ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Համառոտ տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին
    12 Հուլիսի 2017
    Այսօր  լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ստեղծման և գործունեության իրականացման 10 տարին, ինչի առթիվ շնորհավորում ենք բոլորին և ցանկանում երկարատև արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Արցախի Հանրապետության բարգավաճման, տնտեսության զարգացման և հանրային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականցնողների ու սպառողների շահերի հավասարակշռման ու բնակչության կենսամակարդակի  բարձրացման:
    Նկատի ունենալով, որ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնողների անձանց շահերը և գիտակցելով, որ 10 տարին բավարար ժամանակահատված չէ հանձնաժողովի գործունեությունը գնահատելու համար, այնուամենայնիվ, ներկայացնում ենք կարճ տեղեկատվություն անցած տարիներին կատարած աշխատանքների և ուղղությունների մասին:
    Այս տարիների ընթացքում իրեն վերապահված լիազորությունների իրականացման գործում, Հանձնաժողովն ընդունել է հրամաններ, կարգադրություններ, ուղեցույցներ և որոշումներ՝ ուղղված տնտեսության ոլորտների զարգացմանը, էլեկտրաէներգետիկայի, ջրային համակարգի, հեռահաղորդակցության վերաբերյալ սակագների ընդունմանը, մենաշնորհների և գերիշխողների գործունեության կարգավորմանը:
    Հանձնաժողովն ակտիվ  համագործակցություն է ծավալել ինչպես հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ:
    Ըստ ոլորտների ընդունվել է 882 որոշում, անցկացվել 8 համատեղ մամլո ասուլիս, տեղի է ունեցել 50-ից  ավելի փոխադարձ այցելություն:
    Հանձնաժողովների հետ կնքվել են համագործակցության համաձայնագրեր, որոնց հիման վրա յուրաքանչյուր տարի կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր:
    Կարգավորվել են էներգետիկայի, ջրամատակարարման բնագավառները.
    Մշակվել և հաստատվել են՝ էներգետիկայի բնագավառում լիցենզավորման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայությունների իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցում, էլեկտրականէներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության իրականացման, «Ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների կարգի սահմանման մասին»««Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող որակի նվազագույն պահանջների սահմանման մասին», ԼՂՀ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման, էլեկտրականէներգիայի և բնական գազի օգտագործման կանոնների մասին կարգերն ու որոշումները:
    Մշակվել և ընդունվել է ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը և հաստատվել է Էլեկտրաէներգիայի (հզորության)  առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը: 
    Հաձնաժողովի կողմից է առաջին անգամ սահմանվել ԼՂՀ տարածքում վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման էլեկտրականէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները և անցած ժամանակահատվածում 18 անգամ վերանայվել է էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները:
    Հանձնաժողովը ԼՂՀ տարածքում լիցենզավորել է 18 ընկերությունների՝ տրամադրելով էլեկտրական էներգիայի  արտադրության 15 և կառուցման 24 լիցենզիաներ:
    Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման ենթակա սակագների սահմանման գործընթացը սկիզբ է առել 2008 թվականից: 
    2010 թվականին ինտերնետ ծառայության գործող սակագները Հանձնաժողովի որոշմամբ նվազեցվեցին 70 տոկոսով:
    Բավականին աշխատանքներ են կատարվել անշարժ ու շարժական հեռախոսակապի սակագների վերանայման ուղղությամբ` ի շահ բնակչությանը և այդ բարեփոխումների գործընթացը շարունակական  էր: 
    Սկսած 2010-2011թթ-ին րոպեավճարների սակագները նվազել են: Նվազեցումների արդյունքում  սպառողների  տնտեսումը  կազմել է տարեկան մոտավորապես  733 միլիոն դրամ:
