ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Գիտնականները հայտնում են, որ Մարսի առաջին բնակիչները պետք է հրաժարվեն երեխաներ ունենալուց
    Մարսի գաղութացման ծրագրի շրջանակներում կարմիր մոլորակի առաջին բնակիչներն ստիպված կլինեն երկու նշանակալի զոհողություն անել՝ հրաժարվել սերնդի շարունակությունից և ինտիմ հարաբերություններից, եթե դա անհրաժեշտ չէ ողջ թիմի գոյատևման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագիրը:«Իհարկե, ինքնավար գաղութների գոյությունը Մարսի վրա անհնար կլինի առանց սերնդի շարունակության հնարավորության: Մյուս կողմից՝ այդ գործն իրականացնելը կհանգեցնի մի շարք անլուծելի խնդիրների»,- հայտնում են Բրազիլիայի կենսագիտությունների ազգային
  • Դանիան և Շվեդիան նախատեսում են առաջին միջազգային մետրոն կառուցել
    Դանիական Կոպենհագենն ու շվեդական Մալմեն մետրոյի գծի շինարարություն են նախատեսում, որը միացնելու է երկու քաղաքները Էրեսուն նեղուցի միջով։ Այս մասին հաղորդում է The Local-ը։ Երկու քաղաքների քաղաքապետերը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մետրոն կարող է կառուցվել 2035 թվականին։ Տրանսպորտային գիծը աշխատատեղեր է ապահովելու, կրճատելու է երթևեկության ժամանակը և մեծացնելու է ներդրումային ներուժը։Նախնական տվյալներով, մետրոյի գնացքը մեկնելու է ամեն մեկ ու կես րոպեն մեկ, երկու քաղաքների միջև ուղևորության ժամանակը 23 րոպե է կազմելու, երկու անգամ
  • Աշխարհի ամենաբարձրադիր ռեստորանը կբացեն Հիմալայներում
    Չորս շեֆ խոհարարներից բաղկացած խումբը փորձում է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ բացելով ամենաբարձրադիր ռեստորանը։ Այն կտեղակայվի 3536 մետր բարձրության վրա, Հիմալայներում՝ Էվերեստի բազային ճամբարում։Խոհարարները Նեպալի Լուկլա քաղաքից 8-օրյա արշավի կմեկնեն, իսկ այժմ 10 անվախ կամավորներ են փնտրում (ապագա ռեստորանի այցելուներին), որոնք պատրաստ են իրենց միանալ։Արտասովոր ճամփորդությունը կավարտվի Էվերեստի բազային ճամբարում գինիներով և 7 տեսակի ուտեստից բաղկացած ընթրիքով։ Կազմակերպիչների խոսքով՝ լեռ մագլցելու ամենամեծ խնդիրը բարձրությունն է, ո
  • Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաարագ ջրատաքացուցիչը
    Ֆիզիկոսների միջազգային խումբը կարողացել է տաքացնել ջուրը՝ հասցնելով մինչև 100 հազար աստիճանի՝ ընդամենը 0,000000000000075 վայրկյանում:Ջուրը տաքացնելու ավանդական միջոցի դեպքում մարդը ստիպում է նրա մոլեկուլներին տեղաշարժվել՝ շարժման արագության աճմանը զուգընթաց: Գիտնականները XFEL լազերից ջրատաքացուցիչ են ստեղծել, որն այլ սկզբունքով է գործում: Հեղուկը եռման վիճակի հասցնելու ամենաարագ միջոցն աշխարհում ռենտգենների հզոր փնջի միջոցով ատոմների միջև կապերը քանդելն է: Մասնիկները սկսում են շարժվել աննախադեպ արագությամբ՝ տաքացնելով ջուրը մինչև 100 հազար աստ
  • «Թուրքիայի սնանկացումը սկսվել է». հայտնի տնտեսագետ
    Հայտնի մակրոտնտեսագետ Ռասել Նեփյերը շվեցարական առաջատար «Neue Zürcher Zeitung» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության համար:Ըստ Նեփյերի կանխատեսումների՝ Թուրքիայում կրկնվելու է 1980-ականների իրավիճակը՝ առաջացնելով խորը ճգնաժամ:«Թուրքիայի սննկացումը սկսվել է»,- ասել է հայտնի տնտեսագետը՝ ավելացնելով, որ ամենաուշը ընտրություններից հետո (ս/թ հունիսի 24-խմբ.) թուրքական լիրայի արժեզրկումը ահագնացող չափերի կհասնի, ինչի հետևանքով Թուրքիան չի կարողանա վճարել 400 մլրդ դոլարի հասնող պարտքը: Տնտեսագ
  • Google-ն իր աշխատակիցներին պաշտոնապես թույլատրել է «զայրացած լինել»
