ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Վենեսուելայում անցկացվում է ազգային արժույթի դենոմինացիա
    Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, իսկ թղթադրամներից կհեռացվի հինգ զրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Նոր արժույթը շրջանառության մեջ պետք է դրվեր դեռ հունիսի 4-ին, սակայն իշխանությունները հետաձգել են դենոմինացիան մինչև օգոստոսի վերջ: Նախագահ Նիկոլաս Մադուրոն անգամ հայտարարել է օգոստոսի 20-ը ոչ աշխատանքային օր, որպեսզի երկիրը ժամանակ ունենա նոր արժույթին հարմարվելու համար:Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Վենեսուելայում կշրջանառվի երկու արժույթ՝ բոլիվարը և «պետրո» կրիպ
  • Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել
    Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարած
  • Apple-ը ներկայացրել է նոր emoji-ները
    Apple ամեն տարի` տարվա սկզբում,  ներկայանում է նոր հեռախոսներով, այս տարի կներկայանա ավելի քան  2823 նոր իմոջիներով: Նախադիտման է ներկայացվել 70 նոր իմոջիներ: Վաղ մեկնարկը պայմանավորված էր  աշխարհում տոնվող իմոջիների օրով:Վերջին տարիներին Unicode- ն ավելի մեծ ջանքեր է գործադրել, ընդգրկելով տարբեր մաշկի երանգներ, զբաղմունքներ եւ դրոշներ:  Նոր իմոջիները ունեն գանգուր, կարմիր, մոխրագույն  մազեր: Կլինեն նաև ավելի շատ կենդանիներ, ավելի զվարճալի և ժպտացող դեմքեր. կարող եք ընտրել, որը կամենաք: «Ինչպես միշտ կլինեն ձայնային նոր էմոջիներ. Հավանաբ
  • Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը
    Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։Առաջին տասնյակում են հա
  • Համաշխարհային առեւտուրը վտանգված է. ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
    Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն աշխարհին կոչ է արել գործողությունների, որոնք պահանջում են համաշխարհային առեւտրի ոլորտի խնդիրենրը:The Independent-ի հրապարակած հոդվածում նա նշել  է առեւտրային պատերազմի հնարավոր սպառնալիքների մասին, հաղորդում է news.am-ն:«Գլոբալ առեւտուրը վտանգված է», - ասել է Ազեւեդոն: «Կարեւոր չէ, թե ստեղծված իրավիճակը համարում եք առեւտրային պատերազմ, թե ոչ, անկասկած, առաջին կրակոցներն արդեն հնչել են»:ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս վերջին վեց ամիսների ընթացքում առեւտրի սահմանափակող միջո
  • Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է գլոբալ առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
    Գլոբալ տնտեսական պատերազմի հետեւանքներն աղետալի կլինեն, կարծում է Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալթմայերը, փոխանցում է DW-ն:«Այս առեւտրային պատերազմը դանդաղեցնում եւ խաթարում է տնտեսական աճն ու նոր անորոշություն է առաջացնում»,- հայտարարել է նա օգոստոսի 12-ին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ընդ որում, առեւտրային պատերազմից ապրանքների թանկացման պատճառով առաջին հերթին կտուժեն սպառողները:Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն «իրավունք չունեն վտանգել պողպատի վարպետների, ավտոշինարարների եւ ալյումին ձուլողների աշխատատեղ
  • Եվրամիությունը կարող է Apple-ին պարտավորեցնել փոխել iPhone-ը
    Եվրամիության կարգավորող մարմիններն ուսումնասիրում են սմարթֆոններ արտադրողներին լիցքավորման համար միասնական բնիկ օգտագործել պարտավորեցնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նման որոշում ընդունելու պարագայում Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning միացուցիչից։ Միասնական լիցքավորման սարքը, ԵՄ փորձագետների կարծիքով, կօգնի նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը տարեկան շուրջ 51 տոննա է կազմում և սպառողներին կազատի անհարմարություններից։Եվրամիությունն առաջարկում էր նման միջոցներ ձեռնարկել դեռևս 10 տարի առաջ։ Մի շարք արտադրողներ 2009-ի
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանրային և մասնավոր գործընկերության զարգացման հեռանկարները ժամանակակից փուլում

    ՀԱՅԿ  ՍԱՐԳՍՅԱՆ

    ՀՊՏՀ կառավարման ամբիոնի 