    Սահմանվել են նոր 53%-ով նվազեցված սակագների տարբերակներ: Արդյունքում՝ 1 Մբիթ/վ. Արագությամբ ինտերնետ ծառայության ամսավճարը նվազել է մոտ 178 անգամ (500 000 դրամից -2 800 դրամ):
    2016 թվականից միջինը 13.5%-ով նվազեցվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի մի շարք ծառայությունների սակագները: 
    Կատարված նվազեցումների արդյունքում՝  սպառողների տնտեսումը մեկ տարվա կտրվածքով կազմել է մոտ  650 միլիոն դրամ:
    Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող միջազգային IP տարանցման հոսքերի ընդհանուր թողունակությունը 2017 թվականին կազմում է 2800 Մբիթ/վ, որը  2007 թվականի համեմատությամբ աճել է մոտ  233 անգամ:
    Այդ տարիների ընթացքում, ինտերնետ կապի բաժանորդների թիվը աճել է մոտ 10 անգամ, իսկ Արցախի Հանրապետության տարածքի ինտերնետ կապով   ապահովվածությունը 5 բնակավայրից աճել է մինչև 202 բնակավայրի:
    Պարտադիր վճարների չափերը հավասարեցվեց ՀՀ-ում գործող վճարների չափերին, ապահովելով բյուջեի լրացուցիչ մուտքեր:
    Ընդհանրապես, Հանձնաժողովի գործունեության արդյունքում 2007-2017 թվականներին յուրաքանչյուր տարի բյուջե է մուտքագրվել տարեկան միջինը՝ 348-ական միլիոն դրամ, իսկ սկսած 2017 թվականից՝ 900 միլիոն դրամ, 10 տարում՝ մոտ 4 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականից սկսած մուտքերը կկազմեն տարեկան մոտավորապես 1 միլիարդ դրամ:
    2016 թվականին կանոնակարգվեց սիրողական ռադիոյին վերաբերող իրավական դաշտը: «Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի», Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի օժանդակությամբ՝ ստեղծվեց Արցախի Հանրապետության  ռադիոսպորտի  ֆեդերացիան: 
    Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի արդյունավետ զարգացման, ոլորտների օրենսդրությունների և կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, ինչպես նաև ԱՀ Հանձնաժողովի միջազգային կառույցների ինտեգրման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել:
    Այսպես, հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում ձևավորվեց ոլորտը կարգավորող նորմատիվ որոշումների բազա: 
    Արցախի Հանրապետությունում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման  նպատակով հայտարարվեցին հաճախականությունների տրամադրման մրցույթներ, որը օրինական դաշտ բերեց բնագավառում գործող 3 և նոր 10 հեռուստառադիոընկերություններ: 
    2015 թվականին Արցախի Հանրապետության տարածքում առաջին անգամ տրամադրվեց ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային)  հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա, որը  թույլ տվեց լիցենզավորված ըկերությանը տրամադրել մալուխային և ինտերակտիվ հեռուստատեսության  ծառայություններ, այդ թվում` համագործակցելով ավանդորեն գերիշխող օպերատորի ենթակառուցվածքների հետ, որը հնարավորթյուն տվեց բաժանորդներին մեկ մալուխով օգտվել 3 տարբեր ծառայությունից: 
    Փոխադարձ օգնություն է  ցուցաբերվել ընտրությունների և հանրաքվեների քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկումներին` ներգրավելով մասնագիտական ռեսուրսներ գործընկեր  հանձնաժողովներից՝  5 անգամ:
    Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում 2007-2017թթ. ընթացքում իրականացվել է ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրության, մենաշնորհ և գերիշխող դիրքի առկայության և չարաշահման բացահայտման, անբարեխիղճ մրցակցության կանխարգելման, համապատասխան օրենսդրության և իրավական ակտերի մշակման, ինչպես նաև բազում այլ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ տնտեսական մրցակցության զարգացման և խրախուսման նպատակով հանձնաժողովը իր լիազորությունների և պարտականությունների իրականացման ընթացքում նշված բնագավառի վերաբերյալ ընդունել է 157 որոշում, որից     15` նորմատիվ, 142` անհատական:  
    Տարբեր ապրանքային շուկաներում տնտեսական մրցակցությունը գնահատելու և զարգացնելու նպատակով, Հանձնաժողովը  նշված ժամանակահատվածում իրականացրել է 131 ուսումնասիրություն՝ 67 ապրանքային շուկաներում, որոնց արդյունքում մենաշնորհ դիրք ունեցող են համարվել 5, իսկ գերիշխող` 49 տնտեսավարող սուբյեկտ: Նշված մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը` մասնավորապես գնային քաղաքականությունը, մշտապես եղել են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են 5 մենաշնորհ` 6 ապրանքային շուկայում և 25 գերիշխող` 49 ապրանքային շուկայում: Հաշվի առնելով, որ նշված խոշոր սուբյեկտները ունեն շուկայի պայմանների վրա միակողմանի ազդել ու որոշակի հնարավորություն, Հանձնաժողովը նրանց նկատմամբ վերահսկողությունը կատարում է կիսամյակային հաշվետվությունների վերլուծության և մանրածախ առևտրի ոլորտում մոնիթորինգների իրականացման  միջոցով: 
    Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում իրականացվել է 383 մոնիթորինգ և 340 դիտանցում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հայտնաբերման, դրանց դադարեցման և հետագայում բացառելու ուղղությամբ: Դիտանցումների արդյունքում բացառվել են մի շարք կեղծ ապրանքների շրջանառությունը ԼՂՀ-ում: Ուշադրության կենտրոնում էր նաև կենցաղային տեխնիկայի, հագուստի և կոշիկի իրացման օբյեկտներում սեզոնային բնույթ կրող զեղչերի արտապատկերումը  կամ այլ միջոցներով դրանց գովազդումը: Նշված և այլ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների համար Հանձնաժողովը իրականացրել է 18 ծանուցում և 29 վարչական վարույթ, որոնց  արդյունքում  սուբյեկտները  ենթարկվել  են  պատասխանատվության  և  վերացրել  խախտումները: 
    Հանձանժողովի մասնագետները 45 անգամ մասնակցել են տնտեսական պաշտպանության  խնդիրներին վերաբերող տարբեր սեմինարների և վերապատրաստումների:
    Հանձնաժողովը համագործակցության շրջանակներում հանրության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ, ապահովել է գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը, հանրության հետ փոխադարձ կապը և վերջինիս հնարավորինս ներգրավածությունը, սպառողների իրազեկվածության աստիճանի բարձրացումը:
    Կայքում 2007 թվականից  առ այսօր տեղադրվել է 878 որոշում, որից՝ 229-ը նորմատիվ, 39-ը՝ լոկալ և 610-ը՝  անհատական:
    Վեբ-կայքում Հանձնաժողովի բոլոր 188 նիստերի մասին համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել:
    Այժմ Հանձնաժողովի վեբ-կայքում զետեղված է 391 նորություն, 138 հայտարարություն,  10 ֆոտոալբոմ, 12 տեսանյութ:
    185 նիստերը լուսաբանվել են Արցախի հանրային հեռուստատեսությամբ, «Ազատ Արցախ» և «Ստեփանակերտ» շաբաթաթերթերի,  «Հայաստանի Հանրապետություն» թերթի, «Արցախպրես» գործակալության միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետության Հանձնաժողովների հետ համատեղ 7 նիստերը Հայաստանի  Հանրապետության Հ1, Հ2, Շանթ և մի շարք այլ հեռուստաալիքներով:
    2013 թվականից Հանձնաժողովի պաշտոնական վեբ-կայքն ունեցել է 25.264 այց և 9.106 այցելու, այդ թվում` 23.000-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Հայաստանի Հանրապետությունից, իսկ մնացածը` այլ երկրներից:
    Համագործակցության համաձայնագրի շրջանակներում ապահովվել է Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող կարգավորող մարմինների համաժողովներին` Մակեդոնիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Վրաստանում, Սլովենիայում, Ամերիակայի Միացյալ Նահանգներում, Իսրայելի Հանրապետությունում, Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Մոլդովայում:
    Հանձնաժողովը ԱՀ Ազգային ժողովում յուրաքանչյուր տարի հրապարակել է իր գործունեության ծրագիրը, ինչը հիմք է հանդիսացել Հանձնաժողովի հետագա գործունեության համար:
    Հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվությունները հրապարակվում էին մամուլում:


    << Վերադարձ ցուցակի