- Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերըՀայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմ
- Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համարՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտ
- ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջԵվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվու
- Ֆիլիպ Մորրիսը հոգ է տանում շրջակա միջավայրի մասինՀիմա մարդիկ ապավինում են բիզնեսին ՝ ավելի լավ ապագա կերտելու համար: Քանի որ կան բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներ, Ֆիլիպ Մորրիսն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ: Փոփոխությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, այդ իսկ պատճառով PMI- ը ձգտում է փոխակերպել իր արտադրության յուրաքանչյուր ասպեկտ, որպեսզի այն հնարավորինս էկոլոգիապես մաքուր լինի: PMI- ի կողմից պլաստիկի արտադրության կրճատումը, թափոնների վերամշակումը և կլիմայի փոփոխությանը արձագանքելը բոլորն էկոլոգիապես գիտակցված ընկերության օրինակներ են: «Բիզնեսը պիտ
- Աշխարհին նախազգուշացրել են սննդամթերքի դեֆիցիտի մասինԱղքատ երկրներում ապրող մարդիկ ենթարկված են բախվելու սննդամթերքի դեֆիցիտի՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, գրում է Lenta-ն` հղում անելով The Guardian-ին: Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան անցյալ տարի էր, նշել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերը սպառել են սնունդը եւ խնայողությունները: Կալիբատի կանխատեսումների հա
- Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները․ վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջՓետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահ
- Ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում. Արցախի նախագահԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավարության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագա
- Տարեկան գործունեության ծրագրեր
- Կարգավորման պարտադիր վճարներ
- Հանձնաժողովի տարեկան հաշվետվություններ
- Ապրանքային շուկաների ուսումնասիրություն
- Լիցենզիաների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ
- Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն
- Իրավաբանական և լիցենզավորման վարչություն
- Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին
- Հաշվառման, վերլուծության և վերահսկողության բաժին
- Հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին
- Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին
- Ջրային համակարգ
- Էլեկտրոնային հաղորդակցություն
- Փոստային կապ
- ՏԱՄՊՏԶԱԲ սակագների սահմանման և վերանայման մասով
- Էներգետիկա
- Տնտեսական մրցակցության պաշտպանություն
- Հեռուստատեսություն և ռադիո
- Հեռահաղորդակցություն
- Սիրողական ռադիո
- Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ
- Աշխարհում կա 3228 միլիարդատեր, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է. Hurun Research Institute
- «Աերոֆլոտ»-ի կարճ չվերթների ուղևորները կկարողանան օգտվել վճարովի ինտերնետից
- Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդրումներ անել
- Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
- Գլոբալ պարտքային ճգնաժամերի մոտեցող ալիքը և Հայաստանը
- Դոլարայնացման նվազումը, կամ արդյոք տնտեսությունը դեռևս վստահում է դրամին
- Տրանսֆերային գնագոյացման շարժառիթները և դրսևորումները հարկման ոլորտում
- Ինչպես գոյատևել կացության կազմակերպման ոլորտում` բիզնես մոդելի ժամանակակից փոխակերպումների պայմաններում
- Տնտեսական անվտանգության ապահովման խնդիրները և երկրի ռազմական արդյունաբերությունը
Պատմությունը
2006 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց <<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
2007 թվականի հուլիսի 12-ին, սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ա.Ղուկասյանի հրամանագրով նշանակվեցին Հանձնաժողովի անդամները`
Վաչե Սուրենի Ադամյան` հանձնաժողովի նախագահ
(պաշտոնավարման ժամկետը`5 տարի),
Գարի Զոհրապի Ավանեսյան` հանձնաժողովի նախագահի տեղակալ
(պաշտոնավարման ժամկետը`4 տարի),
Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյան` հանձնաժողովի անդամ
(պաշտոնավարման ժամկետը`3 տարի),
Աիդա Արտյոմի Ավագյան` հանձնաժողովի անդամ
(պաշտոնավարման ժամկետը`2տարի),
Հայկ Ցոլակի Թորոսյան` հանձնաժողովի անդամ
(պաշտոնավարման ժամկետը`1 տարի):
2008 թվականին Հայկ Ցոլակի Թորոսյանը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո վերանշանակվել է հանձնաժողովի անդամ (պաշտոնավարման ժամկետը`5 տարի):
Հանձնաժողովի գործունեությունը վերաբերում է հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտների կարգավորմանը, ինչը պետական քաղաքականության մաս է, և որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Հանձնաժողովի գործունեության ոլորտում ընդգրկվեցին `
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերը,
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցություն), այդ թվում` հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը,
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառը,
հետագայում ընդգրկվեցին նաև`
ե) փոստային կապի բնագավառը` համաձայն 2007 թվականի սեպտեմբերի 5-ի <<<<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի,
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման ու վերանայման մասով` համաձայն 2008 թվականի մայիսի 14-ի <<<<Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի:
Կարգավորման հիմնական սկզբունքներն են`
ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից` օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում,
բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը,
գ) կարգավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը հասարակության համար,
դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը,
ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը,
զ) մրցակցային շուկաների զարգացմանն համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը:
Հանձնաժողովի կողմից լուրջ քայլեր ձեռնարկվեցին գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ:
2007 թվականին ընդունվեց 23 որոշում:
2008 թվականին կարգավորման օրենսդրական դաշտը համալրվեց ևս 74 որոշմամբ:
Միաժամանակ միջոցառումներ իրականացվեցին աշխատակազմի համալրման և աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ:
Վերը նշված գործընթացները շարունակական բնույթ են կրում:
Հանձնաժողովն ունի գործունեության հստակ ծրագիր և կատարում է համապատասխան քայլեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներում ինտեգրման, նմանատիպ այլ հանձնաժողովների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: