ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ
    Եվրամիությունն առեւտրային պատերազմի է պատրաստվում Միացյալ Նահանգների հետ: Եթե  Վաշինգտոնի կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման սահմանափակումները տարածվեն նաեւ եվրոպական ձեռնարկությունների վրա, ապա ԵՄ-ն կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ից ներկրվող կարեւոր արտադրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները: Ընդ որում, պատժամիջոցային մաքսատուրքերը կարող են կիրառվել նաեւ ամերիկյան արտադրանքի լայն տեսականու համար՝ նարն
  • ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին
    Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for
  • Բրիտանացի փորձագետը պնդում է, որ արհետսական ինտելեկտը մարդուց «միլիարդ անգամ ավելի խելացի կդառնա»
    Արհեստական ինտելեկտը կարող է զարգանալ և դառնալ «միլիարդավոր անգամներ ավելի խելացի», քան մարդը:Ինչպես հաղորդու է Daily Mail-ը, նման կարծիք է հայտնել  անգլիացի ֆուտուրիստ Իեն Փիրսոնը, ով պնդում է, որ մարդիկ ստիպված կլինեն միաձուլվել ռոբոտների հետ՝ գոյատևելու համար:«Փաստն այն է, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի հեռուն գնալ և միլիարդավոր անգամներ ավելի խելացի լինել, քան մարդն է ներկա պահին: Այսպիսով, մենք իսկապես պետք է ջանք թափենք»,- ասել է Փիրսոնը Դուբայում անցկացված Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ:Վերջինս պնդում է, որ մարդիկ
  • Ի՞նչ անել, եթե վնասել եք խանութի ապրանքը
    Հրահանգներ այն դեպքերի համար, երբ թանկարժեք շիշը ընկել է ձեր ձեռքից կամ հանկարծակի ձեր կողքին փլվել են խանութի դարակաշարերը։Քայլ առաջին․ հանգստացեքԱնհարմար շարժում և ահա գետնին բեկորներ են, ձեզ շրջապատել են հետաքրքրասեր գնորդները, անհանգստացած աշխատողները և բարկացած թիկնապահները։ Մոռացեք խուճապահար փախչելու ցանկության մասին և հիշեք ձեր իրավունքները։Մինչև չեք կնքել մանրածախ վաճառքի պայմանագիր, չեք վճարել, չեք ստացել կտրոն և չեք վերցրել գնումների կտրոնը, ապրանքի համար պատասխանատվություն է կրում խանութը։ Բայց միայն այն դեպքում, եթե ամեն
  • Այս տարի Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան
    Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ հզորությամբ: Կայանները գործում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:«Հայտարարված է մրցույթ Մասրիկում 55 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄգՎտ հզորությամբ կայան կառուցելու համար: Եթե խնդիրներ չառաջանան, կարծում ե
  • Երիտասարդությունը լքում է Facebook-ը
    Facebook-ը միջին տարիքի մարդկանց սոցիալական ցանց է դառնում: Սեփական հետազոտության տվյալներից ելնելով՝ հայտարարել է eMarketer ընկերությունը, հաղորդում է USA.one-ը:EMarketer-ի զեկույցի համաձայն՝ 2004 թվականին ուսանողների համար ստեղծված սոցիալական ցանցը կորցնում է երիտասարդների եւ դեռահասների շրջանում ժողովրդականությունը: Այս միտումը կապված է ոչ միայն Instagram երիտասարդ օգտատերերի անցման հետ, որը 2012 թվականին Մարկ Ցուկերբերգը 1 մլրդ դոլարով ձեռք բերեց: EMarketer-ի տվյալներով՝ 12-24 տարեկան օգտատերերը ավելի հաճախ շփվում են Snapchat պլատֆորմում:2018-ին Ֆեյսբուքի օգտատերերը
  • Գիտնականները 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են Նեֆերտիտի թագուհու պատկերը
    Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Թութանհամոն փարավոնի հավանական մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել առաջադեմ եռաչափ տեխնոլոգիաների միջոցով:Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար: Արդյունքում ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են հեղինակավոր Dior նորաձևության տան դիզայներները:Այնուհանդերձ՝ որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3.400 տարի առաջ ապրած Նեֆ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Թորոսյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» թերթին
    13 Սեպտեմբերի 2017
    -Պարոն Թորոսյան, ՀԾՏՄԿՊ  հանձնաժողովի գործունեությունը, ինչպես ինքնին անվանումն է հուշում, բավականին լայն շրջանակ ունի: Այդուհանդերձ, եթե համառոտ բնութագրենք, ի՞նչ խնդիրներ է ներառում  հանձնաժողովի ամենօրյա աշխատանքը:  
    - 2007 թվականից սկսած ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովն իրականացնում է հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումը` նպատակ ունենալով օրենքով սահմանված իր գործառույթների իրականացմամբ հավասարակշռել սպառողների, հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց և տնտեսական մրցակցության ոլորտում անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը,  խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: 
