականի համեմատ նվազել է` 3728.3 տոննայով կամ 38.7 տոկոսով: «Բենզին»  ապրանքային շուկայի իրացման ծավալի նշված նվազումը պայմանավորված է ուսումնասիրվող ժամանակահատվածում բենզինի գների աճով և սեղմված գազի` որպես  այլընտրանքային վառելիք` օգտագործումով:
    Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև գերիշխող դիրք ունեցող ընկերությունների իրացման մասնաբաժիններում: Այսպես` «Ֆլեշ-պլյուս»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ամրապնդել է շուկայում իր դիրքը` իրացման ծավալի մասնաբաժինը ավելացնելով 11.5 տոկոսային կետով ի հակառակ «Պետրոլ սերվիս»  փակ բաժնետիրական ընկերությանը, որի  մասնաբաժինը նվազել է 15 տոկոսային կետով (տես աղյուսակ 6.2): 
    Չնայած նշված փոփոխություններին, միասին զբաղեցնելով «Բենզին»  ապրանքային շուկայի իրացման ծավալի 62.3 տոկոսը, ընկերությունները պահպանել են իրենց գերիշխող դիրքերը: 





















    «Դիզելային վառելիք» ապրանքային շուկա.
    «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի նախորդ ուսումնասիրությունը իրականացվել է 2010 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա,  որի արդյունքում Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28- ի Թիվ 59 Ա որոշմամբ, շուկայում գերիշխող դիրք ունեցող են համարվել «Ֆլեշ-պլյուս» (42.6 տոկոս)   սահմանափակ պատասխանատվությամբ և «Պետրոլ սերվիս»(31.6 տոկոս) փակ բաժնետիրական ընկերությունները (միասին զբաղեցրել են շուկայի 74.2 տոկոսը):
    2016 թվականի տվյալների հիման վրա իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների իրացման ծավալի մասնաբաժինը (շուկայի առաջատար 2 ընկերությունների տեսակարար կշիռը`   CRV-2) կազմել է 51 տոկոս, 2010 թվականի համեմատ նվազելով 23.2 տոկոսային կետով (տես աղյուսակ 7.1):






















    Շուկայի իրացման ծավալը 2016 թվականին  կազմել է 5789.7 տոննա, որը 2010 թվականի համեմատ նվազել է` 2596.3 տոննա կամ 30.9 տոկոս: «Դիզելային վառելիք» ապրանքային շուկայի իրացման ծավալի նշված նվազումը պայմանավորված է ուսումնասիրվող ժամանակահատվածում գների աճով և դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների պահանջարկի նվազումով:
    Շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների քանակը նվազել է` 2010 թվականի 31 տնտեսավարող սուբյեկտի փոխարեն  2016 թվականին կազմելով 18 տնտեսավարող սուբյեկտ, որոնք բոլորը նույնպես ներկրողներ են: Չնայած  գերիշխող դիրք ունեցող «Ֆլեշ-պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաբաժինը նվազել է 7.4 տոկոսային կետով, իսկ «Պետրոլ սերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը` 15.8 տոկոսային կետով, ընկերությունները միասին զբաղեցնելով «Բենզին» ապրանքային շուկայի իրացման ծավալի 51 տոկոսը պահպանել են գերիշխող դիրքերը (տես աղյուսակ 7.2): 


















    Եզրակացություն.
    Հիմք ընդունելով ԼՂՀ ՖՆ հարկային մարմնի և համապատասխան  շուկաներում գործող առաջատար դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների  կողմից ներկայացրած տեղեկատվությունները, տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը իրականացրել  է 2010-2016 թթ ընթացքում «Հաց», «Հավի միս», «Հավի ձու», «Բենզին», «Դիզվառելիք», «Ցորենի ալյուր» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաների կառուցվածքային փոփոխությունների վերլուծությունը, որի արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը`
    - Ուսումնասիրվող ժամանակահատվածում «Հաց», «Ցորենի ալյուր», «Բենզին», «Դիզվառելիք» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաներում տեղի են ունեցել դրական փոփոխություններ կապված առաջատար դիրքեր ունեցող տնտեսավարող սուբյեկտների իրացման մասնաբաժինների նվազման` կենտրոնացվածության թուլացման հետ.
    - 2016 թվականի տվյալների հիման վրա իրականացրած վերլուծությունը ցույց է տվել, որ «Հաց» և «Ցորենի ալյուր» ապրանքային շուկաներում այլևս բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ «Նրբերշիկ» ապրանքային շուկայում նախկինում գերիշխող դիրք ունեցող 3 ընկերություններից 2-ը կորցրել են իրենց գերիշխող դիրքը:
    - «Հաց», «Հավի միս», «Հավի ձու» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաների իրացման ծավալները և շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտները ավելացել են, իսկ «Ցորենի ալյուր», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներինը` նվազել կամ մնացել անփոփոխ:
    - Մրցակցային միջավայրի բարելավման տեսանկյունից դրական միտում ունի նաև «Հավի ձու» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաներում արտադրություն իրականացնող նոր տնտեսավարող սուբյեկտների հայտնվելը, որոնց իրացման մասնաբաժինները դեռևս փոքր են:
    - «Ցորենի ալյուր», «Հավի միս» և «Հավի ձու» ապրանքային շուկաների իրացման ծավալներում ուսումնասիրվող ժամանակահատվածներում ավելացել են տեղական արտադրության ապրանքատեսակների չափաբաժինները, որը պայմանավորված է նշված ապրանքատեսակների ներկրման համար որոշ սահմանափակումների հետ:

    Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ`
    1. Իրականացրած վերլուծության արդյունքներն ընդունել ի գիտություն,
    2. «Հաց», «Ցորենի ալյուր» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաներում գերիշխող դիրքերի վերացման հետևանքով պատրաստել որոշման նախագծեր համապատասխան փոփոխությունները արձանագրելու նպատակով:




    << Վերադարձ ցուցակի