ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին. ԲՏԱՆ
    2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:  Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միեւնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն եւ աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակից
  • Եվրոպայում կանաչ էներգետիկան սովորականից առաջ է անցել
    2020-ին այլընտրանքային էներգիան Եվրոպայում արտադրության ցուցանիշով առաջին անգամ առաջ է անցել հանածո վառելիք օգտագործող սովորական էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է բրիտանական Ember հետազոտական ​​կենտրոնի եւ գերմանական Agora Energiewende վերլուծական կենտրոնի զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն: Հիդրոէլեկտրակայաններին, հողմային, արեւային եւ կենսազանգված օգտագործող կայաններին բաժին է ընկել արտադրության 38.2 տոկոսը, իսկ ածխային եւ գազային կայաններին` 37 տոկոսը: Ածուխով աշխատող ՋԷԿ-երը տարվա ընթացքում կորցրել են 20 տոկոս, էներգետիկ հաշվեկշռում դրանց
  • 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը դժվարությամբ կծածկի 2020-ի վնասները
    Համաշխարհային տնտեսությունն այս տարի աճում է 4,7%-ով` 2020 թվականին COVID-19 համավարակի հետ կապված 4,3% կրճատումից հետո, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում ասվում է, որ զարգացած երկրների տնտեսությունը 2020-ին կրճատվել է 5,6 տոկոսով, եւ կանխատեսումներով 2021-ին կաճի 4 տոկոսով, իսկ զարգացող տնտեսություններում՝ 2,5 տոկոսով եւ, ըստ կանխատեսումների, 2021-ին կաճի 5,7 տոկոսով: «Հարկաբյուջե
  • ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին
    Արժույթի միջազգային հիմնադրամը կլիմայի փոփոխությունը դիտարկում է որպես տնտեսական եւ ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր կարգադրիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: Նա ասել է, որ համաշխարհային տնտեսության ծավալը հաջորդ 15 տարիների ընթացքում կարող է աճել 0,7%-ով, եւ կարող են միլիոնավոր աշխատատեղեր ստեղծվել, եթե ածխածնի գները անշեղորեն աճեն, իսկ կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներն ավելանան: «Մենք կլիմայի փոփոխությունը դիտում ենք որպես տնտեսական եւ ֆինանսական կայունության համար հիմնակ
  • Գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները
    Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նյութի աղբյուրը՝   https://artsakhpress.am/arm/news/138053/
  • Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
    Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել:  Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին  սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամ
  • Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով
    Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրած
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տրամադրվել է փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա(տեսանյութ)
    12 Հուլիսի 2017
    2017 թվականի հուլիսի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգային հարցերին անցնելուց առաջ Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը շնորհավորեց աշխատակիցներին Հանձնաժողովի գործունեության տասնամյակի առթիվ, շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին  ակտիվ համագործակցության և աջակցության համար: 
    Այնուհետև  ներկայացվել է այդ տարիների ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին համառոտ տեղեկատվություն:
    Օրակարգի առաջին հարցով Հանձնաժողովը հիմք ընդունելով  «Իմաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը, համաձայնություն է տվել  «Իմաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 75 տոկոս բաժնետոմսերը (բաժնեմասը) վաճառելուն:
    Հանձնաժողովը բավարարել է   «Մ. ԷՆԵՐԳՈ Լ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը՝ տրամադրեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում` Աղավնո համայնքում` Հագարի գետի աջափնյա հատվածում` 772 մետր բացարձակ նիշում   «ՄԻՈՒԹՅՈՒՆ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը գործողության ժամկետով և  սահմանել  կառուցման լիցենզիայի պայմանները:
    Փոփոխություն է կատարվել   Հանձնաժողովի  2017 թվականի մարտի 30-ի ««ՎԻՍԱՎՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՋԵՐՄԱՋՈՒՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N 13-Ա որոշման հավելվածում՝ դրվածքային հզորությունը  սահմանելով  10,336 մեգավատտ:
    Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «Ջրամատակարարում և ջրահեռացում» փակ բաժնետիրական ընկերության  գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը՝ ընդգրկելով նրանում  Գիշի, Ծաղկաշատ և Ակնաբերդ համայնքները:

    Նիստում  Հանձնաժողովը հայտարարել է 66,0-74,0 ՄՀց, 76,0-90,0 ՄՀց, 92,0-100,6 ՄՀց, 100,8-101,7 ՄՀց, 101,9-102,2 ՄՀց, 102,4-102,9 ՄՀց, 103,1-103,4 ՄՀց, 103,6-104,2 ՄՀց, 104,4-104,9 ՄՀց, 105,1-105,4 ՄՀց, 105,6-105,9 ՄՀց և 107,0-108,0 ՄՀց հաճախականությունների շերտերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:




    << Վերադարձ ցուցակի