ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ,  սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հե
  • Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին
    Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությու
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի հանձնարարականներով աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին
    17 Հոկտեմբերի 2018
    Ի կատարումն գների անհիմն բարձրացումների բացահայտման ու վերացման ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու և արդյունքների վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու մասին հանձնարարականի՝ Հանձնաժողովի անդամ Լ. Ավանեսյանի վերահսկողությամբ իրականացվել է 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ տարեկան կտրվածքով, առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների վերլուծություն:
    Ուսումնասիրությունը կատարվել է 36 ապրանքային շուկաներում առկա 63 ապրանքատեսակների մասով: Հաշվետու ժամանակահատվածում միջին գների անկում արձանագրվել է 12, գնաճ՝ 19 ապրանքատեսակի համար: Մնացած 32  ապրանքատեսակի միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
    Առավել մեծ (5%-ից բարձր) գնանկում է արձանագրվել ոսպ՝ 264 դրամ (36%), հնդկաձավար՝ 150 դրամ (32%), շաքարավազ՝  325 դրամ (23%), սոխ՝ 167 դրամ (23%), ադամաթուզ՝ 150 դրամ (18%), ալյուր «Մակֆա»՝ 169 դրամ (15%), սեղմված գազ 40 դրամ (15%), մակարոն «մակֆա»՝ 30 դրամ (7%), շաքար՝ 39 դրամ (7%),  կիտրոն՝ 16 դրամ (7%) ապրանքատեսակների համար:
    Հարկ է նշել, որ գերիշխող դիրքի առկայությամբ «Սեղմված գազ» ապրանքային շուկայում նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել գների նվազում, մասնավորապես 1 խ.մ. սեղմված գազի իրացման միջին գինը նվազել է 40 դրամով կամ 15 տոկոսով:
    Առավել մեծ (5%-ից բարձր) գնաճ է արձանագրվել լոլիկ՝ 166 դրամ (99%), դիզվառելիք՝ 110 դրամ (29%), կարտոֆիլ՝ 50 դրամ (28%), պանիր «Տեղական»՝ 300 դրամ (25%),  ձուկ «Թառափ»՝  833 դրամ (24%), խնձոր՝ 67 դրամ (20%), բենզին՝ «Ռեգուլյար»՝ 70 դրամ (18%), «Պրեմիում»՝ 70 դրամ (17%), միս «Տավարի»՝ 383 դրամ (16%), կարագ «Դոյարուշկա»՝ 134 դրամ (15%), յուղ «Ռեդդի»՝ 168 դրամ (10%), հյութ՝  «Կոկա-կոլա»՝ 20 դրամ (5%), «Դոբրի»՝ 19 դրամ (4%), ապրանքատեսակների համար:
    Գնաճ արձանագրած՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների՝ բենզինի, դիզվառելիքի և «Կոկա-կոլայի» գնաճի պատճառները բացահայտելու նպատակով կատարվել է համապատասխան ուսումնասիրություն և պարզվել, որ պատճառը Հայաստանի Հանրապետությունում վառելիքի և «Կոկա-կոլա» ապրանքատեսակների գների աճն է, ինչը Արցախի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտների համար հանդիսանում է որպես ձեռքբերման գների աճ:
    Չնայած «Հավի ձու» ապրանքային շուկայում ուսումնասիրվող ժամանակա-հատվածի համար գնաճ չի արձանագրվել և հավկիթի միջին մանրածախ գինը գրեթե հասնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գնի մակարդակին, սակայն գերիշխող դիրք ունեցող «Դվին» ընկերության կողմից իրացվող հավկիթի գինը սույն թվականի սեպտեմբեր ամսից երկու անգամ ավելացել է 5-ական դրամով, ինչի վերաբերյալ ընկերությունից պահանջվել է հիմնավորում, կատարվել է վերլուծություն, համաձայն որի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտումներ չեն բացահայտվել:
    Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում ուսումնասիրված 36 ապրանքային շուկաներում առկա 63 ապրանքատեսակների մասով արձանագրվել է 3,2 % գնաճ, որը պայմանավորված է հիմնականում թառափ ձկան, տավարի մսի, տնական պանրի, բենզինի և դիզվառելիքի գների աճով:
    Իրականացված ուսումնասիրությունների և դիտանցումների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել:


    << Վերադարձ ցուցակի