ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները
    Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:Մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվու
  • Զարգացած երկրների մեծամասնությունը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը
    Զարգացած արդյունաբերական պետությունների բնակչության մեծամասնությունը հավանություն է տալիս հարուստների հարկին: Այդ են վկայում միության 21 երկրներում «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն» (ՏԶՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է DW-ը:Բոլոր 21 երկրներում հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել հարցին. «Կո՞ղմ եք արդյոք աղքատներին օգնելու նպատակով հարուստների հարկերի բարձրացմանը»:Համաձայն հարցման տվյալների՝ միջինում 68 տոկոսը կողմ է հարուստների հարկերի բարձրացմանը: Գերմանիայում այդ գաղափարը
  • 44 միլիոն մարդ կարող է սկսել կրիպտոարժույթ օգտագործել
    Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։Kakao-ի ղեկավարությունը որոշել
  • Նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան 30 նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից
    Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքներ
  • Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
    Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահա
  • Նյու Յորքում 2 «պարող աշտարակ» կկառուցվի
    Նյու Յորքի Բրուքլին քաղաքում 2019-ի օգոստոսին կսկսվի երկու արտասովոր բնակելի շենքի կառուցումը: OMA ընկերության դիզայներները վստահեցնում են, որ շենքերը պարող զույգ են հիշեցնելու:Ինչպես հայտնում է vesti.ru-ն, աշտարակները, որոնց բարձրությունը կկազմի 91 և 121 մետր, կկառուցվեն The Greenpoint Landing նախագծի շրջանակներում: Բնակելի համալիրները կնախագծվեն և կկառուցվեն այնպես, որ չփակեն տեսարանը դեպի Մանհեթեն: Նախատեսվում է, որ շենքերում ընդհանուր առմամբ 745 բնակարան կտեղակայվի, սակայն տարածքի մի մասը հանրային տարածք կլինի:Ենթադրվում է, որ աշտարակների համալիրը կայա
  • Հայաստանյան կաշվե արտադրության պոտենցիալը ներկայացված է միջազգային ցուցահանդեսում
    Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես հայտնեցին Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի նախագահ

      ՎԻՐԱԲՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՍԱՄՎԵԼԻ
      ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ









    Կենսագրություն
    Ծնվել է  1974թ. հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության  Վանաձոր քաղաքում:
    1981-1991թթ. սովորել և ավարտել է ք. Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ  դպրոցը: 
    1991-1997թթ. սովորել և ավարտել  է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի  «Ֆինանսներ և վարկ» բաժինը:
    1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Պարգևատրվել է «Արիության համար»  մեդալով:
    1995թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես փոխվարչապետի  օգնական:
    1995-1997թթ. աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում`  որպես  բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ:                                                                                   
    1996թ.-ի մարտ-հունիս ամիսներին    համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես     տնօրեն:
    1997-1998թթ. աշխատել է ԼՂՀ սոցիալական   ապահովության   նախարարության  իրավական   տեսչությունում`   որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ:
    1999թ.-ի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական  գանձապետարանի դրամարկղային կատարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ:
    1999թ.-ի օգոստոսից  2001թ.-ի մարտ աշխատել է ԼՂՀ պետական  կենսաթոշակային     հիմնադրամում`     որպես  ֆինանսամեթոդական բաժնի պետ:
    2001թ.-ի մարտից  2007թ.-ի  հոկտեմբեր աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում:
    2007թ.-ի հոկտեմբերից  2009թ.-ի փետրվար աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամում՝ որպես նախագահ:
    2009թ.-ի փետրվարից  2011թ.-ի հուլիս աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության  «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ:
    2011թ.-ի  հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները  և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
    2016թ.-ի հուլիսի 12-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
    2019 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:  
    Ամուսնացած է, ունի չորս զավակ: