ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել
    Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող ԱՎԱՆՏԻ կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:Առաջարկի հեղինակն
  • ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել
    ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակա
  • Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը
    Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու: Ի՞նչ է 5G-ն5G (5-րդ սերունդ) – 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է
  • Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա
    Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել
  • 2018 թ. աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն
    Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 53 միլիարդ 478 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 52 միլիարդ 700 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 778 միլիոն 300 հազար դրամով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 34.6 %-ով կամ 13 միլիարդ 732 միլիոն 300 հազար դրամով: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 62 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմ
  • Հայաստանի առևտրի ծավալները ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հետ կրկնակի աճել են
    Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Համաձայն վիճպետկոմի հրապարակման նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիության ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ.-ի նոյեմբերի նկատմամբ՝ 3.6%-ով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ աճը կազմել է 0.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1%-ով: Մինչդեռ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 6.8%-ոց անկում: Արդյունաբերության ոլորտ
  • Տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել
    Մեր տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել, որը ստեղծվել է հակամատերիայից եւ ժամանակային սանդղակով ընթանում է Մեծ պայթյունի հակառակ ուղղությամբ, փոխանցում է BBC-ն։   Կանադայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից առաջարկված հեղափոխական այս տեսությունը հնչում է որպես ֆանտաստիկ վեպի  մաս, սակայն այն օգնում է տալ մի քանի պարադոքսային հարցերի պատասխանները, որոնք ժամանակակից գիտությունում բացատրություն չունեն։Ըստ նոր մոդելի՝ Մեծ պայթյունի ժամանակ երկու սիմետրիկ տիեզերք է ձեւավորվել։ Մե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններն ու առկա խնդիրները ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում

    ՄԱՐԻԱՆԱ  ՔՈՉԱՐՅԱՆ

    ՀՊՏՀ կառավարման ամբիոն 

    Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման համատեքստում կարևորագույն խնդիրներից է ՏՀՏ կիրառելիության առանձնահատկությունների ուսումնասիրությունն ուսանողների և դասավանդողների շրջանում: 2017 թվականին մենք կատարել ենք սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների ու աշխատակիցների շրջանում` բացահայտելու կրթության ոլորտում ՏՀՏ կառավարման գործընթացի հիմնական բնութագրիչները, ինչի վերլուծության արդյունքներն էլ ամփոփվել և ներկայացվել են սույն հոդվածում:

    Հիմնաբառեր. տեղեկատվական տեխնոլոգիաներ, համացանց, ուսումնական գործընթաց, մասնագիտական կրթություն, ուսումնական հաստատություն:

    Տնտեսության բոլոր ոլորտներում ՏՀՏ տարածումն ու արագ զարգացումը կրթության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, կիրառման և կառավարման անհրաժեշտություն են առաջացնում: Այսօր անվիճելի է ժամանակակից տեխնոլոգիաների կարևորությունը, իսկ դրանց
    տիրապետելու պահանջը ենթադրում է կրթության նոր մոդելի կիրառում:  Ներկայումս ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովման նախապայմաններից է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, սակայն, շատ դեպքերում ուսումնական գործընթացի մասնակիցները պարզապես տեղյակ չեն կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման, կիրառման ու կառավարման ձևերի, եղանակների և, առհասարակ, հնարավորությունների մասին:
    Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ՏՀՏ ներդրման համատեքստում կարևորագույն խնդիրներից է վերջիններիս կիրառության ուսումնասիրությունն ուսանողների և դասավանդողների շրջանում: 2017 թվականին իրականացրել ենք սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների ու աշխատակիցների շրջանում` բացահայտելու կրթության ոլորտում ՏՀՏ կառավարման գործընթացի հիմնական բնութագրիչները:
    Հետազոտությունը կատարվել է ներկայացուցչական բազմաստիճան ընտրանքով. ընդգրկվել են ՀՀ բոլոր մասնագիտական կրթական հաստատությունները, այնուհետև, ներկայացուցչական համամասնությամբ, հաստատությունները բաժանվել են ըստ գտնվելու մարզի, իրականացվող կրթական ծրագրի: Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները` ընտրվել են համապատասխան ուսումնական հաստատություններ` 3% սահմանային սխալով, ընտրանքի ճշտությունը` 97%: Նախ նշենք, որ, համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը: ՀՀ-ում մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`
    - նախնական մասնագիտական (արհեստագործական).
    - միջին մասնագիտական.
    - բարձրագույն մասնագիտական.
    - հետբուհական մասնագիտական:
    Անդրադառնալով հարցմանը` նշենք, որ փորձ է արվել հնարավորինս ապահովելու բոլոր մարզերի, սեռատարիքային խմբերի, կրթական ծրագրերի մասնակիցների և հարցաթերթիկով նախատեսված այլ թիրախային խմբերի ընդգրկվածությունը. տեղեկատվությունը հավաքագրվել է ստանդարտացված հարցման մեթոդով` օգտագործելով ստանդարտացված հարցաթերթիկ: Հարցումն անցկացվել է ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ անկետային հարցման միջոցով:
    Հարցաթերթիկը մշակվել է հնարավորինս պարզեցված եղանակով` մեծ թվով պատասխաններ ապահովելու նպատակով: Բացի հիմնական բնութագրիչներից, հարցաթերթիկի միջոցով փորձել ենք պարզել, թե որքանով են ուսումնական հաստատությունները հագեցած անհրաժեշտ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով, ինչ չափով է ուսումնական գործընթացի ժամանակ կիրառվում ՏՀՏ, ինչպիսին է դասավանդողների և սովորողների տիրապետման մակարդակը, համացանցի առկայության աստիճանը, ինչպես նաև բացահայտել կրթական գործընթացում ՏՀՏ կիրառման հետ կապված խնդիրները: Արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել կրթության մեջ ՏՀՏ կառավարման հիմնախնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:
    Հետազոտությանը մասնակցել են 657 ուսանող և աշխատակից Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից 482-ը` ուսանող, 175-ը` դասախոս (գծանկար 1): 



