ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև
  • ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար
    ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդի
  • Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ
    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լ
  • ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետեւանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների
  • Կորոնավիրուսի պատճառով տնտեսության խափանումը կհանգեցնի գլոբալ հետընթացի․ S&P Global
    S&P Global վարկանշային գործակալությունը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ անսպասելի խափանումը, որը կառաջանա կորոնավիրուսի զսպան պատճառով, այս տարի կհանգեցնի գլոբալ հետընթացի եւ առաջիկա 12 ամիսներին կարող է հանգեցնել ԱՄՆ-ում կորպորատիվ դեֆոլտների մակադակի 10 տոկոս աճի, հայտնում է Reuters-ը։S&P Global-ի կարծիքով՝ դրամական հոսքերի անկումը եւ ֆինանսավորման կոշտ պայմանները, ի լրումն նավթի գների անկման, հարված կհասցնեն վարկունակությանը։  «Այս թվերը, հավանաբար, կհանգեցնեն դեֆոլտների կտրուկ աճի, ընդ որում՝ ԱՄՆ-ում ոչ ֆինանսական ընկերությունների դեֆ
  • ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
    Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս:Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկակա
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ Կենտրոնական բանկ
    Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ և Արցախի Մրցակցային մարմինները ստորագրեցին համագործակցության հուշագիր
    24 Դեկտեմբերի 2017
    2017թ. դեկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Հակոբ  Ղահրամանյանի  գլխավորությամբ  ք. Երևանում  հանդիպում  է   ունեցել  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ, որի ընթացքում երկարաձգվել է  նախկինում  կնքված համագործակցության հուշագրի ժամկետը:
    ՀՀ և ԼՂՀ մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ և արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի  դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա:  
    Հուշագրի կնքման արարողությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հստակեցվել են գալիք 2018 թվականի անելիքները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները տարվա ընթացքում լինելու են առաջնային: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում կարևորել է  տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա դրվող համագործակցությունը և վստահեցրել, որ առաջիկայում ևս արվելու է հնարավոր ամեն բան՝ համատեղ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ.  «Այս տարիների ընթացքում ԼՂՀ գործընկերների հետ համագործակցության արդյունքում իսկապես հասել ենք լուրջ ձեռքբերումների, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար բավարար չեն, կան նոր նախանշված ծրագրեր, կարևոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը»
    Տեղեկացնենք նաև, որ անցած տարիներին ՀՀ Մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին,   ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Համատեղ վերլուծություններ են կատարվել սոցիալական առաջնային նշանակության մի շարք շուկաներում, իրականացվել  են համատեղ ուսումնասիրություններ՝ անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային այլ գործողությունների բացահայտման նպատակով: 
    Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Ղահրամանյանը իր ելույթում նշեց, որ Հանձնաժողովների միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում կատարվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվությունների ամսական փոխանակում, ինչը հնարավորություն է տվել համադրել և վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկությունների նշված փոխանակումը և դրա արդյունքում կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների արհեստական  բարձրացման միտումները:
    Ամփոփվել են երկու հանձնաժողովների համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները և նախանշվել հետագա համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը:
    Հանդիպման վերջում  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով և շնորհակալագրերով:
     


    << Վերադարձ ցուցակի