ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
  • Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի
    Նյու Յորքի Բրուքլին քաղաքում 2019-ի օգոստոսին կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքի կառուցումը: OMA ընկերության դիզայներները վստահեցնում են, որ շենքերը պարող զույգ են հիշեցնելու:Ինչպես հայտնում է vesti.ru-ն, աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 և 121 մետր, կկառուցվեն The Greenpoint Landing նախագծի շրջանակներում: Բնակելի համալիրները կնախագծվեն և կկառուցվեն այնպես, որ չփակեն տեսարանը դեպի Մանհեթեն: Նախատեսվում է, որ շենքերում ընդհանուր առմամբ 745 բնակարան կտեղակայվի, սակայն տարածքի մի մասը հանրային տարածք կլինի:Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը կայա
  • Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում
    Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես հայտնեցին Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պա
  • Արցախի սպառողական շուկայում գնանկում է արձանագրվել
    Արցախի սպառողական շուկայում 2018թ.-ի դեկտեմբերին գնանկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    01 Օգոստոսի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
    2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 21-ի գները նվազել են, 10-ի գները` աճել, իսկ 49 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
    2018 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր՝ 1.83%,  «Հնդկաձավար»՝ 0.99%, «Ոսպ»՝ 0.41%, «Բրինձ» սպիտակ, երկար.՝ 0.56%, «Աղ»՝ 0.37%, «Շաքար»՝ 1.23%, «Շաքարավազ»՝ 1.15%, «Հավի ձու»՝ 1.67%, «Զոլոտայա սեմեչկա» ձեթ՝ 0.13%, «Ավեդով» ձեթ՝ 0.13%, «Էլնոր» սպրեդ՝ 1.68%, «Ռեդդի» յուղ՝ 0.09%,  «Չանախ» պանիր՝ 2.72%,  «Իգիթ» լոռի պանիր՝ 0.93%,  «Աթենք» նրբերշիկ՝ 0.44%,  «Հավի միս» թարմ՝ 0.17%,  «Ահմադ» թեյ՝ 0.55%, «Ակբար» թեյ՝ 0.39%, «Մանե» կոնյակ՝ 0.14%, «Լոլիկ»՝ 5.67%,   «Ադամաթուզ»՝ 1.70%  ապրանքատեսակների միջին գների համար:
    Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» մակարոն՝ 0.65%, «Բրինձ» դեղին, երկար.՝ 0.14%, «Մարգարին» մոլ. հատուկ՝ 0.25%, «Աթենք» երշիկ՝ 0.26%, «Հավի միս» սառեցված՝ 0.61%,  «Ստերլյադ» ձուկ՝ 1.63%, «Կարտոֆիլ»՝ 3.19%, «Սոխ»՝ 2.83%, «Ոլոռ»՝ 0.51%, «Վարունգ»՝ 1.89% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


    << Վերադարձ ցուցակի