    Ներկայում հանրային−մասնավոր գործընկերությունը (ՀՄԳ) դիտարկվում է իբրև շուկայական տնտեսության զարգացման կարևոր գործոն, ինչը հաստատվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների փորձով: Մի կողմից` ՀՄԳ-ն թույլ է տալիս բիզնես մոդելների ինտեգրումը պետական ոլորտ, մյուս կողմից` պետական տնտեսական քաղաքականության առավել հրատապ խնդիրների լուծումներ է առաջարկում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ՀՄԳ-ն առավել արդյունավետորեն է ստեղծում նորը և պահպանում հանրային հատվածի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները:
    Հոդվածում, վիճակագրական տվյալների օգնությամբ, հաստատվում է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսակարգի պայմաններում երկրի կայուն զարգացման ապահովումը, պետական իշխանության ռազմավարական նպատակներին հասնելն անհնար է առանց պետական և մասնավոր գործարարության համագործակցության:

    Հիմնաբառեր. հանրային−մասնավոր գործընկերություն, ներդրումներ, մրցունակություն, ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական նախագծեր, հանրային սեփականություն, հանրային և մասնավոր շահեր

    Ժամանակակից համաշխարհային տնտեսակարգի պայմաններում երկրի կայուն զարգացումն ապահովելը, պետական իշխանության ռազմավարական նպատակներին հասնելն անհնար է առանց մասնավոր գործարարության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության: Զարգացման ռազմավարությունները և ծրագրերը  միտված են բյուջետային և մասնավոր միջոցների միասնական օգտագործմանը, առանց որի անհնար է ապահովել երկրի կայուն մրցունակություն: Այսօր աշխարհում փոխգործակցության ընդունված ձև է հանրային−մասնավոր գործընկերությունը` ՀՄԳ (public-private partnership, PPP): Դա կիրառվում է այն դեպքերում, երբ պետությունը շահագրգռված է մասնավոր ներդրումների կատարմամբ` միաժամանակ պահպանելով օբյեկտի հանրային
    սեփականության իրավունքը: Ներկայում հանրային − մասնավոր գործընկերությունը շուկայական տնտեսության զարգացման և գործունեության կարևոր գործոն է, ինչը հաստատվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների փորձով: ՀՄԳ-ն մի կողմից` թույլ է տալիս բիզնես մոդելների ներդրումը պետական ոլորտ, մյուս կողմից` պետական տնտեսական քաղաքականության առավել հրատապ խնդիրների լուծումներ է առաջարկում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործընկերության նշված տեսակը արդյունավետորեն ստեղծում է նորը և պահպանում հանրային հատվածի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները: ՀՄԳ ծրագրի իրականացման նախնական ուղղության ընտրությունը մեծապես կախված է տվյալ պետության կամ տարածաշրջանի տնտեսական, սոցիալական զարգացման մակարդակից և կենսական առաջնահերթություններից: Ներդրումների ներգրավման, հանրային և մասնավոր գործընկերների փոխգործակցության ձևերի զարգացման ու համապատասխան արդյունավետ ինստիտուտների ձևավորման համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրումներին. «Գործունեության ո՞ր ոլորտներն ունեն առաջնահերթ ներդրումների կարիք», «Ե՞րբ են համընկնում պետական և մասնավոր շահերը», «Ներդրումների ո՞ր ձևերն են առավել նախընտրելի»:
    Որոշ երկրներում ՀՄԳ ծրագրերը ներդրվում են այն ոլորտներում, որոնք նախկինում բացառապես պետության իրավասության շրջանակում էին: Օրինակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ներդրվում են ՀՄԳ ծրագրեր, որոնք թույլ են տալիս հանրային նախագծերի իրականացման համար տիեզերական հետազոտման ոլորտում համատեղել պետական պլանավորման առավելությունները մասնավոր շահամիտման հետ: Հանրային − մասնավոր համագործակցության ձևերի, տեսակների և կիրառման ոլորտների բազմազանությունը հնարավորություն է ընձեռում որոշակի երկարաժամկետ նպատակների իրագործման պարագայում դրանք որպես համապիտանի (ունիվերսալ) գործիք ներդնելու գործունեության տարբեր բնագավառներում. զուտ հանրային մակարդակի ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերից մինչև խոստումնալից նորարարական, տեխնոլոգիական ծրագրերի մշակում և տեղայնացում, որտեղ անհրաժեշտ են ընդգրկուն մարդկային կապիտալ և գիտական ներուժ:
    ՀՄԳ զարգացումը կարելի է ներկայացնել երեք փուլով. 



















    Երկրների մեծ մասը դեռևս ՀՄԳ զարգացման առաջին` օրենսդրական  դաշտի և չափանիշների մշակման փուլում է: Այստեղ մասնակիցներն արագորեն փորձում են ստեղծել ՀՄԳ համակարգ` առանց դրա իրականացման մեխանիզմների հիմնավոր ուսումնասիրության` դրանով իսկ իրենց և իրենց գործընկերներն ենթարկելով սխալները կրկնելու որոշակի ռիսկի, որի միջով անցել են ՀՄԳ նախնական փուլը հաղթահարած երկրները: Նման սխալներից խուսափելու համար հարկ է վերլուծել և կիրառել ՀՄԳ զարգացման ճանապարհն անցած պետությունների կուտակած փորձը, այսպես. Ավստրալիա և Իռլանդիա` ճանապարհաշինության ոլորտ, Մեծ Բրիտանիա` ուսումնական և բուժհաստատությունների, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների շինարարություն, Նիդեռլանդներ` սոցիալական բնակարանաշինություն և այլն:
    Այսօր ՀՄԳ զարգացման երրորդ փուլում են գտնվում միայն Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Իռլանդիան: Երկրորդ փուլում է եվրոպական զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը` Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Ռուսաստանը: Առաջին փուլում են Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրները: 
    ՀՄԳ-ն տարբեր կերպ է զարգանում շատ երկրներում: Հաջողություններ են գրանցվում զարգացած շուկայական տնտեսությամբ, ինչպես նաև մասնավոր հատվածի և պետության միջև արդյունավետ համագործակցության երկարամյա ավանդույթներ ունեցող երկրներում: Սակայն, չնայած ընդհանուր դիրքորոշման, տարբեր պետություններում առկա են ՀՄԳ կազմակերպման որոշ առանձնահատկություններ: Օրինակ` անգլո-սաքսոնական տարածքում մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացվում է երեք տարբեր մրցույթների արդյունքում` շինարարություն, նախագծում և կառավարում, իսկ Ֆրանսիայում ծառայությունների և աշխատանքների բոլոր տեսակների համար հայտարարվում է մեկ միասնական մրցույթ: 
    Արևմտյան Եվրոպայի երկրների ՀՄԳ նախագծերի գործնական կիրառման փորձը ցույց է տալիս, որ դրանք գործադրվում են այն ոլորտներում, որտեղ բիզնեսը և կառավարությունն ունեն փոխլրացնող շահեր, և, միաժամանակ, չեն կարող միայնակ և լիովին ինքնուրույն գործել: Ներկայումս ՀՄԳ տեսակների, ձևերի և ոլորտների բազմազանությունը տարաբնույթ երկարաժամկետ նպատակների լուծման համապատասխան
    կառուցակարգեր է պահանջում` համապետական նշանակության սոցիալական և ենթակառուցվածքային նախագծերի մշակումից մինչև հեռանկարային տեխնոլոգիաների ներդրում: Եթե վերլուծենք ՀՄԳ կիրառությունն ըստ երկրների, կախված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից, պատկերը կփոխվի: Այսպես` Մեծ յոթնյակի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերը առաջնահերթ չեն դիտարկվում. առաջինը առողջապահությունն է (615 ծրագրից` 184-ը), 2-րդ տեղում կրթությունն է (138 ծրագիր), 3-րդը` ճանապարհաշինությունը (92 ծրագիր): Ոլորտային գերակայություններ են. ԱՄՆ-ում` ճանապարհաշինությունը (36 նախագծից` 32-ը), Մեծ Բրիտանիայում` առողջապահությունը (352 նախագծից` 123-ը) և կրթությունը (352 նախագծից` 113-ը), Գերմանիայում` կրթությունը (56 նախագծից` 24-ը), Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում` առողջապահությունը և այլն:
    ՀՄԳ ծրագրերի ճյուղային տեղայնացումը բազմազան է.
