ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատիրոջ կանխատեսմամբ՝ բիթքոինը կփոխարինի ոսկուն
    Հայտնի է, որ 2013թ. Ուինքլվոսն ու նրա երկվորյակ եղբայրը ձեռք են բերել 11 մլն դոլարի բիթքոին, ինչից հետո  թվային արժույթի գինը սրընթաց աճել է՝ եղբայրներին դարձնելով աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատերերը: Հայտնի է, որ նրանք այժմ ունեն 1.7 մլրդ դոլարի բիթքոին:Հավելենք, որ անցած ուրբաթ բիթքոինի փոխարժեքը գրանցել է նոր ռեկորդ՝ գերազանցելով 16.000 դոլարի շեմը:
  • Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել
    Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ միավորի համար հասնելով 18328,90 դոլարի, հայտնում է Сoinmarketcap.com-ը:Այս կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կազմել է 306,5 մլրդ դոլար: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, բիթքոինը սահմանել էր ռեկորդային նիշեր՝ 14, 15, 16 եւ 17 հազար դոլար:.Փորձագետները բիթքոինի աճը մի քանի պատճառներով են պայմանավորում: Այսպես՝ The Token Fund-ի եւ Tokenbox-ի համահիմնադիր եւ գործընկեր Վլադիմիր Սմերքիսը նշել է, որ այս կրիպտոարժույթի ցատկը կապված է դեկտեմբերի 10-ին բիթքոինի ֆյուչերսների վաճառք գործարկելու Չիկագոյի բորսայի ցանկության հետ: «Կրիպտոշո
  • Վրացական գինին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահինը
    Վրացական գինին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահին գինի: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:Ռեկորդը գրանցվել է, երբ գիտնականների խումբը հնագիտական պեղումներ է իրականացնել Թբիլիսիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գադակրիլի Գորա և Շուլավերիս Գորա կոչվող բնակավայրերում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6000-5800 թվականներին:Հետազոտողները հայտնաբերել են 8 հազար տարվա հնության կավե անոթներ, որոնք պարունակել են գինու մնացորդային միացություններ:Ինչպես նշվում է կայքում, մինչ այդ գինեգործության ամենավաղ վկայությունը հա
  • Հյուրատնային բիզնեսով զբաղվող 18 գործարար բարելավել է մարկետինգի և վաճառքի գիտելիքը և կարողությունը
    Դիանա Ավետյանը կարևորել է, որ պետք է հետևել ոլորտի և ընդհանուր շուկայի զարգացման միտումներին և յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել նրա կարիքները բավարարող ծառայություններ: Փորձագետը նաև շեշտեց, որ մասնակիցներն ուշադրություն դարձնեն հատկապես թվային դարաշրջանում հաճախորդների նախասիրությունների փոփոխություններին:«Ի-վի քոնսալթինգի» ծրագրերի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում սա հերթական դասընթացն էր ծրագրի շահառուների համար: «USAID/PRP ծրագրի կարևորա
  • Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
    Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ  անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.): Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է ի
  • Ավստրալիայում գործարկել են աշխարհում ամենամեծ մարտկոցը
    Աշխարհում ամենամեծ՝ 100 մեգավատտանոց լիթիում-իոնային մարտկոցը պաշտոնապես գործարկվել է Հարավային Ավստրալիայում՝ խոստանալով իրական հեղափոխություն անել էլեկտրաէներգիայի արտադրման ու պահման ոլորտներում:Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, նոյեմբերի կեսին տեղադրված մարտկոցը գործարկվել է երեկ, երբ օդի ջերմաստիճանը գերազանցել է +30 աստիճանը:Աղբյուրը մանրամասնում է, որ մարտկոցը ստեղծել է ամերիկյան Tesla ընկերությունը: Ավելի վաղ ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը խոստացել էր Ավստրալիայի համար այնպիսի մարտկոց ստեղծել, որը հնարավորություն կտա խուս
  • Հայաստանն ու Ռուսաստանը նոր արձանագրությամբ կսահմանեն 2018-ին ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը
    ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:Վերոնշյալ հարցը կքննարկվի գործադիրի նոյեմբերի 30-ի նիստում:Հիմնավորման համաձայն՝ սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ARARAT Single Cask. Նոր բացառիկ կոնյակ՝ ARARAT Մեկ Տակառից

    Տակառից գավաթ ամենակարճ ճանապարհը

    Հայկական կոնյակագործության 130-ամյակին և նոր պատմական շրջանի նախօրեին Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է բացառիկ արտադրանք՝ ARARAT Մեկ Տակառից (ARARAT Single Cask), թողարկված սահմանափակ քանակությամբ և համարակալված շշերով:

    Մատուցելով իրենց խորհին հարգանքը հին սպիրտների շքեղությանը և հայկական կոնյակագործության նահապետների թողած հարուստ ժառանգությանը՝ Երևանի կոնյակի գործարանի վարպետները չեն դադարում նոր՝ հայկական հողի ջերմությունն ու բերրիությունը արտացոլող գաղափարներ որոնել։

    Ստեղծագործական պրպտումների արդյունքում ստեղծված նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից՝ ստացված և հնացված Հայաստանի Տավուշի մարզի յուրահատուկ կլիմայական պայմաններում: ARARAT Single Cask-ը հայկական կոնյակագործության մեջ բացարձակ նորարարություն է, որը խորհրդանշորեն թողարկվում է հոբելյանական տարում՝ ի նշան   պատմական նոր շեմի հատման և պահանջկոտ ապագային ժամանակակից որոշումներ ներկայացնելու պատրաստակամության: 

    ARARAT Single Cask-ը 57% թնդություն ունեցող ԵԿԳ-ի սահմանափակ քանակի արտադրանք է պատրաստված բացառապես Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանի Տավուշի մարզի խաղողից, որը հայտնի է մեղմ կլիմայով և բյուրեղյա մաքուր օդով, որոնք սպիրտներին հաղորդում են բացառապես նուրբ և յուրահատուկ այնպիսի առանձնահատկություններ, որոնք, անկասկած, արժանի են մաքուր, ոչ կուպաժավորված վայելքի:

    Կրկնակի թորման միասնական գործընթացը և հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման Single Cask-ը դարձնում են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունների առավել ամբողջական և բնածին արտացոլումը: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձնում են առավել մեղմ և ապահովում են սպիրտների անկրկնելի նրբությունն ու բազմերանգությունը:  

    ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման և ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս էլ ավելի համային նոտաներ և բույրի երանգներ պահպանել՝ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը:

    ARARAT Single Cask-ն առանձնանում է յուրօրինակ երանգով, որը փորձագիտական հանձնաժողովը անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»: Այն ունի ուժեղ, ծավալուն, բազմաբնույթ և հագեցած համ: Խմիչքի բնույթը դրսևորվում է փայտի և ծխի համահոտային ներդաշնակ համադրությամբ՝ վանիլի և անուշաբույր դարչինի երանգավորմամբ:

    ARARAT Single Cask-ի սահմանափակ թողարկման համար ԵԿԳ-ի վարպետները երեք տակառ են ընտրել: Նորարարական շարքի յուրաքանչյուր շշի վրա հատուկ հրավիրված մասնագետի ձեռքով գրված է համար, որը ցույց է տալիս, թե որ տակառում է հնացվել սպիրտը:

    ԵԿԳ-ի նոր արտադրանքի հիմքում ընկած է մինիմալիզմի շքեղությունն և կրաֆտ գաղափարը, որն էլ արտացոլվել է ժամանակակից փայտյա փաթեթավորման մեջ, իսկ Արարատ լեռան ուրվագծմամբ պիտակների կոմպոզիցիան ընդգծում են խմիչքի շքեղ գույնը:

    Կոնյակագործության ողջ պատմության ընթացքում հայ վարպետները երբեք չեն վարանել  ընդլայնել կոնյակագործության սահմանները և բոլոր ժամանակներում հանդես են եկել նորարար լուծումներով, որոնք շատ շուտ անխախտելի կանոն են դարձել: Այդպես նախորդ դարասկզբին Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է առաջին տեսակավոր հայկական կոնյակը՝ սկզբնավորելով հայկական կոնյակների փառահեղ ապագան: Մի քանի տասնամյակ անց՝ 20-րդ դարի կեսերին, հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանը հեղափոխական միտք է առաջարկում, որը կայանում էր թորած ջուրը «կենդանի ջրով» փոխարինելու մեջ: Ժամանակին նորարարական այս գաղափարն արդյունքում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե օրենքը: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների ներդաշնակ շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերականորեն կարելի անվանել «Մեկ վրձնահարվածի կտավ»՝ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:


    Նյութի աղբյուրը՝    https://b24.am