ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել
    Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող ԱՎԱՆՏԻ կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:Առաջարկի հեղինակն
  • ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել
    ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակա
  • Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը
    Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու: Ի՞նչ է 5G-ն5G (5-րդ սերունդ) – 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է
  • Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա
    Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել
  • 2018 թ. աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն
    Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 53 միլիարդ 478 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 52 միլիարդ 700 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 778 միլիոն 300 հազար դրամով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 34.6 %-ով կամ 13 միլիարդ 732 միլիոն 300 հազար դրամով: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 62 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմ
  • Հայաստանի առևտրի ծավալները ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հետ կրկնակի աճել են
    Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Համաձայն վիճպետկոմի հրապարակման նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիության ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ.-ի նոյեմբերի նկատմամբ՝ 3.6%-ով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ աճը կազմել է 0.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1%-ով: Մինչդեռ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 6.8%-ոց անկում: Արդյունաբերության ոլորտ
  • Տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել
    Մեր տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել, որը ստեղծվել է հակամատերիայից եւ ժամանակային սանդղակով ընթանում է Մեծ պայթյունի հակառակ ուղղությամբ, փոխանցում է BBC-ն։   Կանադայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից առաջարկված հեղափոխական այս տեսությունը հնչում է որպես ֆանտաստիկ վեպի  մաս, սակայն այն օգնում է տալ մի քանի պարադոքսային հարցերի պատասխանները, որոնք ժամանակակից գիտությունում բացատրություն չունեն։Ըստ նոր մոդելի՝ Մեծ պայթյունի ժամանակ երկու սիմետրիկ տիեզերք է ձեւավորվել։ Մե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ)
    31 Օգոստոսի 2018
    Ս.թ օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը նախագահ Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ: 
    Նախքան նիստի օրակարգի հարցերին անցնելը ԱՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահը Հանձնաժողովի անդամներին, աշխատակազմի ղեկավարին, աշխատկազմի իրավական ակտերի մշակման, վարչական վարույթի, փաստաթղթաշրջանառության ապահովման և անձնակազմի կառավարման վարչությանը,  հանրային ծառայությունների կարգավորման,  տնտեսական մրցակցության պաշտպանության, հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման, վերահսկողության, լիցենզավորման և մուտքերի հաշվառման բաժիններին և աշխատակազմի գլախավոր մասնագետին տվել է  հանձնարարականներ:
    Հանձնաժողովը դադարեցրել է «ՄՆԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 144,775 և Անհատ ձեռնարկատեր Գայանե Պետրոսյանի կողմից 158,300 մեգահերց ռադիոհաճախականությունները` առանց թույլտվությունների օգտագործումը:
    Սահմանել է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը և ուժը կորցրած է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 71Ն որոշումը:
    Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը սահմանել է «Հիմնաքար» փակ բաժնետիրական ընկերության «Բերդիկ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը: 
    «ՀՈՉԱՆՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «ՀԱԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա:
    Լրացում և փոփոխություն է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 56Ա որոշման մեջ:
    Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն է տրամադրվել «ՏԱՔՍԻ ՆԻԿՈ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
    Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 30-ի N 2Ա, 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 121 Ա որոշումները և Վարուժան Մելքումյան անհատ ձեռնարկատիրոջ Արցախի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ 98280 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորությունները մարելու վերաբերյալ տասնօրյա ժամկետ է սահմանել Հանձնաժողովը չկայացած է հայտարարել Արցախի Հանրապետության տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթը 66,0-74,0 մեգահերց, 76,0-90,0 մեգահերց, 92,0-97,6 մեգահերց, 97,8-100,6 մեգահերց, 100,8-101,7 մեգահերց, 101,9-102,2 մեգահերց, 102,4-102,9 մեգահերց, 103,1-103,4 մեգահերց, 103,6-104,2 մեգահերց, 104,4-104,9 մեգահերց, 105,1-105,4 մեգահերց, 105,6-105,9 մեգահերց և 107,0-108,0 մեգահերց հաճախականությունների շերտերում:
    Օրակարգի վերջին հարցով Հանձնաժողովը փոփոխություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 98Ն որոշման մեջ:
     

    << Վերադարձ ցուցակի