ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Վենեսուելայում անցկացվում է ազգային արժույթի դենոմինացիա
    Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, իսկ թղթադրամներից կհեռացվի հինգ զրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Նոր արժույթը շրջանառության մեջ պետք է դրվեր դեռ հունիսի 4-ին, սակայն իշխանությունները հետաձգել են դենոմինացիան մինչև օգոստոսի վերջ: Նախագահ Նիկոլաս Մադուրոն անգամ հայտարարել է օգոստոսի 20-ը ոչ աշխատանքային օր, որպեսզի երկիրը ժամանակ ունենա նոր արժույթին հարմարվելու համար:Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Վենեսուելայում կշրջանառվի երկու արժույթ՝ բոլիվարը և «պետրո» կրիպ
  • Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել
    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարած
  • Apple-ը ներկայացրել է նոր emoji-ները
    Apple ամեն տարի` տարվա սկզբում,  ներկայանում է նոր հեռախոսներով, այս տարի կներկայանա ավելի քան  2823 նոր իմոջիներով: Նախադիտման է ներկայացվել 70 նոր իմոջիներ: Վաղ մեկնարկը պայմանավորված էր  աշխարհում տոնվող իմոջիների օրով:Վերջին տարիներին Unicode- ն ավելի մեծ ջանքեր է գործադրել, ընդգրկելով տարբեր մաշկի երանգներ, զբաղմունքներ եւ դրոշներ:  Նոր իմոջիները ունեն գանգուր, կարմիր, մոխրագույն  մազեր: Կլինեն նաև ավելի շատ կենդանիներ, ավելի զվարճալի և ժպտացող դեմքեր. կարող եք ընտրել, որը կամենաք: «Ինչպես միշտ կլինեն ձայնային նոր էմոջիներ. Հավանաբ
  • Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը
    Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։Առաջին տասնյակում են հա
  • Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջո
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է գլոբալ առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
    Գլոբալ տնտեսական պատերազմի հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալթմայերը, փոխանցում է DW-ն:«Այս առեւտրային պատերազմը դանդաղեցնում եւ խաթարում է տնտեսական աճն ու նոր անորոշություն է առաջացնում»,- հայտարարել է նա օգոստոսի 12-ին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ընդ որում, առեւտրային պատերազմից ապրանքների թանկացման պատճառով առաջին հերթին կտուժեն սպառողները:Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն «իրավունք չունեն վտանգել պողպատի վարպետների, ավտոշինարարների եւ ալյումին ձուլողների աշխատատեղ
  • Եվրամիությունը կարող է Apple-ին պարտավորեցնել փոխել iPhone-ը
    Եվրամիության կարգավորող մարմիններն ուսումնասիրում են սմարթֆոններ արտադրողներին լիցքավորման համար միասնական բնիկ օգտագործել պարտավորեցնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նման որոշում ընդունելու պարագայում Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning միացուցիչից։ Միասնական լիցքավորման սարքը, ԵՄ փորձագետների կարծիքով, կօգնի նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը տարեկան շուրջ 51 տոննա է կազմում և սպառողներին կազատի անհարմարություններից։Եվրամիությունն առաջարկում էր նման միջոցներ ձեռնարկել դեռևս 10 տարի առաջ։ Մի շարք արտադրողներ 2009-ի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Դրամավարկային հոսքերի վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները բանկային համակարգում

    ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն

    Դրամական հոսքերի հաշվետվության` ուղղակի և անուղղակի մեթոդներով ներկայացումը մինչ այժմ էլ բուռն քննարկումներ է առաջացնում տեսաբանների շրջանում: Ունենալով առավելություններ և թերություններ` այս երկու մեթոդներն էլ կիրառելի են համարվում միջազգային հաշվապահական չափորոշիչներով: Հոդվածում ներկայացվում են ուղղակի և անուղղակի մոտեցումներով դրամական հոսքերի վերլուծության մեթոդաբանական մոտեցումները բանկային համակարգում:

    Հիմնաբառեր. ֆինանսական հաշվետվություններ, դրամական հոսքերի ուղղակի և անուղղակի մեթոդներ, կառավարչական որոշումներ 