     - Բնականաբար, հայաստանյան գործընկեր կառույցների հետ ունեք սերտ համագործակցություն: Չէի՞ք մանրամասնի փոխգործակցության հիմնական ուղղությունները: 
    - Հանձնաժողովն ակտիվ համագործակցություն է ծավալել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ: Վերոնշյալ հանձնաժողովների հետ կնքվել են համագործակցության համաձայնագրեր (հուշագրեր) երեք տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ, որոնց հիման վրա յուրաքանչյուր տարի կազմվել են համատեղ աշխատանքային ծրագրեր: Համագործակցության շրջանակներում 10 տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել կարգավորման քաղաքականության իրականացման բնագավառներում փորձի փոխանակման, օրենսդրական, իրավական ակտերի մշակման ու կիրառման, վարչական վարույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության, նյութատեխնիկական և տեղեկատվական օժանդակության տրամադրման, համատեղ ուսումնասիրությունների, նիստերի, մամուլի ասուլիսների կազմակերպման ուղղությամբ: 2007 թվականից սկսած՝ պարբերաբար տեղի են ունեցել հանդիպումներ, փոխադարձ այցելություններ և այլ ձևաչափի միջոցառումներ, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունեցել աշխատակազմերի գործունեության, բարեկամական հարաբերությունների, բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, միմյանց ճանաչելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վրա:
    -Հանձնաժողովների համագործակցության շրջանակներում ուրիշ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել և ի՞նչ աշխատանքներ են կատարվել` ուղղված ԱՀ հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացմանն ու համագործակցության ամրապնդմանը:  
    - Անցած ժամանակահատվածում հանձնաժողովները պարբերաբար տեղեկատվություններ են փոխանակել կարգավորման գործառույթների և կարգավորվող ոլորտների վերաբերյալ, միմյանց աջակցել մասնագիտական խորհրդատվությամբ և տեխնիկական միջոցներով, փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են հանձնաժողովների անդամների և աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումներ և սեմինար-խորհրդակցություններ: 2007-2017թթ. հանձնաժողովների փոխհամաձայնեցված գործունեության  արդյունքում  ձևավորվեց ոլորտը կարգավորող նորմատիվ որոշումների բազա, որը նշված տարիների ընթացքում լրամշակվել և կատարելագործվել է:  Հանձնաժողովների համագործակցության արդյունքում լրամշակվեցին ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են տարբեր ծառայությունների մատուցման կանոններին, էլեկտրոնային հաղորդակցության ու փոստային կապի ոլորտի կարգավորվող ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող ֆինանսական և տեխնիկական հաշվետվության ձևերին, ռադիոհաճախականությունների ապօրինի օգտագործման դեպքերում թույլտվությունների կասեցման կամ դադարեցման գործընթացին, օրենսդրությամբ նախատեսված անձանց միջև և այլ դեպքերում ծագող վեճերի լուծման կարգին և այլ որոշումներին: 
    - Կա՞, այսպես կոչված, կադրերի դարբնոց, որտեղ հանձնաժողովի աշխատողները զարգացնում են իրենց մասնագիտական ունակությունները: 
    - 2007 թվականից ի վեր տեղի են ունեցել ՀՀ և ԱՀ հանձնաժողովների  նախագահների, անդամների  և աշխատակազմերի  փոխայցելություններ, որոնց ընթացքում ապահովվել է ԱՀ հանձնաժողովի մասնագետների  մասնակցությունը ՀՀ-ում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և սեմինար-պարապմունքներին: 
      - Կխնդրեինք ներկայացնել կատարված աշխատանքներն ըստ բնագավառների… 
    -Հանրային ծառայությունների ոլորտում կատարվել են մի շարք ծավալուն աշխատանքներ, սակայն ես կանգ կառնեմ հեռուստատեսության և ռադիոյի ու տնտեսական ոլորտներին առնչվող հարցերին: Նախ կուզենայի շեշտել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում ձևավորված` ոլորտը կարգավորող նորմատիվ որոշումների բազան, որն անցած տարիների ընթացքում լրամշակվել և կատարելագործվել է:  Նպատակ ունենալով խթանել տնտեսական մրցակցության պաշտպանության համար ազատ և բարեխիղճ մրցակցային միջավայրի զարգացումը, ինչպես նաև կարևորելով մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցերում ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի միջև համագործակցությունը` 2007 թվականից հանձնաժողովների կողմից իրականացվել են տարաբնույթ աշխատանքներ: Համաձայն համագործակցության հաստատված ուղղությունների` մինչ օրս ԱՀ և ՀՀ հանձնաժողովներն  իրականացրել են մրցակցային քաղաքականության բնագավառում փորձի փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, մանրածախ առևտրի ոլորտում գործող գների և անբարեխիղճ մրցակցության դեպքերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, մրցակցության կանոնների պահպանման խթանման նպատակով քննարկումների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև գործնական օժանդակության ցուցաբերում մի շարք այլ ուղղություններով:  Համաձայնագրի դրույթների իրագործման համար հանձնաժողովների կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր, կազմակերպվել համատեղ խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, թեմատիկ սեմինարներ, ապահովվել հանձնաժողովների աշխատակազմերի աշխատակիցների մասնակցությունը կազմակերպվող նիստերին և միջոցառումներին: Համագործակցության շրջանակներում ՀՀ հանձնաժողովը հնարավորություն է ընձեռել ԱՀ հանձնաժողովին ծանոթանալու և մասնակցելու միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ում իրականացվող մրցակցային ոլորտի բարեփոխումների ծրագրերին և զարգացման հիմնական ուղղություններին:  Համատեղ աշխատանքներ են տարվել ԱՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական և իրավական ակտերի մշակման և տեղայնացման ուղղությամբ: Արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԱՀ օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, ինչպես նաև ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր: 
     -Իսկ միջազգային փորձի փոխանակման կամ համագործակցության ուղղությամբ կատարվո՞ւմ է աշխատանք:  
    - ՀՀ հանձնաժողովը միջազգային փորձի փոխանակման և տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին և կառույցներին հնարավոր ինտեգրման գործընթացներին նպաստելու նպատակով ապահովել է մրցակցության կանոնների պահպանման խթանման համար կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին ԱՀ հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությունը: Կազմակերպված դասընթացները և սեմինար-պարապմունքները վերաբերել են հիմնականում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների, պետական օժանդակության, համակենտրոնացման, հակամրցակցային համաձայնությունների, ապրանքային շուկայի սահմանների հատկորոշման, մրցակցության պաշտպանության խնդիրներին և գնագոյացման թեմաներին:  ՀՀ հանձնաժողովի անդամների և աշխատակիցների կողմից սեմինարներ են կազմակերպվել նաև Ստեփանակերտում, որոնց ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել գնագոյացման հարցերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ծրագրի տեղեկատվական բազաների ուսումնասիրությանը վերաբերող դրույթներին: ՀՀ հանձնաժողովի փորձագետը ծանոթացրել է մի շարք միջազգային կայքերի:  Հաշվի առնելով վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ինտեգրվելու  հետ կապված գործընթացները` կազմակերպվել են համատեղ քննարկումներ ԱՀ-ում արտադրություն իրականացնող և ԵԱՏՄ տարածքում ապրանքներ իրացնող տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպման ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից բարձրացվել են խնդիրներ` կապված ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների դիմաց ԱԱՀ վճարմանը վերաբերող ընթացակարգերին, ԵԱՏՄ երկրներ արցախյան գորգեր արտահանելու հարցին, ինչպես նաև սննդամթերք արտադրող արցախյան ընկերությունների կողմից ՀՀ և ԵԱՏՄ այլ երկրների տարածքում իրացվող արտադրանքի սերտիֆիկացմանը:  ՀՀ  հանձնաժողովի կողմից հրապարակվել է ԱՀ հանձնաժողովի պաշտոնական 2 տեղեկագիր, որոնք նպաստել են տնտեսական մրցակցության ոլորտում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին հանրության իրազեկվածության բարձրացմանը: 
    - Հանձնաժողովի աշխատանքը լիարժեք հրապարակային դարձնելու համար ի՞նչ միջոցներ եք կիրառում և ի՞նչ հարթակներ եք օգտագործում: 
    - ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ-ի «kargavorum.nkr.am» պաշտոնական կայքում 2007 թվականից առայսօր տեղադրվել է 878 որոշում, որից 229-ը` նորմատիվ, 39-ը` լոկալ և 610-ը` անհատական: Վեբ-կայքում հանձնաժողովի բոլոր 188 նիստերի մասին  համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել: Այժմ հանձնաժողովի վեբ-կայքում զետեղված են 391 նորություն, 138 հայտարարություն,  10 ֆոտոալբոմ, 12 տեսանյութ: 185 նիստերը լուսաբանվել են  ռադիոյով,  «Ազատ Արցախ» թերթում, իսկ ՀՀ հանձնաժողովների հետ համատեղ 8  նիստերը՝ ՀՀ Հ1, Հ2, «Շանթ»  և մի շարք այլ հեռուստաալիքներով: 2013 թվականից հանձնաժողովի պաշտոնական վեբ-կայքն  ունեցել է 25.264 այց և 9.106 այցելու, այդ թվում`  23.000-ը` ԼՂՀ-ց և ՀՀ-ից, 593-ը` ԱՄՆ-ց, 461-ը` Ադրբեջանական Հանրապետությունից, 320-ը` ՌԴ-ից, 64-ը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, 826-ը` այլ երկրներից: Համագործակցության համաձայնագրի շրջանակներում ապահովվել է հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող համաժողովներին` Մակեդոնիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Վրաստանում, Սլովենիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում: Վերոնշյալ աշխատանքների ծրագրային ուղղությունները յուրաքանչյուր տարի հրապարակվել են ԱՀ Ազգային ժողովում և հիմք հանդիսացել հանձնաժողովի հետագա գործունեության համար: - Շնորհակալություն հարցազրույցի համար:  

    << Վերադարձ ցուցակի