ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել
    Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող ԱՎԱՆՏԻ կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:Առաջարկի հեղինակն
  • ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել
    ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակա
  • Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը
    Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու: Ի՞նչ է 5G-ն5G (5-րդ սերունդ) – 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է
  • Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա
    Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել
  • 2018 թ. աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն
    Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 53 միլիարդ 478 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 52 միլիարդ 700 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 778 միլիոն 300 հազար դրամով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 34.6 %-ով կամ 13 միլիարդ 732 միլիոն 300 հազար դրամով: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 62 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմ
  • Հայաստանի առևտրի ծավալները ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հետ կրկնակի աճել են
    Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Համաձայն վիճպետկոմի հրապարակման նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիության ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ.-ի նոյեմբերի նկատմամբ՝ 3.6%-ով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ աճը կազմել է 0.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1%-ով: Մինչդեռ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 6.8%-ոց անկում: Արդյունաբերության ոլորտ
  • Տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել
    Մեր տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել, որը ստեղծվել է հակամատերիայից եւ ժամանակային սանդղակով ընթանում է Մեծ պայթյունի հակառակ ուղղությամբ, փոխանցում է BBC-ն։   Կանադայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից առաջարկված հեղափոխական այս տեսությունը հնչում է որպես ֆանտաստիկ վեպի  մաս, սակայն այն օգնում է տալ մի քանի պարադոքսային հարցերի պատասխանները, որոնք ժամանակակից գիտությունում բացատրություն չունեն։Ըստ նոր մոդելի՝ Մեծ պայթյունի ժամանակ երկու սիմետրիկ տիեզերք է ձեւավորվել։ Մե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    13 Փետրվարի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 8-ից փետրվարի 13-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Ռեզոն», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Սամուէլ», «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
    Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 1-ի միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Դիզվառելիք»` 20%, «Տավարի միս»` 15.8%, «Ռեգուլյար բենզին»` 9.3%, «Պրեմիում բենզին»` 8.9%, «Ստերլյադ ձուկ»՝ 3.8%, «Լոլիկ»՝ 2.7%, «Ռեդդի» բուսական յուղ՝ 2%  և «Խոզի միս»՝ 1.9% ապրանքատեսակների միջին գների համար:
    Նույն ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է՝ «Կիտրոն»՝ 20%, «Ոսպ»՝ 9.3%, «Խնձոր»՝ 4.6%, «Սեղմված գազ»` 3.8%, «Ադամաթուզ»` 3.7%, «Հնդկաձավար»` 2.8%, «Կարտոֆիլ»` 2.7%, «Սոխ»` 2.7%, «Վարունգ»՝ 2.5%, «Մակֆա» ալյուր` 2.5% և «Դեղին երկարահատիկ» բրինձ` 2.2% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր, իսկնույն ժամանակահատվածի համար մնացած 52 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

    << Վերադարձ ցուցակի