    Դրամական հոսքերի հաշվետվությունների հրապարակման անհրաժեշտությունն ի հայտ եկավ դեռևս անցյալ դարի 60-ականներին: Կորպորատիվ գործարարության զարգացմանը զուգահեռ, հիմնախնդիրներ առաջացան դրամական հոսքերի տեղաբաշխման, դրամի շրջապտույտի արագացման, ինչպես նաև դրամական միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ կառավարչական որոշումներ կայացնելու առումով: Շատ դեպքերում, ցուցաբերելով շահութաբերության բարձր ցուցանիշներ և գործարարության մրցունակ ակտիվություն, կազմակերպությունները հայտնվում էին ծանր ֆինանսական վիճակի մեջ` դրամի պակասի պատճառով: Չկարողանալով կարգավորել դրամական հոսքերը իրացման ծավալների աճի կամ մատուցվող ծառայությունների ընդլայնման պարագայում անգամ` առևտրային
    կազմակերպություններում կուտակվում էին երկարաժամկետ ու կարճաժամկետ պարտավորություններ, նվազում էր վճարունակության մակարդակը:
    Մյուս կողմից` դրամական հոսքերի գծով անարդյունավետ կառավարչական  որոշումներ կայացնելիս գործարարության որոշակի փուլերում ձևավորվում էին դրամի ավելցուկային կուտակումներ, որոնք որոշակիորեն սառեցվում էին և դառնում չաշխատող ակտիվներ:
    Գործարար աշխարհում ձևավորվեց մի իրավիճակ, երբ առևտրային կազմակերպության ֆինանսական հաշվետվություններ օգտագործողները փորձում էին հասկանալ, թե առավելապես որ ոլորտներում են ստեղծվում և օգտագործվում դրամական միջոցները և դրանց համարժեքները: Այդ հարցադրումները հատկապես արդիական էին բանկային համակարգում, որտեղ դրամական միջոցները հանդես էին գալիս որպես «յուրօրինակ արտադրանք»: Այստեղ դրամական հոսքերի ակտիվությունը, կապված ֆինանսական միջնորդության, դրամական միջոցների ներգրավման և տեղաբաշխման գործառույթների հետ, որոշումներ կայացնողների շրջանում անհրաժեշտություն էր առաջացնում դրա վերաբերյալ հրապարակելու ֆինանսական հաշվետվություն: Ընդ որում, հարկ էր որոշել դրամական միջոցների ոչ միայն անցյալի, այլև ապագա հոսքերի գումարները, ժամանակի մեջ դրանց բաշխումը և որոշակիությունը: Ֆինանսական հաշվետվություններն օգտագործողները նպատակահարմար գտան ուսումնասիրել շահութաբերության և
    զուտ դրամական միջոցների հոսքերի փոխառնչությունները:
    Դրամական հոսքերի կարգավորման և նպատակային կառավարչական որոշումներ կայացնելու համար դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին գործողության մեջ դրվեց «Դրամական հոսքերի մասին» հրապարակվող ֆինանսական հաշվետվությունը, որը եկավ լրացնելու մինչ այդ արդեն հրապարակվող հաշվապահական հաշվեկշռին և ֆինանսական արդյունքներին վերաբերող հաշվետվությունները: Ներկայումս դրամական հոսքերի մասին հաշվետվության ներկայացումը կարգավորվում է Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 7-ով, որի նպատակն է «ապահովել դրամական միջոցների և դրանց համարժեքների ժամանակագրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվական ներկայացումը դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության օգնությամբ` դրամական հոսքերը դասակարգելով ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունների»:
    Համաձայն ՀՀՄՍ 7-ի` կազմակերպության դրամական հոսքերի մասին տեղեկատվությունը օգտակար է այն առումով, որ ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին տրամադրում է հիմքեր` գնահատելու կազմակերպության` դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ստեղծելու կարողությունը և դրամական միջոցների հոսքերի օգտագործման պահանջները:
    Միջազգային չափորոշիչներով` կազմակերպությունների դրամական հոսքերը ներկայացվում են երեք` գործառնական, ներդրումային և ֆինանսական ուղղություններով: Գործառնական գործունեությամբ կազմակերպությունը հիմնականում ապահովվում է հասույթով, քանի որ այն տնտեսավարման որոշիչ նպատակն է: Ներդրումային գործունեությունը երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումն ու օտարումն է, իսկ ֆինանսական գործունեության արդյունքում տեղի են ունենում կազմակերպության ներդրած սեփական կապիտալի և փոխառու միջոցների մեծության ու կառուցվածքի փոփոխություններ:
    Ընդ որում, դրամական միջոցների հոսքերը ներկայացվում են ուղղակի` հիմնված գործառնությունների արձանագրման դրամարկղային սկզբունքի վրա, և անուղղակի` գործառնությունների հաշվեգրման սկզբունքի հիման վրա: Առաջին դեպքում հաշվարկային ելակետ է համարվում թողարկման (ծառայությունների իրացման) ծավալը, իսկ երկրորդ դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված զուտ շահույթը (գծապատկեր 1):
    Ուղղակի մեթոդով կազմված դրամական հոսքերի հաշվետվության հիմքում դրամարկղային սկզբունքն է, համաձայն որի կազմակերպությունների դրամական միջոցների շարժն ու մնացորդը ներկայացվում են դրամի ելքի և մուտքի փաստացի ֆիզիկական հոսքերի հիման վրա: Այս դեպքում հաշվետվությունը լրացնելիս ուղղակիորեն օգտվում են դրամական միջոցները հաշվառող սինթետիկ հաշիվների հաշվետու ժամանակաշրջանի գրանցումներից:























