ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ,  սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հե
  • Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին
    Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությու
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    17 Սեպտեմբերի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:   Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
    2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 9-ի գները` աճել, իսկ 59 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
    2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 2.22%,  «Ոլոռ»՝ 0.62%, «Շաքար»՝ 0.59%,  «Շաքարավազ»՝ 0.46%,  «Կոպոլիվա» ձիթապտուղ՝ 0.13%,  «Ձուկ» սիգա՝ 2.24%, «Ահմադ» թեյ՝ 0.17%,  «Պելե» լուծվող սուրճ՝ 0.68%, «Սոխ»՝ 5.09%,  «Վարունգ»՝ 8.33%,  «Ադամաթուզ»՝ 2.56%,   «Խնձոր»՝ 4.13%,    ապրանքատեսակների միջին գների համար:
      Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Հավի ձու»՝ 5.60%, «Խտացրած կաթ»՝ 0.41%,  «Դայարուշկա» կարագ՝ 0.52%, «Ռեդդի» յուղ՝ 0.31%, «Պանիր» տեղական՝ 7.14%, «Տավարի միս»՝ 1.19%,  «Կոկա-կոլա» հյութ՝ 0.22%, «Խնդողնի» գինի՝  1.05%,   «Լոլիկ»՝ 56.7% ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:


    << Վերադարձ ցուցակի