ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Amazon-ը չվաճառված իրերը կտրամադրի բարեգործությանը
    Amazon ընկերությունը հայտարարել է Fulfillment by Amazon (FBA) Donations բարեգործական նախաձեռնության մասին։Դա թույլ կտա համապատասխան կազմակերպություններին ստանալ չվաճառված և վերադարձված ապրանքները ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պահեստներից, հայտնում է 1in.am-ը:Մենք գիտենք, որ սննդամթերքի հանձնումը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, փոխում է իրենց կյանքը և ամրապնդում տեղական համայնքները: Մենք ուրախ ենք տարածելու այս ծրագիրը մեր ծառայություններից օգտվող վաճառողների շրջանում՝ ասվում է ընկերության բլոգում:Ծրագրի լրացուցիչ նպատակը թափոնների կրճատումն է, քանի որ վաճառողներ
  • Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները
    Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երկրի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի 6-ամսյա աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ, գրում է tass.ru-ն:«Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-
  • Երևանն ամռանը դարձել է ռուսաստանցիների նախընտրելի արտասահմանյան ուղղությունը
    Երևանը 2019թ. ամառվա ընթացքում եղել է Ռուսաստանցիների կողմից արտասահման այցելության նախընտրելի վայրը: Դեպի Երևան ուղղությունների դինամիկան ավելացել է մոտ քառորդ անգամ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտնում են Туту.ру ընկերության վիճակագիրները: Ընկերության մասնագետները հետազոտության են ենթարկել 2019թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած բոլոր ավիատոմսերը և դրանք համեմատել 2018թ. ավիատոմսերի հետ:«Այս ամառվա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, այն դեպքում, երբ այս ամառը Վրաստանում անցկացնել ցանկացողների քանակը
  • Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են
    ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են ան
  • Գերմանիան պատրաստվում է ընդունել պլաստիկ տոպրակներ օգտագործելու դեմ օրենք
    Գերմանիան մտադիր է ընդունել օրենք, որը կարգելի պլաստիկից տոպրակների օգտագործումը, քանի որ առեւտրականների հետ կնքած կամավոր համաձայնագրերը բավարար չափով արդյունավետ չէին, հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սվենյա Շուլցեն, հաղորդում է Reuters-ը։ «Իմ նախարարությանը կարգելվի օգտագործել պլաստիկ տոպրակներ,-հայտարարել է Շուլցեն՝ նշելով, որ նրա նպատակն է «աղտոտող հասարակությունից» ազատվելը եւ ընդհանուր առմամբ պլաստիկի պակաս օգտագործումը»։2021 թվականից ԵՄ-ը կարգելի որոշ պլաստիկից պատրաստված ապրանքների օգտագործումը, մասնավոր
  • ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց
    Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։Այսպես՝ Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է  Ղրղ
  • ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր փուլ է մտնում. չինական յուանը գտնվում է ամենացածր մակարդակի վրա
    Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային պատերազմի ֆոնին չինական յուանը վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.7%-ով՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույնին։«Չինական յուանը գտնվում է պատմական մինիմումի վրա, ինչը կոչվում է  «արժութային մանիպուլյացիա... Սա համարվում է գլխավոր խախտում, ինչը ժամանակի ընթացքում մեծապես կթուլացնի Չինաստանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման անկումը ՉԺՀ կենտրոնական բանկը պարզաբանել է ԱՄՆ կողմից վարվող պաշտպանողական քաղաքականությամբ և չինական ապրանքների վրա սակագներ սահմ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
    19 Նոյեմբերի 2018
    ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
    2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 12-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
    2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ոսպ»՝ 1.26%, «Շաքար»՝ 0.20%,  «Սպրեդ» Էլնոր՝ 0.67%, «Նորզել. անկոր» կարագ՝ 0.17%, «Հավի միս» Արցախ, սառեցված՝ 0.24%, «Ադամաթուզ»՝ 5.69%  ապրանքատեսակների միջին գների համար:
    Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր 2 կգ՝ 0.25%, «Հնդկաձավար»՝ 3.42%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 1.45%, «Ոլոռ»՝ 0.32%,  «Դայարուշկա» կարագ՝ 0.19%, «Արցախ-Կաթ չանախ» պանիր ՝ 0.47%, «Տավարի միս»՝ 1.82%, «Կարտոֆիլ»՝ 4.42%, «Սոխ»՝ 9.82%, «Լոլիկ»՝ 36.73%, «Վարունգ»՝ 89.36%, «Խնձոր»՝ 3.60%  ապրանքատեսակների միջին գների համար:
    Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
    Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
    Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:




                                                         

    << Վերադարձ ցուցակի