    Գծապատկեր 1. Ուղղակի և անուղղակի մեթոդներով դրամական հոսքերի ներկայացման համընդհանուր մոտեցումները

    Անուղղակի մեթոդով դրամական հոսքերը ներկայացնելիս չեն օգտվում կազմակերպություններում վարվող դրամական միջոցների սինթետիկ հաշիվներում արձանագրվող դրամի փաստացի շարժի տեղեկատվությունից և հաշվետվությունների կազմման համար հիմք են ընդունում ոչ թե դրամարկղային, այլ հաշվեգրման սկզբունքը: Հաշվեգրման սկզբունքի կիրառման պարագայում արդեն հաշվի չի առնվում դրամի փաստացի շարժը, այլ նկատի են առնվում այն հանգամանքները, որոնք անուղղակիորեն հանգեցրել են դրամական միջոցների ավելացմանը կամ նվազմանը:
    Հետևաբար` անուղղակի եղանակով դրամական հոսքերի ներկայացման դեպքում օգտվում են ֆինանսական իրավիճակի մասին հաշվետվության (հաշվապահական հաշվեկշիռ) հոդվածների սկզբնական և վերջնական մնացորդների փոփոխությունից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տեղեկատվությունից: Այս դեպքում փոխկապակցվում են հաշվապահական հաշվեկշռի հոդվածային շեղումներն ու ֆինանսական արդյունքների հաշվետվության ցուցանիշները, որպեսզի դրամական հոսքերի շարժը ներկայացվի ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունների:
    Եթե դրամական հոսքերի` ըստ վերոնշյալ երեք ուղղությունների ներկայացմանը հիմնականում կողմ են մասնագիտական գրականության մեջ, ապա հոսքերի ներկայացման հաշվարկային մոտեցումների հարցում կան տարակարծություններ ինչպես հեղինակների շրջանում, այնպես էլ միջազգայնորեն ընդունված ստանդարտում: Այսպես` ՀՀՄՍ 7-ով խրախուսվում է գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի մասին տեղեկատվությունը ուղղակի մեթոդով ներկայացնելը: Ուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացման կողմնակից են նաև մի շարք հեղինակներ` բերելով բազմաթիվ փաստարկներ.
    - անուղղակի մեթոդը փոխկապակցում է կազմակերպությունների գործունեության ֆինանսական արդյունքները դրամական հոսքերի հետ և որպես հաշվարկային հիմք ընդունում զուտ շահույթը,
    - եթե դրամարկղային եղանակի վրա հիմնված ուղղակի մեթոդը ներկայացնում է դրամի փաստացի շարժն ըստ ուղղությունների, ապա հաշվեգրման հիմքով անուղղակի մեթոդի կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում կողմնորոշվելու տեսանելի ապագայում դրամական հոսքերի կազմում սպասվող փոփոխությունները իրատեսորեն գնահատելու համար,
    - ուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվարկը շատ ավելի բարդ և աշխատատար է, քան անուղղակի մեթոդի պարագայում,
    - անուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացումը, ի տարբերություն ուղղակի մեթոդի, առավել սերտ փոխկապվածություն ունի կազմակերպությունների ֆինանսական դրության և ֆինանսական կայունության պաշարի հետ,
    - տնտեսական գործունեության վերլուծությունը առավելապես միտված է կազմակերպությունների ապագա ֆինանսական կայունության ամրապնդման պահուստների բացահայտմանը, այլ ոչ թե անցյալ դեպքերի գնահատմանը, որին առավել նպաստում է անուղղակի եղանակով դրամական հոսքերի ներկայացումը,
    - անուղղակի եղանակով դրամական հոսքերի ներկայացումը առավել սերտորեն է առնչվում կազմակերպությունների «տնտեսական գործունեության անատոմիայի» հետ, քանի որ հաշվի է առնում տնօրինվող ակտիվների, պարտավորությունների փոփոխությունները, ինչպես նաև ձևավորվող ֆինանսական արդյունքներն ու զուտ շահույթը: Սակայն, դրա հետ մեկտեղ, մասնագիտական գրականությունում փաստարկներ են բերվում հօգուտ ուղղակի մեթոդով դրամական միջոցների հոսքերի հաշվետվության ներկայացման: Մասնավորապես նշվում է.
    - ուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվարկը հիմնվում է կազմակերպությունների գործունեությունից կամ ծառայությունների մատուցումից իրացման հասույթի վրա և չի պահանջում զուտ շահույթի գծով ճշգրտումներ,
    - ուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվարկները չեզոքացնում են ոչ դրամային էֆեկտները, որոնք առկա են անուղղակի մեթոդը կիրառելիս. դրանցից են ամորտիզացիոն հատկացումները, ակտիվների վերագնահատումներից եկամտային աճը կամ արժեզրկման վնասը և այլն,
    - դրամարկղային հենքով ուղղակի մեթոդը կիրառելիս դրամական հոսքերի ձևավորումը չի իրականացվում հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների հաշվետվությունների հիման վրա, որոնց հոդվածները ոչ արժանահավատ կարող են լինել ակտիվների ու պարտավորությունների մնացորդների անիրատեսական վերագնահատումների հետևանքով,
    - ուղղակի մեթոդով դրամական հոսքերն առավել վերլուծական են և բացառում են դրամի ներհոսքերի և արտահոսքերի հաշվանցումները, որոնք կարող են տեղի ունենալ անուղղակի մեթոդի կիրառման դեպքում և ազդել վերլուծության տեղեկատվական ապահովվածության վրա:
    Մյուս կողմից` անուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացման նպատակահարմարությունը հիմնավորվում է կազմակերպությունների հեռանկարային կառավարման առումով: Մասնագիտական գրականությունում կարծիք է հայտնվում, որ անուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվետվությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է դրամի շարժի վրա դրականորեն և բացասականորեն ազդող տնտեսավարման գործոնները: Այս առումով, կազմակերպությունների կառավարման օղակները, դրամական հոսքերի անուղղակի մեթոդով կազմված հաշվետվությունների հիման վրա, տեսանելի ապագայում միջոցներ են ձեռնարկում դրամական մուտքերի և ելքերի համախառն սպասելիքների, դեբիտորական պարտքերի կրճատման, պարտավորությունների չափավոր ավելացման ուղղությամբ: Իսկ ուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվետվությունը առավելապես մարտավարական կառավարման խնդիրներ է լուծում, քանի որ, ըստ որոշակի ժամանակահատվածի, բացահայտում է դրամական արտահոսքերի ոլորտները և դրամական զուտ հոսքերի նվազման վրա բացասական ու դրական ազդեցության գործոնները:
    Դրամական հոսքերի հաշվետվության անուղղակի մեթոդի կիրառման հիմքում զուտ շահույթին առնչվող ճշգրտումներն են, որոնք բացառում են ոչ դրամային փոփոխությունները ֆինանսական արդյունքների ձևավորման գործընթացում: Այնուհետև դրամական միջոցների հաշվեկշռային փոխկապվածության մեջ գտնվող հոդվածների փոփոխություններով ներկայացվում են գործառնական, ֆինանսական և ներդրումային գործունեությամբ պայմանավորված դրամական հոսքերը: Այդ նպատակով հաշվարկվում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվության սկզբնական և վերջնական ակտիվների ու պարտավորությունների հոդվածների տարբերությունները` հաշվեկշռված  կապ ստեղծելով դրանց ձևավորման ու դրամական միջոցների հոսքերի փոփոխությունների միջև:
    Համաձայն ՀՀ ԿԲ հրահանգավորման` առևտրային բանկերում դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը առաջարկվում է կազմել ուղղակի մեթոդով` ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանի համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները:
    Ուղղակի եղանակով դրամական հոսքերը արտացոլում են բանկի դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ արտասովոր դեպքերը) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների մուտքերը և ելքերը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրանց համարժեքների աճը կամ նվազումը: Այս մեթոդով գործառնական գործունեության դրամական հոսքերի ձևավորումը ներկայացված է աղյուսակ 1-ում:

    Աղյուսակ 1
    Ուղղակի մեթոդով գործառնական գործունեությունից դրամական հոսքերի հաշվետվության ներկայացման մեխանիզմը բանկային համակարգում




























    Ներդրումային և ֆինանսական գործունեությունից բխող դրամական հոսքերի ներկայացումը ուղղակի մեթոդով նույնպես հիմնվում է դրամական միջոցների փաստացի շարժի վրա` ի տարբերություն անուղղակի մեթոդի, որը հաշվեգրման հիմունքով է ձևավորում ներդրումային և ֆինանսական դրամային հոսքերը: Եթե ներդրումային գործունեությունից դրամական հոսքերը արտացոլում են երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումից առաջացած զուտ հոսքերը, ապա ֆինանսական գործունեությունից հոսքերը ներկայացնում են այն գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքերը, որի հետևանքով տեղի են ունենում բանկի սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:
    Աղյուսակներ 2-ում և 3-ում ներկայացնենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրահանգավորման ուղղակի մեթոդով ներդրումային և ֆինանսական գործունեության դրամական հոսքերի հաշվետվությունների ձևավորման մեխանիզմը:













































    Չնայած այն հանգամանքին, որ ինչպես ֆինանսական հաշվետվությունների կազմման միջազգային չափորոշիչները, այնպես էլ ՀՀ կենտրոնական բանկի հրահանգները խրախուսում են գործառնական գործունեության դրամական հոսքերի ուղղակի մեթոդով ներկայացումը, այնուամենայնիվ, առևտրային բանկերը կարող են դիմել նաև անուղղակի մեթոդին: Հիմնական շարժառիթն այս պարագայում ոչ միայն դրամական հոսքերի հաշվետվության ներկայացման աշխատատարության կրճատումն է, այլև ռազմավարական նպատակներին միտված դրամական հոսքերի հետագա շարժի արդյունավետ կառավարման համար տեղեկատվության ձեռքբերումը և դրամի շարժի գծով հեռանկարային բնույթի կառավարչական որոշումների կայացումը:
    Այսպես` ՀՀ կենտրոնական բանկը, որպես այլընտրանքային տարբերակ, առևտրային բանկերին առաջարկում է դրամական հոսքերի մասին հաշվետվությունը կազմել անուղղակի մեթոդով: Այս դեպքում առևտրային բանկերում մինչև հարկումը ձևավորված շահույթը ճշգրտվում է հետևյալ հերթականությամբ (գծապատկեր 2):








































    Երբ անուղղակի մեթոդով ներկայացվում են ներդրումային և ֆինանսական գործունեության դրամական հոսքերը, ապա այս պարագայում օգտագործվում են այդ հոսքերն արտահայտող հաշվեկշռային հոդվածների սկզբնական և վերջնական մնացորդների շեղումները` շրջանցելով համապատասխան հաշվապահական հաշիվներից պահանջվող տեղեկատվության ուղղակի ձեռքբերումը և սահմանափակվելով միայն բանկի ֆինանսական իրավիճակի մասին (հաշվապահական հաշվեկշիռ) տեղեկատվությամբ:








     Այսպիսով` ուղղակի և անուղղակի մոտեցումներով առևտրային բանկերի դրամական հոսքերի մեթոդաբանական վերլուծության հիման վրա կարելի է կատարել եզրահանգումներ: Չնայած այն հանգամանքին, որ դրամական հոսքերի հաշվետվությունները կարգավորող փաստաթղթերով հիմնականում առաջարկվում է ուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացումը, առևտրային բանկերին հնարավորություն է ընձեռվում նաև անուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացման համար, որը բխում է ոչ միայն բանկերում կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականությունից, այլև հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների որոշումներից: Բացի այդ, եթե ուղղակի մեթոդով դրամական հոսքերի ներկայացումը փաստում է արդեն իսկ կայացած դրամի շարժն ըստ առանձին ուղղությունների և համարվում է հետադարձ (ռետրոսպեկտիվ) վերլուծության արդյունք, ապա անուղղակի մեթոդով դրամական հոսքերը առավելապես ռազմավարական վերլուծության տեղեկատվական աղբյուր են` ընդգծելով բանկերի ֆինանսական իրավիճակի հաշվետվության հոդվածների մնացորդների փոփոխության արդյունքում հոսքային կառուցվածքային սպասվելիք փոփոխությունները: