ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից աշխատել
    Ամերիկյան Facebook ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով իր աշխատակիցներին թույլ է տվել մինչև 2021 թվականի հուլիս տնից հեռավար աշխատանքային ռեժիմով աշխատել, գրում է CNN-ը։  ,Հիմնվելով առողջապահության ոլորտում պետական փորձագետների ցուցումների վրա և մեր ընկերությունում խորհրդատվությունից հետո, որոշում ենք կայացրել մեր աշխատակիցներին մինչև 2021 թվականի հուլիս թույլատրել տնից աշխատելե,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նեկա Նորվիլը։                                                &nbs
  • Brent նավթի գինը բարձրանում է
    Նավթի համաշխարհային գները փոփոխվում են տարբեր ուղղություններով: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, հայտնում է RT- ն: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,07% -ով ՝ հասնելով բարելի դիմաց 42,16 դոլարի: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.24% -ով և կազմել 45.28 դոլար մեկ բարելի դիմաց:                                                                                         Նյութի աղբյուրը՝         https://news.am/arm/news/
  • Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտությունը 9 տոկոսով աճել է
    Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ
  • Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել
    Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ի
  • Գերմանական Daimler ավտոընկերությունը 15 000 աշխատատեղ կկրճատի՝ կորոնավիրուսի հետեւանքների պատճառով
    Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետ կապված՝ գերմանական Daimler ավտոարտադրողը զգալի շատ աշխատատեղեր կկրճատի, քան ենթադրվում էր նախկինում հայտնում է DW-ն:Ընկերության ավելի քան 15 000 աշխատողների կառաջարկվի աշխատանքից կամավոր ազատվել, Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում ասել է Daimler HR-ի տնօրեն Վիլֆրիդ Պորտը:Մինչ այժմ ընկերությունը կամավոր հիմունքներով աշխատանքից ազատվելու դիմաց առաջարկում էր փոխհատուցում կամ մասնակի կենսաթոշակ: Stuttgarter Nachrichten-ի տվյալներով՝ Daimler- ի շուրջ 700 աշխատակիցներ արդեն կամավոր ազատվե
  • Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
    Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ի հայտ են եկել էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ․ դրանք աշխատում են ջրածնային վառելիքի հիման վրա, որը չի ձեւավորում որեւէ արտանետում, բացի ջրի գոլորշուց, իսկ վառելիքը ձեւավորում է աղբ այրող էներգակայանը, հաղորդում է Եվրոպուլս-ը։Ջրածնային վառելիքով 10 ավտոբուս միաժամանակ երթեւեկում է տարբեր երթուղիներով։ Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում։ Յուրաքանչյուր ավտոբուսը տեղափոխում է մինչեւ 75 ուղեւոր։Նախկինում գոյություն ունեին էներգոհյուրանոցներ, որոնք աշխատում էին արտանետ
  • Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով
    Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։Ըս
      Թեժ գիծ
      +374 (047) 959555
      Հանձնաժողովի նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի հանձնարարականներով աշխատակազմի հանրային ծառայությունների կարգավորման բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին
      12 Հոկտեմբերի 2018
      Ի կատարումն Արցախի Հանրապետությունում ՀԷԿ-երի կառուցման և էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների պայմանների կատարման որակն ու ընթացքը տեղում ուսումնասիրելու, արձանագրելու և եզրակացություն ներկայացնելու մասին հանձնարարականի՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մ. Վիրաբյանի վերահսկողությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
      2018 թվականի սեպտեմբերի 11-ին, 13-ին, 18-ին, 20-ին և հոկտեմբերի 8-ին Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները աշխատակազմի ղեկավար Հ. Թորոսյանի գլխավորությամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի, Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում՝ Արցախի Հանրապետությունում գործող 18 արտադրող և 16 կառուցվող ՓՀԷԿ-երում ընթացող աշխատանքների, կառուցման և արտադրության լիցենզիաների պայմանների կատարման վերահսկման նպատակով:
      Արտադրող բոլոր 18 ՓՀԷԿ-երում լիցենզավորված գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների պայմաններին համապատասխան: Արձանագրվել են  2018 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը էլեկտրական էներգիայի (հզորության) օգտակար առաքման քանակը և 2018 թվականի տարեկան էլեկտրական էներգիայի (հզորության) օգտակար առաքման քանակի կանխատեսումը:
      Կառուցվող ՓՀԷԿ-երում աշխատանքներն իրականացվում են շինարարական աշխատանքների կատարման գրաֆիկին համապատասխան, բացառությամբ մի քանի ՀԷԿ-երի, ինչի կապակցությամբ համապատասխան ընկերությունների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները չկատարելուց բխող հնարավոր հետևանքների, կառուցման ժամկետի երկարաձգման ընթացակարգի վերաբերյալ: 
      Արձանագրվել են կատարված շինարարական աշխատանքների ծավալները՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ և գործարար ծրագրերով նախատեսված ընդհանուր նախահաշիվները:


      << Վերադարձ ցուցակի