ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին. ԲՏԱՆ
    2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»:  Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միեւնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն եւ աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակից
  • Եվրոպայում կանաչ էներգետիկան սովորականից առաջ է անցել
    2020-ին այլընտրանքային էներգիան Եվրոպայում արտադրության ցուցանիշով առաջին անգամ առաջ է անցել հանածո վառելիք օգտագործող սովորական էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է բրիտանական Ember հետազոտական ​​կենտրոնի եւ գերմանական Agora Energiewende վերլուծական կենտրոնի զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն: Հիդրոէլեկտրակայաններին, հողմային, արեւային եւ կենսազանգված օգտագործող կայաններին բաժին է ընկել արտադրության 38.2 տոկոսը, իսկ ածխային եւ գազային կայաններին` 37 տոկոսը: Ածուխով աշխատող ՋԷԿ-երը տարվա ընթացքում կորցրել են 20 տոկոս, էներգետիկ հաշվեկշռում դրանց
  • 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը դժվարությամբ կծածկի 2020-ի վնասները
    Համաշխարհային տնտեսությունն այս տարի աճում է 4,7%-ով` 2020 թվականին COVID-19 համավարակի հետ կապված 4,3% կրճատումից հետո, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում ասվում է, որ զարգացած երկրների տնտեսությունը 2020-ին կրճատվել է 5,6 տոկոսով, եւ կանխատեսումներով 2021-ին կաճի 4 տոկոսով, իսկ զարգացող տնտեսություններում՝ 2,5 տոկոսով եւ, ըստ կանխատեսումների, 2021-ին կաճի 5,7 տոկոսով: «Հարկաբյուջե
  • ԱՄՀ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներին
    Արժույթի միջազգային հիմնադրամը կլիմայի փոփոխությունը դիտարկում է որպես տնտեսական եւ ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր կարգադրիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: Նա ասել է, որ համաշխարհային տնտեսության ծավալը հաջորդ 15 տարիների ընթացքում կարող է աճել 0,7%-ով, եւ կարող են միլիոնավոր աշխատատեղեր ստեղծվել, եթե ածխածնի գները անշեղորեն աճեն, իսկ կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներն ավելանան: «Մենք կլիմայի փոփոխությունը դիտում ենք որպես տնտեսական եւ ֆինանսական կայունության համար հիմնակ
  • Գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները
    Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նյութի աղբյուրը՝   https://artsakhpress.am/arm/news/138053/
  • Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
    Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել:  Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին  սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամ
  • Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով
    Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրած
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ԱՀ շրջաններում իրականացրած դիտանցումների վերաբերյալ
    29 Մայիսի 2018
    Ի կատարումն ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի կողմից տրված հրամանների՝  Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները ս.թ. մայիսի 16-ից 18-ը իրականացրել են դիտանցումներ ԱՀ Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի և Բերձորի շրջաններում:

    Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառ

    Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում աշխատանքները կատարվել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների մոնիթորինգների իրականացման, անբարեխիղճ մրցակցության բացահայտման և մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության գնահատման ուղղությամբ:
    Կատարած մոնիթորինգների արդյունքում, շրջկենտրոններում իրականացվել են վերլուծություններ`  ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի 2017 թվականի դեկտեմբեր ամսվա: 
    Համաձայն ձեռքբերված տվյալների, ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի շրջկենտրոններում ուսումնասիրված 35 ապրանքային շուկայում առկա 51 ապրանքատեսակի ընդհանուր հավելաճը կազմել է 3.2-8.1 տոկոս: Ստեփանակերտ քաղաքի համեմատ գների մակարդակների նշված տարբերությունը պայմանավորված է տեղափոխման ծախսերով և համեմատաբար ցածր իրացվելիությամբ, ինչի հետևանքով շրջկենտրոններում գործող  տնտեսավարող սուբյեկտները կիրառում են ավելի թանկ գնային քաղաքականություն:  
    Իսկ  2017 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ շրջկենտրոններում ուսումնասիրված միևնույն 31 ապրանքատեսակների միջին գների ընդհանուր մակարդակը նվազել է մինչև 4.3 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է սեզոնային ապրանքների, ոսպի և հնդկաձավարի գների նվազման հետ: 
    Պետք է նշել, որ շրջկենտրոններում արձանագրած առանձին ապրանքների գների փոփոխությունները և ընդհանուր գների մակարդակի փոփոխությունը համապատասխանում է Ստեփանակերտում նշված ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխություններին: Սա վկայում է, որ շրջկենտրոններում մանրածախ առևտրի ոլորտը մրցակցային է, քանի որ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցող դրական և բացասական փոփոխությունները ունենում են համապատասխան ազդեցություն նաև շրջկենտրոններում:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

    Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառ

    Արցախի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի և Բերձորի շրջաններում իրականացված մոնիթորինգի նպատակը` Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին վերապահված հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի ռադիոհաճախականությունների՝ իրեն հատկացված տիրույթի արդյունավետ կառավարումն ու  օգտագործումն  ապահովելու գործառույթի  իրականացումն  է: 
    Հանձնաժողովի աշխատակիցների կողմից  շրջկենտրոններում  դիտարկվել են եթերային՝  6 հեռարձակում և 5 վերահեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին տրամադրված հաճախականությունների հասանելիությունը, հատկացված հաճախականություններից  շեղումները և խանգարումները: 
    Դիտարկումների արդյունքում լիցենզավորված բոլոր 11 ռադիոընկերություններն ամբողջությամբ հասանելի են Ստեփանակերտ, Շուշի և Ասկերան շրջկենտրոններում: Բերձոր քաղաքում հասանելի է «Արցախկապ» ՓԲԸ-ին տրամադրված 103.5 ՄՀց հաճախականությունը,  մասամբ հասանելի են 106.6 ՄՀց հաճախականությունը` տրված «Դիջիթալ Սմայլ» ՓԲԸ-ին և  104.3 ՄՀց հաճախականությունը` «Փեյս» ՓԲԸ-ին: Մարտակերտ քաղաքում 103.5 ՄՀց հաճախականությամբ հասանելի է «Արցախկապ»-ի ՓԲԸ-ի վերահեռարձակող հեռուստառադիոծրագրերը, մասամբ հասանելի է 106.3 ՄՀց հաճախականությամբ «Փեյս» ՓԲԸ-ի հեռարձակող (վերահեռարձակող) հեռուստառադիոծրագրերը: Մարտունի քաղաքում ամբողջությամբ հասանելի են 104.3 ՄՀց հաճախականությամբ «Փեյս» ՓԲԸ-ի և 105.5 ՄՀց հաճախականությամբ «Ռադիո Հոլդինգ» ՓԲԸ-ի ծրագրերը:
    Նշենք, որ ռադիոընկերությունների կայանների միջին հզորությունը 150-500 Վտ է, ինչը հարթավայրային տարածքների համար միանգամայն բավարար հզորություն է: Բարդությունները պայմանավորված են Արցախի աշխարհագրական ռելիեֆի կառուցվածքով: Որոշ ոչ լեռնային շրջաններում ռադիոհաճախականությունների ալիքը մինչև 80 կմ խորությամբ մտնում է Ադրբեջան: Այնուամենայնիվ նշենք, որ Ռադիոընկերությունների պատասխանատուների հետ բանավոր պարզաբանումներից պարզվեց, որ աշխատանքներ են տարվում նոր աշտարակներ տեղադրելու ուղղությամբ՝ հատկապես Շահումյանի և Մարտակերտի շրջաններում հաճախականությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով:   

    Հանրային ծառայությունների կարգավորման բնագավառ

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են  17 փոքր հիդրոէլեկտրակայաններ և Սարսանգ հիդրոէլեկտրակայանը: Արտադրության լիցենզիա ունեցող ՓՀԷԿ-երից 10-ը Քաշաթաղի շրջանում են, 5-ը` Մարտակերտի,  2-ը` Շահումյանի շրջաններում:
    Կառուցման փուլում են 13 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որից Քաշաթաղի շրջանում` 7-ը, Մարտակերտի շրջանում` 3-ը, Շահումյանի շրջանում`  2-ը և Հադրութի շրջանում` 1 փոքր ՀԷԿ: 
    Կանխատեսվող փոքր ՀԷԿ-երի քանակը 7-ն է:

    << Վերադարձ ցուցակի