ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Bitcoin. վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը
    Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ.-ի վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009թ.-ից:  Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:Սկզբնական շրջա
  • Այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան կես մլն դոլարի արվեստի ստեղծագործություն
    Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են 654.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 33%-ով:Նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել էր շուրջ 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 660.3 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հ
  • Աճել է օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը Հայաստանյան բանկերի կապիտալում
    Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ, որից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկ է: Ընդ որում, այս 15 բանկից 9-ում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմում է 95%-ից ավելի: Մնացյալ 6 բանկում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հասնում 50%-ի:Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալներն՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների ընդհանուր բաժինը կազմում է 61.6%:Տարեսկզբի համեմատ ցուցանի
  • Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը հանձնվել Է Ռիչարդ Թալերին
    Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել Է տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել Է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ռիչարդ Թալերը ծնվել Է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին. նա Չիկագոյի համալսարանին առընթեր Բուտ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Է: Տնտեսագիտության բնագավառում հաղթողի հայտարարմա
  • Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները.
    Թվայնացումը փոխում է տնտեսությունը, փոխում է մեր կյանքը և մի շարք հնացած պատկերացումներ հասարակության և տնտեսության կազմակերպվածության վերաբերյալ։Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ  այս մասին ասաց Եվրասիական տնտեսական համաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է panorama.am-ը ։«Քննարկվող թեման շատ ակտուալ է և նախևառաջ կապված է աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների հետ։ Մենք մի կողմից պարտավոր են հարմարվել այդ փոփոխություններին, մյուս կողմից ապագային նայենք, շրջանցե
  • Հայտնի է դարձել Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը
    Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում և երրորդն աշխարհում՝ ըստ ամենահյուրընկալ քաղաքների վարկանշային դասակարգման:Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ցանկը կազմվել է CNT ամերիկյան զբոսաշրջային ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն:Վերջիններս ընդգծել են տեղացիների անմիջականությունը, քաղաքում զբոսնելու հաճույքը, որոշ վայրերում անվճար սուրճ ըմպելու փաստը, ինչպես նաև երեխաների համար բազմաթիվ ժամանցային վայրերի առկայությունը:Համաշխարհային մակարդակով ցանկի առաջատարը մեքսիկական Սան Միգել դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ռիսկի և եկամտաբերության հարաբերակցությունը, օպտիմալ ներդրումային պորտֆելի արդյունավետության վերլուծությունը

    ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն

    ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն


    «Երկար դիրքորոշումն» ակտիվի ձեռքբերումն է` հետագայում վաճառելու մտադրությամբ (դիրքորոշման փակում): Նման գնումը սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ սպասում են ակտիվի գնի բարձրացման` նպատակ ունենալով ստանալու եկամուտ առք ու վաճառքի գների միջև տարբերությունից: Եթե որևէ ակտիվի վերաբերմամբ ներդրողը հակառակ սպասումն ունի, այսինքն` համոզված է դրա արժեքի նվազման մեջ, ապա նա կարող է իրականացնել գործարք, որը կոչվում է «կարճ վաճառք» (short sale): Այդ նպատակով նա տվյալ ակտիվը փոխառում է մեկ այլ ներդրողից (կրեդիտոր), անմիջապես վաճառում է այն, ապա շուկայում ցածր գնով ձեռք է բերում և վերադարձնում կրեդիտորին: Ընդ որում, նա պարտավոր է կրեդիտորին վճարել ակտիվի ընթացիկ եկամուտը` գործարքի ընթացքում, նաև որոշակի տոկոս` գործարքի (վարկի) հնարավորության տրամադրման համար: Ֆոնդային բորսաների համար կարճ վաճառքները թույլատրելի են և հաճախ կիրառվում են, սակայն, նկատի ունենալով դրանց ռիսկայնությունը, բորսաները կարող են որոշակի սահմանափակումներ առաջադրել կարճ վաճառքների գործարքներում:

    Հիմնաբառեր. ակտիվ, առք ու վաճառքի, ֆոնդային բորսա, գործարք, կրեդիտոր

    Տնտեսագիտական գրականության մեջ նկարագրված են օպտիմալ ներդրումային պորտֆելի ձևավորման վերաբերյալ տարբեր մոտեցումներ` Բլեքի, Մարկովիցի և այլ մոդելների օգնությամբ:
    Օպտիմալացման խնդիրը հանգում է ներդրումների պորտֆելի այնպիսի կառույցի (կազմի) սահմանմանը, որ ակնկալվող եկամտի մեծությունը և ռիսկի մակարդակը համապատասխանեն ներդրողների նպատակներին: Ընդ որում, որպես նպատակային գործառույթ կարող է հանդես գալ ռիսկի նվազեցումը տրված եկամտաբերության դեպքում կամ եկամտի առավելագույնացումը ռիսկի դեպքում, որը բարձր չէ տրվածից: X վեկտորի բաղադրիչների վրա, որոնք ներկայացնում են պորտֆելի կազմը, կարող են դրվել տարբեր սահմանափակումներ, որոնք կախված են գործարքի տեսակից, մասնակցող ակտիվների տեսակից, դիրքորոշումների մեծությունից և այլն:
    Պորտֆելները, որոնք բավարարում են տվյալ շուկայի պայմանները, կոչվում են թույլատրելի:
    Բլեքի մոդելում թույլատրելի է համարվում ցանկացած պորտֆել, այսինքն` X վեկտորը բավարարում է միայն հիմնական սահմանափակմանը.