ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Bitcoin. վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը
    Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ.-ի վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009թ.-ից:  Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:Սկզբնական շրջա
  • Այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան կես մլն դոլարի արվեստի ստեղծագործություն
    Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են 654.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 33%-ով:Նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել էր շուրջ 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 660.3 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հ
  • Աճել է օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը Հայաստանյան բանկերի կապիտալում
    Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ, որից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկ է: Ընդ որում, այս 15 բանկից 9-ում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմում է 95%-ից ավելի: Մնացյալ 6 բանկում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հասնում 50%-ի:Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալներն՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների ընդհանուր բաժինը կազմում է 61.6%:Տարեսկզբի համեմատ ցուցանի
  • Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը հանձնվել Է Ռիչարդ Թալերին
    Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել Է տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել Է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ռիչարդ Թալերը ծնվել Է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին. նա Չիկագոյի համալսարանին առընթեր Բուտ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Է: Տնտեսագիտության բնագավառում հաղթողի հայտարարմա
  • Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները.
    Թվայնացումը փոխում է տնտեսությունը, փոխում է մեր կյանքը և մի շարք հնացած պատկերացումներ հասարակության և տնտեսության կազմակերպվածության վերաբերյալ։Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ  այս մասին ասաց Եվրասիական տնտեսական համաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է panorama.am-ը ։«Քննարկվող թեման շատ ակտուալ է և նախևառաջ կապված է աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների հետ։ Մենք մի կողմից պարտավոր են հարմարվել այդ փոփոխություններին, մյուս կողմից ապագային նայենք, շրջանցե
  • Հայտնի է դարձել Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը
    Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում և երրորդն աշխարհում՝ ըստ ամենահյուրընկալ քաղաքների վարկանշային դասակարգման:Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ցանկը կազմվել է CNT ամերիկյան զբոսաշրջային ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն:Վերջիններս ընդգծել են տեղացիների անմիջականությունը, քաղաքում զբոսնելու հաճույքը, որոշ վայրերում անվճար սուրճ ըմպելու փաստը, ինչպես նաև երեխաների համար բազմաթիվ ժամանցային վայրերի առկայությունը:Համաշխարհային մակարդակով ցանկի առաջատարը մեքսիկական Սան Միգել դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները.

    Թվայնացումը փոխում է տնտեսությունը, փոխում է մեր կյանքը և մի շարք հնացած պատկերացումներ հասարակության և տնտեսության կազմակերպվածության վերաբերյալ։Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ  այս մասին ասաց Եվրասիական տնտեսական համաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է panorama.am-ը ։

    «Քննարկվող թեման շատ ակտուալ է և նախևառաջ կապված է աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների հետ։ Մենք մի կողմից պարտավոր են հարմարվել այդ փոփոխություններին, մյուս կողմից ապագային նայենք, շրջանցենք բազմաթիվ խոչընդոտները։ Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները կտան շատերին հուզող հարցերի պատասխանները։

    Պատահական չէ, որ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների նախագահներն անցած տարվա դեկտեմբերին հանձնարարականներ տվեցին ԵԱՏՄ դաշտում մշակել թվային ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։ Մենք հոկտեմբերի 11-ին Սոչիում  կքննարկենք այս փաստաթուղթը»,- նշեց նա։

    Տիգրան Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն այս թեման ուշադրության  կենտրոնում են պահում։ Նրա խոսքով, արդյունքում ռուսական կառավարությունն արդեն իսկ հաստատել է թվային տրանսորմացիաների վերաբերյալ իր ծրագիրը, վերջերս մեծ շնորհանդես տեղի ունեցավ Ղազախստանում։ Հայաստանը, Բելառուսն ու Ղրղզստանը նույնպես ազդարարել են փաստաթղթերի վրա աշխատելու մասին։ 


    Նյութի աղբյուրը՝   http://artsakhpress.am