ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու քայլերը
    Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսակա
  • Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում
    «Ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի առաջին հյուրը: Սոֆիան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն: Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփի
  • Աշխարհում ռեկորդային թվով գործարքներ են կնքվել
    2018թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում վենչուրային կապիտալի գործարքների թիվը եռամսյակային կտրվածքով ավելացել է 17%-ով՝ ավելի քան 3,5 հազարով, իսկ գլոբալ ֆինանսավորման ծավալը հասել է 51 մլրդ դոլար ռեկորդային եռամսյակային մակարդակի: Այս մասին հայտնի է դարձել միջազգային PwC խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում՝ գրում է psm7.com-ը: Տեղեկացվում է, որ եռամսյակային կտրվածքով միաեղջյուր ընկերությունների քանակը, որոնց կապիտալիզացիան հասել է ավելի քան 1 միլիարդ դոլարի, 12-ից հասել է 19-ի: Ասիայում նրանց թիվը 5-ից զգալիորեն աճել է 9-ի, ԱՄՆ-ում՝ 5-ից 6-ի
  • Արտասահմանյան բիզնեսը հեռանում է Ռուսաստանից
    Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ արագացել է պատժամիջոցների սպառնալիքի, Արևմուտքի հետ շարունակվող հակամարտության և տնտեսության դանդաղումի ֆոնին՝ գրում է apsny.ge-ն: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երրորդ եռամսյակում մասնավոր հատվածը արտահանել է 19,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով արտահոսքը 48 անգամ արագացվել է և դարձել է ռեկորդային՝ 2015թ. առաջին եռամսյակից ի վեր, երբ պատժամիջոցները և նավթի գների անկումը Ռուսաստանին խեղճացած վիճակի մեջ դրեցին։«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման բան երբեք չի նկատվել»,- ասել է վերլուծաբան Կիրիլ Տ
  • Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը
    Ամերիկյան Alphabet Inc հոլդինգը, որին պատկանում է  Google-ը, գլխավորում է աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակը: Համապատասխան ցանկը կազմել է Forbes պարբերականը: Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, իսկ առաջատարնների եռյակը եզրափակում է Apple ընկերությունը: Լավագույնների հնգյակում են հայտնվել նաև Walt Disney-ը և Amazon-ը:Պարբերականի վարկանիշային աղյուսակում հիմնականում ամերիկյան ընկերություններ են ներառվել:Նյութի   աղբյուրը՝    https://www.1in.am
  • Աշխարհում կանխատեսվում է դոլարի դեֆիցիտ
    Համաշխարհային ֆինանսական համակարգը վերջին վարկային ճգնաժամից հետո դոլարի նկատմամբ ավելի է կախվածություն ձեռք բերել, ինչի հետևանքով ԱՄՆ գանձապետական արժեթղթերի և արժույթի շահութաբերության աճը լուրջ ռիսկեր է պարունակում՝ գրում է Bloomberg-ը: Nedbank Group-ի վերլուծաբանների կարծիքով՝ դոլարի ամրապնդումը և կապիտալի աճող արժեքը աշխարհում «հիանալի խառնուրդ է իրացվելիության ճգնաժամի համար»: Նշվում է, մասնավորապես, 2008 թ. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը դոլարի չընդհատվող դեֆիցիտն էր: Այդ ժամանակվանից դոլարի փոխարժեք
  • Հայտնի են տնտեսության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
    Տնտեսության մրցանակը, որը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968 թվականին հիմնադրել է շվեդական Պետական բանկը, շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին եւ Փոլ Ռոմերին, երկուշաբթի Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:Տնտեսության մրցանակը հանձնելու
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    08 Փետրվարի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 8-ից փետրվարի 7-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Ռեզոն», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Սամուէլ», «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
    Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 1-ի միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Դիզվառելիք»` 20%, «Տավարի միս»` 13.2%, «Ռեգուլյար բենզին»` 9.3%, «Պրեմիում բենզին»` 8.9%, «Ստերլյադ ձուկ»՝ 3.8% և «Խոզի միս»՝ 1.9% ապրանքատեսակների միջին գների համար:
    Նույն ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է՝  «Կիտրոն»՝ 20%, «Ոսպ»՝ 9.3%, «Ադամաթուզ»՝ 7.4%, «Վարունգ»՝ 5.2%, «Խնձոր»՝ 4.6%, «Սեղմված գազ»` 3.8%, «Կարտոֆիլ»` 2.7%, «Սոխ»` 2.7% և «Հնդկաձավար»` 2.5% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր, իսկնույն ժամանակահատվածի համար մնացած 56 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


    << Վերադարձ ցուցակի