ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը
    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ,  սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հե
  • Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին
    Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությու
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումին մասնակցելու վերաբերյալ
    26 Հոկտեմբերի 2018
    Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Արեգ Ծատուրյանը 2018 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի24-ը ներառյալ Երևանում մասնակցել են «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումի շրջանականերում նախատեսված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստին և մի շարք այլ միջոցառումների:
    Հոկտեմբերի 22-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում «Գնումների նիստեր» միջոցառմանը, ընկերությունները ներկայացրել  են իրենց ապրանքները հետևյալ առևտրային ցանցերին՝ Ազբուկա Վկուսա, X5 Retali Group, ՌոսԱգրոՄարկետ-Հոլդինգ, Ջի-Բե, Օրինաբիջի, ՈՒնիվերսամ, Ֆուդմարտ, Մագնիտ, Երևան Սիթի սուպերմարկետների ցանց, Պարմա, SAS, Կրպակ, Ծիրան և Նոր Զովք, իսկ հաջորդ օրը  տեղի են ունեցել արտերկրյա ընկերությունների հետ հանդիպումներ:
    Միջազգային գործարար ֆորումին Արցախի Հանրապետությունից  մասնակցել են «Ռեյփսիդ», «Անուշ-1» և «Մելսոն գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, որից «Մելսոն գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրանքը նարկայացված  էր հատկացված տաղավարում:
    Համաժողովը մի հարթակում միավորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային ղեկավարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին:
    «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարևոր իրադարձությունը եղել է ԵԱՏՄ-ի արտահանման և կորպորացիոն ներուժի ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել համաժողովի հարթակում՝ վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում: Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 120 ընկերություն հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշտգրիտ ճարտարագիտություն և ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն:
    Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանման հարցում խոշոր առևտրային ցանցերի հետ գործարար կապերի հաստատման և խորացման համար մեր պատվիրակությունը աջակցել է Արցախի Հանրապետության ընկերություններին, որի արդյունքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել Արցախի Հանրապետությունում արտադրվող ապրանքատեսակները դեպի Ռուսաստանի Դաշնության առևտրային ցանցեր արտահանելու համար:



    << Վերադարձ ցուցակի