    -ֆինանսական հատված,
    -հասարակական կարգ և անվտանգություն. մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող տրանսպորտում և հասարակական վայրերում կարգի պահպանում (զբոսայգիներ, հանրային շենքեր և այլն),
    -անշարժ գույք. հանրային օբյեկտների և մունիցիպալ բնակարանաշինության և շահագործման առևտրային նախագծերի կազմակերպման և զարգացման իրավունքի դիմաց,
    -կրթություն և բժշկություն. դպրոցների, հիվանդանոցների շինարարություն և վերազինում մասնավոր ընկերությունների կողմից, որոնք իրավունք են ստանում այլ հողամասերի առևտրային շինարարության և զարգացման,
    -բնապահպանության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացում. զբոսայգիների, արգելոցների, յուրահատուկ բնական օբյեկտների սպասարկում և զարգացում` զուգորդված բնական ռեսուրսների շահագործման իրավունքով, այդ թվում` այցելուներից և զբոսաշրջիկներից եկամտի ստացում, 
    -հանրային ծառայություններ. կոմունալ ցանցերի թարմացում և շահագործում, ինչպես նաև նորերի կառուցում (ջուր, կոյուղի և այլն), փողոցների մաքրում, աղբահանություն, հանրային տրանսպորտ, 
    -հեռահաղորդակցություն. հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծում և դրանց շահագործման մենաշնորհային իրավունք, որն ուղեկցվում է սպառողներին մատչելի գներով (սակագներով) ծառայություններ մատուցելու հանձնառությամբ, ƒտրանսպորտ. ճանապարհային շինարարություն, մշտադիտարկում և երթևեկության վերահսկողության համակարգերի շահագործում ու
    սպասարկում, մայրուղիների, օդանավակայանների տերմինալների և ճանապարհային, երկաթուղային, օդային, քաղաքային ու այլ նախագծերի շինարարություն և շահագործում:
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրային−մասնավոր արդյունավետ գործընկերություն հնարավոր է, եթե առկա են հետևյալ պայմանները. նախ` գործընկերների շահերը պետք է համընկնեն: Սա առանցքային պայման է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր գործընկերոջ տեսանկյունից: Երկրորդ` ՀՄԳ մեխանիզմները տարբերվում են ոլորտային մասնագիտացմամբ և, դրան համապատասխան, տարբեր մոդելներով: Երրորդ` ՀՄԳ ներդրումների համար ընտրված ոլորտի առաջնահերթությունը կախված է երկրի, տարածաշրջանի (մունիցիպալ միավորի) սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից: Չորրորդ` հաշվի առնելով մարզերում ենթակառուցվածքների ցանցերի բարդ վիճակը, արտաբյուջետային միջոցների, կապիտալ վերանորոգման տարածաշրջանային ֆոնդերի հատկացումները, շուկայում ՀՄԳ ծրագրերի զարգացման անհրաժեշտություն կա: 2015 թ. ՀՄԳ նախագծերում կատարված ներդրումները համեմատաբար կայուն ցուցանիշ են գրանցել` կազմելով 111,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը, ըստ վերջին հինգ տարվա, միջինում կազմում է տարեկան 124,1 մլրդ ԱՄՆ դոլար: 2015 թ. ՀՄԳ ծրագրերում գրանցվել է ամենախոշոր ներդրումը, որը կազմում է 35,6 մլրդ ԱՄՆ դոլար և ներդրվել է Թուրքիայի նոր միջազգային օդանավակայանի կառուցման համար: Բացառությամբ Բրազիլիայի, Չինաստանի և Հնդկաստանի ենթակառուցվածքներում իրականացված ՀՄԳ ներդրումների, համընդհանուր ցուցանիշը 2015 թ. աճել է 92%-ով: Արևային էներգիայի ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ կատարված ներդրումները
    հինգ տարվա ընթացքում աճել են 72%-ով և միջինում կազմել 9,4 մլրդ ԱՄՆ դոլար:
    Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 2016 թ. առաջին կիսամյակում, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զարգացող երկրների ենթակառուցվածքներում իրականացված ՀՄԳ ներդրումների ծավալն աճել է: Սա փաստում է 2013 թ. ճգնաժամից հետո ներդրումների ծավալների կայունացման մասին:
    Վերականգնվող էներգիայի ոլորտի նախագծերը 2016 թ. առաջին կիսամյակում ևս առաջնային դիրքում էին: 76 էներգետիկ նախագծերից 57-ը վերաբերում են վերականգնողական էներգիային` քամի, արևային էներգիա և հիդրոէներգիա, որտեղ ներդրումները կազմել են 9,3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ողջ էներգետիկ նախագծերի 47 տոկոսը: 2016 թ. առաջին կիսամյակում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում իրականացված ներդրումները կազմել են 446,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 50 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ներդրումների ծավալից: Դա, մասամբ, բացատրվում է 2015 թ. առաջին կիսամյակում այս ոլորտում ներդրումների բացառապես բարձր ցուցանիշներով: 2016 թ. առաջին կիսամյակում ջրամատակարարման և ջրահեռացման նախագծերում խոշոր ներդրողներ են եղել Չինաստանը և Բրազիլիան /12 նախագծից. Չինաստան` 7, Բրազիլիա` 4, Պերու` 1/: 2015 թ. ՀՄԳ ենթակառուցվածքային ներդրումները մնացել են 2014 թ. մակարդակում միայն Թուրքիայում աննախադեպ ներդրումների ծավալի շնորհիվ: 2015 թ. Թուրքիայի համար ռեկորդային էր. այնտեղ իրականացվել է ՀՄԳ ենթակառուցվածքային յոթ նախագիծ 44,7 մլրդ դոլարի կամ համաշխարհային ներդրումների 40%-ի չափով: Գումարի հիմնական մասը ներդրվել է Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության մեջ: Սա երբևիցե գրանցված ամենախոշոր ՀՄԳ նախագիծն է` 35,6 մլրդ դոլար ներդրումների ընդհանուր ծավալով, որը ներառում է նաև 29,1 մլրդ ԱՄՆ դոլար կոնցեսիոն վճար պետությանը: 




















    Համաշխարհային ներդրումներն, ընդհանուր առմամբ, կրճատվել են, քանի որ դրանք նվազել են Բրազիլիայում, Չինաստանում և Հնդկաստանում` 2015 թ. կազմելով 111,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 124,1 մլրդ ԱՄՆ դոլարով պակաս է 2010−2014 թթ. միջին ցուցանիշից: Մասնավորապես` Բրազիլիայում 2015 թ. ՀՄԳ նախագծերում ներդրումների կտրուկ անկում է գրանցվել. 2014 թ. 47,2 մլրդ ԱՄՆ դոլարից` 4,5 մլրդ ԱՄՆ դոլար, Չինաստանում ևս ներդրումներն անկման միտում են ցուցաբերել, 5, 10 և 20 տարվա միջին հաշվարկով` 63 մլն ԱՄՆ դոլար: Նախագծերի հաշվարկով այս երեք երկրներն իրենց վրա են վերցրել 300 գործարքներից 131-ը, կամ բոլոր նախագծային ներդրումների 44%-ը: Չնայած այս հանգամանքին, զարգացող տնտեսությամբ երկրներում ՀՄԳ ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների աճ է գրանցվել 99,9 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Այս խմբում գործարքների թիվը ռեկորդային է եղել` 40. կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար:
    Փաստորեն, 2015 թ. ենթակառուցվածքներում ամենախոշոր ներդրումներն իրականացվել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որտեղ դրանք երեք անգամ աճել են: Աճը հիմնականում ապահովվել է Ստամբուլի օդանավակայանի (35,6 մլրդ ԱՄՆ դոլար) և ԳեբզեԻզմիր ավտոմայրուղու (6,4 մլրդ ԱՄՆ դոլար) շինարարության ներդրումների հաշվին: 

















    Աֆրիկայի տարածաշրջանում նույնպես 2015 թ., 2014 թ. համեմատությամբ, գրանցվել կրկնակի աճ` 6,3 մլրդ ԱՄՆ դոլար 2,5 մլրդ-ի փոխարեն:
    Դրան նպաստել են էներգետիկայի ոլորտում իրականացված ներդրումները` մոտ 800 մլն ԱՄՆ դոլար: Ամենամեծ թվով նախագծերը (128) իրականացվել են Լատինական Ամերիկայում: 2015 թ. եվրոպական շուկայում ՀՄԳ գործարքների ֆինանսական համախառն արժեքը կազմել է 15,6 մլրդ եվրո` 2014 թ. համեմատությամբ նվազելով 17%-ով (18,7 մլրդ եվրո): 2015 թ. 49 գործարք հասցվել է ֆինանսական ավարտի` 2014 թ. 82 գործարքի փոխարեն: Գործարքների միջին արժեքն աճել է` հասնելով 319 միլիոն եվրոյի` 2014 թ. 229 մլն եվրոյի դիմաց:
    Ավարտին է հասցվել 5 խոշոր գործարք (2014 թ.` 11). դրանց ընդհանուր արժեքը կազմել է 9,6 մլրդ եվրո` ընդհանուր շուկայի 62%-ը:
    2015 թ. եվրոպական շուկայի տրանսպորտի ոլորտում իրականացված ներդրումները կազմել են ավելի քան 9 մլրդ եվրո, ինչը ընդհանուր շուկայի 60%-ն է: Սակայն գործարքների քանակը զգալիորեն նվազել է (12 գործարք` 2014 թ. 23-ի փոխարեն): Կրթության ոլորտում ակտիվություն է նկատվում գործարքների քանակի առումով` 15 ավարտված նախագիծ (2014 թ. 14-ի դիմաց): Առողջապահության ոլորտում ևս ծրագրերի աճի միտում է արձանագրվել, թեև ֆինանսական ավարտին հասցված ծրագրերի թիվը նվազել է`
    հասնելով 10-ի (2014 թ.` 15), իսկ ընդհանուր արժեքը երկու անգամ աճել է և կազմել 4.2 մլրդ եվրո (2014 թ.` 2.2 մլրդ): Հասարակական ծառայությունների ոլորտում գործարքների քանակը համեմատաբար կայուն է. ավարտին է  հասցվել 7 գործարք, սակայն դրանց ընդհանուր արժեքը նվազել է (2015 թ.` 612 մլն եվրո, 2014 թ.` 661 մլն եվրո):
    Ընդհանրացնելով 2015 թ. եվրոպական շուկայի ՀՄԳ նախագծերին վերաբերող տվյալները` ստանում ենք հետևյալ պատկերը.
    -ֆինանսական ավարտին է հասցվել 49 ՀՄԳ ծրագիր 15,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով,
    -արժեքային առումով, շուկան, 2014 թ. համեմատությամբ, 17% անկում է գրանցել,
    -շուկայում առավել ակտիվ է Թուրքիան (արժեքային արտահայտությամբ) և Մեծ Բրիտանիան (նախագծերի թվով),
    -12 երկիր ավարտին է հասցրել առնվազն մեկ ՀՄԳ նախագիծ, 
    -տրանսպորտի ոլորտը, արժեքային առումով, եղել է ՀՄԳ շուկայի ամենածանրակշիռ հատվածը, իսկ կրթության ոլորտն առանձնացել է գործարքների թվով:
    Այսպիսով` այն երկրները, որոնք բնութագրվում են կայացած շուկայական տնտեսությամբ, արտադրողականության բարձր մակարդակով և մեկ շնչի հաշվով ՀՆԱ սպառման մակարդակով, որտեղ երաշխավորվում է սոցիալական պաշտպանություն, երկար է կյանքի տևողությունը, բարձր է բուժսպասարկման և կրթության մակարդակը, ինչը պայմանավորված է պետության քաղաքականությամբ: Այլ զարգացած երկրներում (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ավստրալիա, Իսրայել, Իռլանդիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան, Հարավային Կորեա, Սինգապուր) ՀՄԳ նախագծերով 1-ին տեղում շինարարության և ճանապարհների վերակառուցման (93 նախագիծ) ոլորտներն են, դրանց հետևում են առողջապահության (29 նախագիծ), կրթության (23 նախագիծ) և հանրային բնակարանաշինության (22 նախագիծ) բնագավառները:
    Շատ երկրներում ՀՄԳ ծրագրերի ամփոփ տեղեկատվությունը բացակայում է: Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում ՀՄԳ ծրագրերի լավագույն տեղեկատվությունը Համաշխարհային բանկինն է, որը զբաղվում է ենթակառուցվածքների զարգացման խնդիրներով ավելի քան 15 տարի: Ամեն տարի տասնյակ խոշոր հրապարակումները վերաբերում են ենթակառուցվածքի բարեփոխման տարբեր բնագավառներին: Սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ուսումնասիրությամբ` չանդրադառնալով զարգացած երկրներում ՀՄԳ գործընթացներին:
    Համաշխարհային բանկի տվյալներով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) վեց երկրներում իրականացվել է ՀՄԳ 15 գործարք 48.7 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով: Թեև Թուրքիան իրագործել է այդ 15 նախագծերից 7-ը, սակայն տարածաշրջանում ներդրումների 92%-ը նրան է պատկանում, Ռուսաստանին է պատկանում 6%-ը, Վրաստանին, Հայաստանին, Մոնտենեգրոյին և Լիտվային` մնացած 2%-ը (աղյուսակ 2):
    Հայաստանում չի ձևավորվել ՀՄԳ օրենսդրական դաշտ, այդ պատճառով էլ հանրային և մասնավոր համագործակցության հարաբերությունները կարգավորվում են ներդրումների, գնումների նորմատիվաիրավական կանոնակարգերով:
    Հայաստանում ՀՄԳ իրականացումը բաշխված է ոլորտային պետական մարմինների տարբեր գերատեսչությունների միջև: Կա նաև համակարգող մարմին` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության պետական ներդրումների ծրագրի կառավարման վարչության: 













    1990 թվականից ի վեր ՀՀ-ում ավարտին է հասցվել ՀՄԳ տարբեր մոդելի 8 ծրագիր, որոնց բյուջեն կազմել է 1,079 մլն ԱՄՆ դոլար: Նախագծերն իրականացվել են հիմնականում ջրամատակարարման ոլորտում: ՀՄԳ ծրագրերի վրա դրական ազդեցություն են ունենում հետևյալ գործոնները. օրենսդրական դաշտը ձևավորող պետական կառույցների փորձը, մասնավոր ընկերությունների ունակությունը` համապատասխանեցնելու իրականացվող նախագծի իրական գինը և որակը, բոլոր մասնակիցների` ռիսկը կրելու կարողությունը և այլն: Դադարեցված ՀՄԳ շատ ծրագրեր ի սկզբանե անկենսունակ են եղել. չնայած ծախսվել են զգալի ռեսուրսներ, ժամանակ, սակայն մոլորեցված հասարակության նպատակները չեն իրականացել: Բնակարանային, տրանսպորտի, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների ոլորտում զգալի թվով չիրացված նախագծեր վկայում են ենթակառուցվածքների ոլորտի անկատարության, տնտեսական դժվարությունների չհաղթահարման, սոցիալ-քաղաքական պատասխանատվության բացակայության մասին: