ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
  • Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է
    Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մասնակցություն եվրոպական պլատֆորմի (EPRA) 45-րդ գարնանային նստաշրջանին
    25 Մայիսի 2017
    2017 թվականի մայիսի 17-ից 21-ը  ՀՌԱՀ պատվիրակության կազմում ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցել է Էդինբուրգում կայացած Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 45-րդ գարնանային նստաշրջանին: Նստաշրջանին ներկա էին  50 երկրներից մոտ 170 մասնակից, այդ թվում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության,  Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլն:
    Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
    - «Լուրերը թվային դարում, դրանց դերը և ազդեցությունը հասարակության վրա: Կեղծ և հավաստի լուրերի և հասարակության կողմից դրանց ընկալման մասին»: Համաձայն կատարված հետազոտության տվյալների հեռարձակվող  լուրերին հավատողների թիվը տատանվում է: Ամենաբարձր տոկոսը կազմում է Ֆինլանդիայում՝ 66%, Գերմանիայում՝  50%, Ֆրանսիայում՝ 33%, ԱՄՆ-ում՝  32%  և Հունաստանում՝ 20%.   
    - «Մեդիա գրագիտություն»: Տարբեր խնդիրների քննարկում, որոնք կապված են վերահսկողների հետ՝ բովանդակության տարբեր տեսակների տարբերության ընկալումը, մեդիա բազմազանությունը և բովանդակության ապահով ու ճշգրիտ օգտագործումը:
    - «Լիցենզավորման գործընթացը»: Հեռուստալիքների ազգային տեսակների ճանաչում, գործող/չգործող ալիքներ, բազմակի լիցենզիաներ:
    - «Ռադիոյի ապագան»: Ձերբազատում լիցենզավորման պահանջներից, ոչ մի բովանդակային պահանջ, ոչ մի սահմանափակում գովազդային եկամուտներից և հովանավորություններից:  
    - Թվային խափանումներից առաջացած խնդիրները և դրանց լուծումները:
    - Եվրոպան նախատեսում է FM ալիքներից անցում  կատարել DAB թվային ալիքների (կիրառվում է Նորվեգիայում):
    Բացի այդ նստաշրջանի ժամանակ քննարկվեց 2016 թվականի ֆինանսական վերջնական հաշվետվությունը, տեղի ունեցավ նաև Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) նախագահի և փոխնախագահների վերընտրություն: 


    << Վերադարձ ցուցակի