    Google կորպորացիայի էթիկայի կոդեքսից հանվել է հայտնի Don’t be evil դրույթը, ինչը թարգմանաբար նշանակում է «Մի եղիր զայրացած»: Այս կետը 18 տարի առաջ ավելացվել էր ընկերության ինժեներ Փոլ Բաքհայթի կողմից: 2018-ին «Մի եղիր զայրացած» կետը անհետացել էր ընկերության կայքում տեղադրված տեքստից:Այսպիսով, Google-ը պաշտոնապես թույլատրել է իր աշխատակիցներին «զայրացած լինել»:Աշխատակիցների վարքագծի նկատմամբ այս պահանջի անհետացումը ամենայն հավանականությամբ կապված է 2015 թվականին կորպորացիայի՝ Aplhabet կազմակերպության ենթակայության տակ անցնելու հետ: Այդ ժամանակ կարգախոսը
  • Ethereum կրիպտոարժույթը կարող է փլուզվել համակարգչային խաղերի պատճառով
    Երկու հայտնի խաղերը ծանրաբեռնել են Ethereum կրիպտոարժույթով գործարքների ցանցը, ինչի պատճառով օգտվողները չեն կարողանում գործարքներ իրականացնել վիրտուալ միջոցներով , փոխանցում է IZ.ru-ն: Cryptokitties եւ Ether Shrimp Farm ապակենտրոնացված հավելվածներն առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցրել համացանցում:Խաղերի գործարկումից մի քանի շաբաթ առաջ, որոնց էությունը վիրտուալ կատուններն եւ մանր ծովախեցգետիններն են, օգտագործողները դրանց համար ավելի քան 3 միլիոն դոլար էին ծախսել: Ընդ որում, Ethereum-ն այնքան էր ծանրաբեռնվել, որ կրիպտոարժույթով փոխանցումների 13 տոկոսի դեպքում 
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ըստ գործունեության տեսակի ինքնարժեքի հաշվարկման մեթոդի նշանակությունը գործառնական աուդիտում

    ԱԻԴԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարչական հաշվառման ամբիոն


    Միավոր արտադրանքի ինքնարժեքը կարևոր տեղեկատվական աղբյուր է կազմակերպության կառավարչական որոշումների ընդունման համար: Ինքնարժեքի ճշգրտությունը կախված է դրա հաշվարկման մեթոդից: Գոյություն ունեցող մեթոդներից տարբերվում է ըստ գործունեության տեսակի ինքնարժեքի հաշվարկը, որը թույլ է տալիս մանրամասնել ծախսերի հաշվարկն ըստ գործառնությունների, որպես հիմք է ծառայում գործառնական աուդիտի ու կառավարչական բոլոր մակարդակներում ավելորդ ծախսեր կրողների կրճատման համար: Այս մեթոդի գլխավոր հատկանիշը առանձին արտադրատեսակների միջև անուղղակի ծախսերի բաշխման հատուկ մոտեցման յուրահատկություններն են: Դրա ներդրումը ՀՀ-ում սերտորեն կապված է արտադրության կազմակերպման «ճիշտ ժամանակին» համակարգի գործադրման հետ:

    Հիմնաբառեր. միավոր արտադրանքի ինքնարժեք, ըստ գործունեության տեսակի ինքնարժեքի հաշվարկ, գործառնություններ, անուղղակի ծախսերի բաշխում, արտադրության կազմակերպման «ճիշտ  ժամանակին» համակարգ, գործառնական աուդիտ, կառավարչական հաշվառում



    Ինքնարժեքը կազմակերպության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկն է: Արդի պայմաններում մրցակցային գերակայությունները շուկայում ապահովում են այն կազմակերպությունները, որոնց արտադրանքների (աշխատանքներ, ծառայություններ) ինքնարժեքը, համեմատած մյուս միասեռ արտադրանքներ թողարկող կազմակերպությունների հետ, ավելի ցածր է: Դրա հետ կապված` կարևորվում է միավոր արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման մեթոդի ճիշտ ընտրությունը, որը թույլ է տալիս շահութաբեր արտադրատեսակների, անհեռանկար տեսականիների թողարկման շուրջ համապատասխան կառավարչական որոշումներ ընդունել: Այդ իմաստով, շատ կիրառական է ըստ գործունեության տեսակի (ԸԳՏ)ինքնարժեքի հաշվարկման մեթոդը` հատկապես այն կազմակերպություններում, որտեղ անուղղակի արտադրական ծախսումները գերազանցում են ուղղակի ծախսումները:
    Նշված մեթոդի ներդրման կարևորագույն պայման է արտադրության կազմակերպման կատարելագործումը, մասնավորապես` «ճիշտ ժամանակին» (ՃԺ)համակարգի ներդրումը հայրենական արտադրության կազմակերպություններում: ՃԺ համակարգին զուգահեռ առաջացավ վերադիր ծախսերի հաշվառման և բաշխման ԸԳՏ մեթոդը առանձին արտադրատեսակների միավորների ինքնարժեքը հաշվարկելիս: Դրա գաղափարը պատկանում է Ջ.Ստաուբսին: Կառավարչական հաշվառման ամբողջական համակարգում 1980-ական թվականներին դա ընդգրկվել է Ռ. Կուպերի և Ռ. Կապլանի աշխատություններում: 1990-ական թվականներին ԸԳՏ մոդուլը ներառվեց ERP-2 չափորոշչի մեջ: Այս մեթոդից օգտվում են առաջատար երկրների կազմակերպությունները: Ընդ որում, մեթոդի ներդրման հարաբերակցությունը ճյուղից ճյուղ զգալիորեն տարբերվում է: Օրինակ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա կիրառում է արտադրական կազմակերպությունների 2050 տոկոսը, իսկ ֆինանսական ոլորտում`1520 տոկոսը:
    Արտադրության կազմակերպման ՃԺ համակարգի և վերադիր ծախսերի հաշվառման և բաշխման ԸԳՏ մեթոդի ներդրումը անհրաժեշտ տեղեկատվություն է ապահովում գործառնական աուդիտի և արտադրության կազմակերպման բոլոր մակարդակներում ավելորդ ծախսերի բացահայտման համար:
    Ներկայումս հայրենական արտադրողների գործունեությունը պետք է կողմնորոշված լինի դեպի բարձրորակ և մրցունակ արտադրանքների թողարկումը` արտադրության ծախսումների առավելագույն կրճատմամբ: Ուստի հատուկ նշանակություն է տրվում արտադրության կառավարման մեջ տարբեր առաջատար երկրներում կիրառվող աշխատանքի կազմակերպման ձևերի ու մեթոդների ներդրմանը:
    ՃԺ համակարգն առաջացել է Ճապոնիայում 20-րդ դարի 70-ական թվականների կեսերին` «Տոյոտա» կազմակերպությունում և այժմ մեծ հաջողությամբ կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ըստ ՃԺ համակարգի` բիզնեսի կազմակերպիչները հրաժարվում են մեծ ծավալներով ապրանքախմբերի արտադրությունից, փոխարենը ներդրվում է անընդհատ հոսքային առարկայական արտադրություն: Ընդ որում, արտադրամասերի և տեղամասերի նյութատեխնիկական սպասարկումն իրականացվում է այնքան փոքր ապրանքախմբերով, որ, ըստ էության, տեղի է ունենում հատային թողարկում: Այս համակարգը ապրանքանյութական արժեքների առկայությունը դիտարկում է որպես չարիք, ինչը դժվարացնում է շատ խնդիրների լուծումը: Պահանջելով պահպանության զգալի ծախսումներ` մեծ նյութական պաշարները բացասաբար են ազդում կազմակերպության ֆինանսական ռեսուրսների բավարարման, մանևրելու, մրցունակության վրա: Գործնական տեսակետից ՃԺ համակարգի գլխավոր նպատակն է ցանկացած ավելորդ ծախսերի կրճատումը և արտադրական ներուժի արդյունավետ օգտագործումը:
    Այս համակարգում գործում է հետևյալ սկզբունքը. «Արտադրել միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը զգացվում է, և միայն այն քանակությամբ, որը պահանջվում է գնորդի կողմից»:
    Արտադրության այդպիսի կազմակերպումը պահանջում է նոր մոտեցումներ վերադիր ծախսերի կառավարչական հաշվառման նկատմամբ` միավոր արտադրանքի ինքնարժեքի կազմում: Արտադրության տեխնոլոգիական փոփոխություններն առաջացնում են վերադիր ծախսերի առանձին արտադրատեսակների միջև բաշխման կազմակերպման նոր եղանակներ:
    Արտադրական և սպասարկող արտադրամասերի փոխարեն առաջանում են արտադրական սկզբնական միավորներ (ԱՍՄ), որոնց սահմաններում կուտակվում են ուղղակի և վերադիր ծախսերը: Նշված միավորը ներկայացնում է միևնույն արտադրական տեղամասում տեղակայված զանազան սարքավորումների մի ամբողջություն` ի տարբերություն ավանդական տեղաբաշխման` հայրենական արտադրամասերում: Ընդ որում, կարևոր է, որ արտադրանքի մեկ տեսակ է մշակվում հենց այդ միավորի սահմաններում:
    Սպասարկող արտադրությունները ապախմբավորվում են` բացառությամբ ամենաանհրաժեշտ կառուցվածքային ենթաբաժինների: Այլ կերպ ասած` տեղի է ունենում այնպիսի ծառայությունների ապակենտրոնացում, ինչպիսիք են վերանորոգման, տրանսպորտային արտադրամասերը և այլն, ինչպես
    նաև այստեղ աշխատող մասնագետների ուղղակի ամրացում սպասարկվող օբյեկտներին: Արդյունքում` կրճատվում է վերադիր ծախսերի բաշխման կիրառման աշխատատարությունը և պարզեցվում դրանց հաշվառումը: Արտադրական վերադիր ծախսերը հավաքագրվում են ԱՍՄ-ներում, և առանց բաշխման(քանի որ միավորի մեջ արտադրվում է մեկ տեսակի արտադրանք) ձևավորվում արտադրանքի ինքնարժեքը:
    Ոչ արտադրական վերադիր ծախսերը (եթե ընտրված է լրիվ ծախսերի հաշվարկման մեթոդը) բաշխվում են արտադրական միավորների միջև նախապես ընտրված հիմքի համամասնությամբ` օգտագործելով հաշվարկային դրույքաչափերը: Նման բաշխում հաճախ պահանջվում է կառավարչական որոշումների ընդունման համար, որոնք հիմնվում են լրիվ ինքնարժեքի տեղեկատվության վրա:
    Մինչև անցյալ դարի կեսերը հայրենական և արտասահմանյան համապատասխան գործառնություններում որպես վերադիր ծախսերի բաշխման հիմք էին ծառայում միավոր արտադրանքի գծով ուղղակի աշխատանքային ծախսումները: Դա պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ` դրանք հեշտությամբ էին պլանավորվում և հաշվառվում, երկրորդ` շնորհիվ արտադրության մեքենայացման ցածր մակարդակի, ինքնարժեքի կառուցվածքի մեջ մեծ տեղ էին զբաղեցնում:
    Հաշվառման օբյեկտների միջև ըստ գործառնությունների խմբավորված ծախսերի բաշխման հաջորդականությունը բավական բարդ է: Նախ հարց է առաջանում` արդյո՞ք համապատասխան մակարդակների ծախսերը պետք է բաշխվեն հաշվառման օբյեկտների միջև: Դա կախված է դրանց միջև պատճառահետևանքային կապերի առկայությունից: Օրինակ` հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման ծախսերը պետք է բաշխվեն առաքման հատվածի օբյեկտների միջև, բայց չպետք է ներառվեն արտադրանքի ինքնարժեքի մեջ: Երկրորդ բարդությունը պայմանավորված է առանձին օբյեկտների միջև ծախսերի բաշխման (կամ ծախսեր կրողի)ընտրությամբ:
    Դա գործառնություններին վերաբերող ծախսերի բաշխման հիմքն է կազմում:
    Ծախսերի գործոնը հաշվառման օբյեկտների կողմից օգտագործվող գործառնության քանակական չափերի արդյունքն է: Ի սկզբանե Ռ.Կապլանը առաջարկում էր ծախսումների գործոնի երեք տիպ. ա) գործառնական (կատարված պատվերների քանակը, բեռնափոխադրումների տոննաների քանակը և այլն), բ) ժամանակային (մեքենա/ժամ, մարդ/ժամ, տոննա/կիլոմետր և այլն), գ) ինտենսիվ (համալիր ցուցիչներ` ըստ ժամանակի և որակի գործոնների ոչ միասեռության հաշվառման):
    Հետագայում Ռեյ Հ. Գարիսոնն իր աշխատություններից մեկում առաջարկում է ծախսումների գործոնի մի շարք ցուցանիշներ` հաշվի առնելով տարբեր ոլորտների գործունեության առանձնահատկությունները: Դրանք են` որակի ստուգումները, արտադրանքների պատվերները, նավերի բեռնումները, առցանց` համակարգիչների աշխատած ժամանակը, ինքնաթիռների թռիչքային ժամերը, զբաղեցրած մահճակալների քանակը և այլն:
    ԸԳՏ մեթոդն ունի դրական և բացասական կողմեր: Այսպես` տալով ըստ գործառնությունների մանրակրկիտ հաշվառման հնարավորություն, նշված մեթոդը որպես հիմք է ծառայում որակյալ նախահաշիվներ կազմելու, փաստացի ծախսումների և ծախսերի նախահաշիվներից շեղումների գործոնային վերլուծության և աուդիտի համար: Այս ամենը թույլ է տալիս գնահատել կազմակերպության սպասվող արտադրողականությունը և արդյունավետությունը:
    Բացասական են համարվում ներդրման բարձր արժեքը և ծախսումների մասին տվյալների հավաքագրման աշխատատարությունը:
    ԸԳՏ ինքնարժեքի գնահատման մեթոդը բաղկացած է հետևյալ տարրերից.
    - առևտրային կազմակերպության գործունեության հիմնական տեսակների բացահայտում,
    - կազմակերպության գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով ծախսումներ կրողների բացահայտում,
    - վերադիր ծախսերի ուղղակի կամ անուղղակի կարգով վերագրում գործունեության յուրաքանչյուր տեսակի գծով ստեղծված ծախսերի կրողներին,
    - համապատասխան ծախսերի գործոնի հիման վրա յուրաքանչյուր ծախս կրողի գծով վերադիր ծախսերի բաշխման դրույքաչափի որոշում:
    ԸԳՏ մեթոդի կիրառման համաձայն` բոլոր վերադիր ծախսերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի. ա) ծախսեր, որոնք անմիջականորեն վերագրելի են առանձին արտադրատեսակների, բ) ծախսեր, որոնց վերագրումը առանձին արտադրատեսակների, անհնար է: Օրինակ` ավանդական մեթոդով սարքավորումների շահագործման և սպասարկման ծախսերը չէին կարող վերագրվել որոշակի արտադրատեսակների: Արդի պայմաններում ՃԺ արտադրության կազմակերպման համակարգը հնարավորություն է տալիս այդ ծախսերից շատերը ներառելու տվյալ արտադրանքի ինքնարժեքի մեջ: Ինչ
    վերաբերում է երկրորդ խմբի ծախսերին, ապա, օրինակ` ապահովագրավճարները չեն կարող վերագրվել առանձին արտադրատեսակների: Դրանց համար պետք է ծախսերի բաշխման գործոնի ճիշտ ընտրություն կատարել:
    Այսպիսով` ՃԺ համակարգի և ԸԳՏ մեթոդի միաժամանակյա կիրառումը թույլ է տալիս նորովի դիտարկել այնպիսի վերադիր ծախսերի էությունը, ինչպիսիք են արտադրության սպասարկման, կառավարման, առաքման ոլորտի ծախսերը, որոնք կարող են վերագրվել որոշակի ծախսային կենտրոնների գործունեությանը կամ արտադրության վերջնական արդյունքին` կիրառելով ծախսերի կենտրոնների համակարգը, կամ ներառվել հաշվարկման միջոցով:
    Բացի նշվածից, այդ մեթոդի օգտագործմամբ օբյեկտիվորեն է գնահատվում առանձին արտադրատեսակների, ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար` վաճառքի գինը:
    Ուստի առանձին արտադրատեսակների մրցունակության գնահատման համար նպատակահարմար է կիրառել հենց այդ մեթոդը: Դա էլ, իր հերթին, պահանջում է տվյալ ճյուղի առանձնահատկություններն ըմբռնող գործառնական կառավարիչների ու աուդիտորների առկայությունը կազմակերպությունում:
    Պետք է նշել, որ ՀՀ կազմակերպություններում զգալի հաջողություններ են արձանագրվել ֆինանսական հաշվառման կատարելագործման ուղղությամբ, սակայն նույնը չի կարելի ասել կառավարչական հաշվառման և գործառնական աուդիտի ոլորտի վերաբերյալ: Մեր կարծիքով` ՀՀ շատ ուսումնական հաստատություններում, մասնավորապես` ՀՊՏՀ-ում, բավարար չափով գիտելիք է տրվում շրջանավարտներին` գործնականում կառավարչական հաշվառման և գործառնական աուդիտի արդյունավետ իրականացման համար: Պարզապես կազմակերպությունների մենեջմենթը պետք է ավելի մեծ ուշադրություն սևեռի վերը բարձրացված հարցերի վրա և կառավարման ավելի հարուստ տեղեկատվություն ապահովի: