ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն
    Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:Մարզի պատվիրակությո
  • Ղազախստանում ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակին նվիրված հատուկ ոսկյա և արծաթյա մետաղադրամներ են թողարկել
    Մետաղադրամների դիմերեսին կենտրոնական մասում պատկերված է Ղազախստանի զինանշանը, ներքևի հատվածում նշված է արժեքը, իսկ շրջանագծով պատկերված է «Ղազախստանի Հանրապետություն» գրությունը անգլերեն և լատինական տարբերակներով, ինչպես նաև նշված է մետաղը և դրա հարգը, որից այն պատրաստված է:Դարձերեսին կենտրոնական մասում պատկերված է ԵԱՏՄ պաշտոնական տարբերանշանը և 2019 թվականը: Շուրջը պատկերված է ժապավեններից և անդամ երկրների պետական դրոշներից կազմված զարդանախշ: Վերին հատվածում տեղադրված է Ղազասխտանի Ազգային բանկի տարբերանշանը, իսկ շրջանագծով՝ «Եվրասիա
  • Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները
    Մասնագետների նոր գնահատականների համաձայն՝ մարդու թռիչքը Մարս կարող է իրականանալ ոչ ավելի վաղ, քան 2039 թվականին։ Թեպետ NASA-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մոլորակ 2033-ին, սակայն այդ ժամկետը կարող է անիրագործելի լինել, եթե չներդրվեն հսկայական ջանքեր։ Այդ մասին գրված է Phys.org կայքում։ NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի խոսքով՝ 2024թ․ Լուսնի վրա նախատեսվող թռիչքը հարմար հենակետ կհանդիսանա հետագայում Մարս թռչելու համար։Տիեզերական թռիչքները խիստ կապակցված են քաղաքականության և տրամադրվող միջոցների հետ, ինչպես նաև պայմանավորված են այն արագությամբ, որով
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորութ
  • Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր
    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapcha
  • Թեստային թռիչքներ են սկսել Պեկինի նոր օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում
    Չինական չորս ավիաընկերությունների՝ Air China-ի, China Eastern Airlines-ի, China Southern Airlines-ի և Xiamen Airlines-ի ինքնաթիռները մայիսի 13-ի առավոտյան պաշտոնապես թեստային թռիչքների են ձեռնամուխ եղել Պեկինի «Դասին» նոր միջազգային օդանավակայանում, որը խոշորագույնը կդառնա աշխարհում: Դասինի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն, որտեղ գտնվում է նոր օդանավակայանը, թեստային թռիչքներին մասնակցում են ավիաընկերությունների Boeing 747-8, Boeing 787-9, ինչպես նաև Airbus A359 եւ A380 ֆլագմանական ինքնաթիռները:Նոր օդանավակայանը տեղ է զբաղեցրել Պեկինի հարավում՝ քաղաքի կենտրոնից 46 կիլոմետր հեռ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին

    Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը՝

    1) կարգավորում է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառը.

    2) հետազոտությունների, ստուգումների, ուսումնասիրությունների, դիտանցումների, տեղեկատվական և այլ նյութերի հիման վրա բացահայտում և գնահատում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը, ներկայացնում դրանց վերաբերյալ առաջարկություններ.

    3) Հանձնաժողով ուղղված դիմումների, բողոքների, զանգվածային  լրատվության միջոցների հրապարակումների, ինչպես նաև Հանձնաժողովի տրամադրության տակ  գտնվող այլ նյութերի հիման վրա ապահովում է անբարեխիղճ մրցակցության դեպքերին առնչվող հետազոտությունների, ստուգումների, ուսումնասիրությունների  և (կամ) դիտանցումների իրականացումը.

    4) Հանձնաժողովի  գործառույթների  իրականացման  նպատակով  ապահովում  է տնտեսավարող սուբյեկտներից, պետական և տեղական ինքնակառավարման  մարմիններից տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը, պատրաստում համապատասխան  տեղեկանքներ.

    5) իր լիազորությունների սահմաններում  մասնակցում  է  վարչական  վարույթի  հարուցման և իրականացման աշխատանքների կատարմանը.
    6) իր լիազորությունների սահմաններում ապահովում է բաժնի ներկայացուցչի  մասնակցությունը ստուգումներին, ուսումնասիրություններին և դիտանցումներին.

    7) բաժնի կողմից իրականացված աշխատանքների հիման վրա համալրում է առկա  տեղեկատվական  բազան.

    8) իր լիազորությունների սահմաններում օժանդակում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին.

    9) իրականացնում է ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի  գնահատման համար համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություններ.

    10) իրականացնում է ապրանքային շուկաների ապրանքատեսակային և  աշխարհագրական սահմանների որոշման հետ կապված աշխատանքները.

    11) ապահովում է ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր  չարաշահումների վերաբերյալ համապատասխան հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը, ինչպես նաև իրականացնում է մենաշնորհ կամ գերիշխող դիրքին առնչվող` օրենքով նախատեսված այլ գործառույթներ.

    12) ապահովում է տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ եզրակացությունների պատրաստման աշխա-տանքների, համապատասխան հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը, ինչպես նաև հակամրցակցային համաձայնու-թյուններին առնչվող` օրենքով նախատեսված այլ գործառույթներ.

    13) Աշխատակազմի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է պետական օժանդակությունների մասին եզրակացությունների պատրաստման, ինչպես նաև պետական օժանդակությանն առնչվող` օրենքով  նախատեսված այլ գործառույթների իրականացումը.

    14) տնտեսավարող սուբյեկտներից պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա գնահատում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության տնտեսական ցուցանիշների փոփոխությունները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

    15) օրենքի հնարավոր խախտումների բացահայտման նպատակով  իրականացնում է հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն, դիտանցում.

    16) ապահովում է համակենտրոնացումների վերաբերյալ համապատասխան   հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը.

    17)շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների օժանդակությամբ համատեղ մշակում և ներկայացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող համապատասխան նորմատիվ և այլ իրավական ակտերի  նախագծերը.

    18) իրականացնում է Արցախի Հանրապետության պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ, որի արդյունքները ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.

    19) իր լիազորությունների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնում է հսկիչ գնում.

    20) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    Տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ՝    Գրիգորյան Սերգեյ                                                                                 

    Հեռ. (047) 97 - 28 - 86