ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Թբիլիսին և Բաթումին հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով 2020-ի ամենաանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում
    Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիեն
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
    2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալն
  • Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է
    Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին: Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար,  հաղորդում է Calend-ը:Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ սահմանվել են չափողական գիտությ
  • Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը բաժնետոմսեր է ձեռք բերել Boeing, Facebook, Disney ընկերություններում և ամերիկյան բանկերում.
    Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (Public Investment Fund, PIF) փոքրածավալ բաժնեմասեր է ձեռք բերել առաջատար ամերիկյան ընկերություններում և բանկերում՝ օգտվելով նավթի գնանկման և կորոնավիրուսի համավարակի ֆոնին բաժնետոմսերի գործակիցների նվազումից:Այս մասին հաղորդում է CNBC ամերիկյան հեռուստաալիքը ՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովին: Սաուդական հիմնադրամը հանձնաժողովին տեղեկացրել է, որ $713.7 մլն արժողությամբ բաժնեմասեր է գնել Boeing ընկերությունում, $522 մլն-ի բաժնետոմսեր Citigroup բանկում և նույն մասնաբաժինն էլ F
  • Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը
    Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնին Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային:Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ իրենք առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունք
  • Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է
    Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների բարեկեցության վրա։Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ այսօր ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները, մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը, որպես հետեւանք, բացասական ա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ-ն 10 տարեկան է(Ազատ Արցախ պաշտոնաթերթ)
    14 Հուլիսի 2017

    Հուլիսի 12-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային  ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանն այն սկսեց գործընկերներին ուղղված շնորհավորանքով. 10 տարի առաջ նույն այդ օրը Արցախում ստեղծվել է այս կառույցը: Եվ քանի որ  նիստն ինչ-որ տեղ հոբելյանական էր, Հ. Ղահրամանյանի առաջարկով, նախքան օրակարգային հարցերին անցնելը,  փոքր-ինչ էքսկուրս կատարվեց  հանձնաժողովի տասնամյա գործունեությանը, որը ներկայացրեց գլխավոր մասնագետ Նարինե Ղարաբեկյանը:

    Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը:  

    Այդ տարիների ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ընդունել է հրամաններ, կարգադրություններ, ուղեցույցներ և որոշումներ` ուղղված տնտեսության ոլորտների զարգացմանը, էլեկտրաէներգետիկայի, ջրային համակարգի, հեռահաղորդակցության վերաբերյալ սակագների ընդունմանը, մենաշնորհների և գերիշխողների գործունեության կարգավորմանը:  

    Հանձնաժողովն ակտիվ համագործակցություն է ծավալել ինչպես հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  հետ: 

    Ըստ ոլորտների ընդունվել է 882 որոշում, անցկացվել 8 համատեղ մամլո ասուլիս, տեղի է ունեցել  50-ից ավելի փոխադարձ այցելություն:  

    Կարգավորվել են էներգետիկայի, ջրամատակարարման բնագավառները: 

    Հաձնաժողովի կողմից առաջին անգամ սահմանվել են ԼՂՀ տարածքում վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման, էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագները: Հանձնաժողովը ԼՂՀ տարածքում լիցենզավորել է 18 ընկերությունների` տրամադրելով էլեկտրաէներգիայի արտադրության 15 և հէկերի կառուցման 24 լիցենզիա:  

    Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման ենթակա սակագների սահմանման գործընթացը սկիզբ է առել 2008 թվականից: 2010թ. ինտերնետ ծառայության  գործող սակագները հանձնաժողովի որոշմամբ նվազեցվել են 70 տոկոսով: Բավականին աշխատանքներ են տարվել անշարժ ու շարժական հեռախոսակապի սակագների վերանայման ուղղությամբ` ի շահ բնակչությանը, և այդ բարեփոխումների գործընթացը շարունակական էր: 2010-2011թթ.  րոպեավճարների սակագները նվազել են: Արդյունքում սպառողների տնտեսումը կազմել է տարեկան մոտավորապես  733 միլիոն դրամ: Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայության սակագների վերանայման արդյունքում սպառողների տնտեսումը մեկ տարվա կտրվածքով կազմել է մոտ 650 միլիոն դրամ:

    Այդ տարիների ընթացքում հանրապետությունում ինտերնետ կապի բաժանորդների թիվն աճել է մոտ 10 անգամ, իսկ ինտերնետ կապով ապահովվածությունը 5 բնակավայրից աճել է մինչև 202 բնակավայրի:

    Հանրապետությունում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման նպատակով հայտարարվեցին հաճախականությունների տրամադրման մրցույթներ, ինչն օրինական դաշտ բերեց բնագավառում գործող 3 և 10 նոր հեռուստառադիոընկերություններ:  

    2015թ. ԱՀ տարածքում առաջին անգամ տրամադրվեց ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային)  հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա, որը թույլ տվեց լիցենզավորված ընկերությանը տրամադրել մալուխային և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ, այդ թվում` համագործակցելով ավանդաբար գերիշխող օպերատորի ենթակառուցվածքների հետ, որը բաժանորդներին հնարավորություն տվեց մեկ մալուխով օգտվել 3 տարբեր ծառայությունից:  

    Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում 2007-2017թթ. ընթացքում իրականացվել է ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրության, մենաշնորհ և գերիշխող դիրքի առկայության և չարաշահման բացահայտման, անբարեխիղճ մրցակցության կանխարգելման, համապատասխան օրենսդրության և իրավական ակտերի մշակման, ինչպես նաև բազում այլ աշխատանքներ:    

    Սպառողների շահերի պաշտպանության և բարեխիղճ միջավայրի ապահովման նպատակով հանձնաժողովը նշված ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում իրականացրել է 340 դիտանցում` անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հայտնաբերման, դրանց դադարեցման և հետագայում բացառելու ուղղությամբ: Դիտանցումների արդյունքում բացառվել է մի շարք կեղծ ապրանքների շրջանառությունն Արցախում: Ուշադրության կենտրոնում էր նաև կենցաղային տեխնիկայի, հագուստի և կոշիկի իրացման օբյեկտներում սեզոնային բնույթ կրող զեղչերի արտապատկերումը կամ այլ միջոցներով դրանց գովազդումը: Նշված և այլ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների համար հանձնաժողովն իրականացրել է 18 ծանուցում և 29 վարչական վարույթ, որոնց արդյունքում  սուբյեկտները ենթարկվել են պատասխանատվության և վերացրել խախտումները:  

    Հանձնաժողովը համագործակցության շրջանակներում հանրության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ ապահովել է գործունեության   թափանցիկու-թյունը, հրապարակայնությունը, հանրության հետ փոխադարձ կապը և  վերջինիս հնարավորինս ներգրավվածությունը, սպառողների իրազեկվածության աստիճանի բարձրացումը:  

    Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին, ՀԿ  ներկայացուցիչներին` հանձնաժողովի աշխատանքներն օբյեկտիվորեն լուսաբանելու, աջակցելու համար: Նիստի մասնակիցներն այնուհետև անցան օրակարգային հարցերի քննարկմանը:   

    Հանձնաժողովը բավարարեց «Մ. Էներգո Լ»  ՓԲԸ-ի ներկայացրած հայտը  Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում`  Հագարի գետի   աջափնյա հատվածում, «Միություն» փոքր հէկի կառուցման համար` նրան տրամադրելով  մինչև 2018թ. դեկտեմբերի 28-ը գործունեության լիցենզիա:  Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կատարեց «Վիսավտ» ՍՊԸ-ի «Ջերմաջուր» փոքր հէկի էլեկտրաէներգիայի հզորության արտադրության լիցենզիայի մեջ: Բավարարելով «Ջրամատակարարում-ջրահեռացում» ՓԲԸ-ի հայտը` հանձնաժողովն ընդարձակեց ընկերության ջրային համակարգի օգտագործման  իրավական, աշխարհագրական տարածքը` ցանկում ներառելով Մարտունու շրջանի Գիշի, Շահումյանի շրջանի Ակնաբերդ, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքները:  

    Հանձնաժողովը հայտարարեց  մի շարք ազատ, չզբաղեցված ռադիոհաճախականությունների մրցույթ: Մրցույթի մասին տեղեկատվությունը կհրապարակվի ԶԼՄ-ներով:  

    «Իմաստ» ՍՊԸ-ն ստացավ հանձնաժողովի համաձայնությունը` կանոնադրական կապիտալի 75 տոկոս բաժնետոմսերը վաճառելու մասին: 

    Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

    << Վերադարձ ցուցակի