    Ըստ գծանկարում ներկայացված տվյալների` հարցվածների 30%-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից են, իսկ 70%-ը` բարձրագույն: Նշենք նաև, որ հարցվածների 70,3%-ը (462) իգական, իսկ 29,7%-ը (195) արական սեռի ներկայացուցիչներ են: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ աղջիկները սոցիալապես ավելի ակտիվ են և արագ են արձագանքում հարցումներին:
    Ուշագրավ է հարցմանը մասնակցած ուսանողների և դասախոսների տարիքային բաշխվածությունը. հարցվողների գերակշիռ մասը` 72%-ը, 17−25 տարեկաններն են: 














    Ըստ գծանկար 3-ի տվյալների` ուսանողների և դասախոսների 49%-ը Երևանի, իսկ 51%-ը ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններից են (գծանկար 3): 























    Գծանկարում ներկայացված են Երևանի և ՀՀ մարզերի մասնագիտական ուսումնական հաստատությունների հարցվածները: Ընտրանքում գերակշռում են Երևանի ուսումնական հաստատությունները: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում է կենտրոնացված ուսումնական հաստատությունների գերակշիռ մասը, ուստի նույն օրինաչափությունը պահպանվել է հետազոտության ընտրանքում: Ելնելով վերոնշյալից` հանգամանորեն դիտարկենք մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը 2017 թվականին: Այսպես` ըստ ՀՀ ԿԳ ներկայացրած տվյալների, 2017 թ. դրությամբ ՀՀ-ում գործում են 25 նախնական մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 4 կրթահամալիր, 85 միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական և 28 ոչ պետական լիցենզավորված միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Ընդ որում, կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնական հաստատությունների մոտ 41%-ը Երևանում է, իսկ 59%-ը` ՀՀ մարզերում:
    Անդրադառնալով բարձրագույն և հետբուհական կրթությանը` պետք է նշել, որ, ըստ ՀՀ ԿԳՆ տվյալների, ՀՀ-ում գործում են 27 պետական բարձրագույն և 31 լիցենզավորված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև 12 ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհեր և արտերկրի պետական ու ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնց գերակշիռ մասը` մոտ 86%-ը, մայրաքաղաքում է, իսկ 14%-ը` մարզերում:
    Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` ասպիրանտուրա ունեցող 59 գիտակրթական կազմակերպություններից 20-ը բուհեր են, 31-ը` ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, 8-ը` այլ գիտական կազմակերպություններ: Սովորողների թիվը:
    Դոկտորանտուրա ունեցող 10 գիտակրթական կազմակերպություններից 5-ը բուհերն են, 5-ը` գիտական կազմակերպություններ:
    Այսպիսով` ըստ վիճակագրական տվյալների մեր վերլուծության, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունները կենտրոնացված են Երևանում, ինչով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ հարցվածների մեծ մասը հենց Երևանից է:
    Ուսումնասիրելով ուսումնական հաստատությունների ՏՀՏ հագեցվածության, ինչպես նաև ուսումնական գործընթացում դրանց կիրառման աստիճանը` հարցաթերթիկում ներառել ենք համապատասխան հարցեր, որոնց վերլուծության արդյունքները կարելի է տեսնել ստորև ներկայացված աղյուսակում. 
























    Այսպիսով` «Ձեր ուսումնական հաստատությունը հագեցած է անհրաժեշտ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով» հարցին հարցվածների մեծ մասը` 52%-ը, պատասխանել է «մասամբ», 37%-ը` «այո», 6%-ը` «չգիտեմ» և 5%-ը` «ոչ»: Միևնույն ժամանակ, ուսումնական գործընթացում ՏՀՏ կիրառության հետ կապված հարցման արդյունքները հետևյալն են. այո` 38%, մասամբ` 46%, ոչ` 9%, չգիտեմ` 8%: 657 հարցվողներից 272-ը պատասխանել է, որ ուսումնական գործընթացում կիրառում է ՏՀՏ,
    296-ը` մասամբ, իսկ 89-ը` չի օգտագործում: Ելնելով վերոնշյալից` կարող ենք եզրակացնել, որ մասնագիտական ուսումնական հաստատությունները բավարար չափով հագեցած են ՏՀՏ-ով, սակայն, միևնույն ժամանակ, ուսումնական գործընթացում ՏՀՏ կիրառման մակարդակը ցածր է:
    Ուսանողների և դասախոսների ՏՀՏ տիրապետման մակարդակը և ուսումնական գործընթացում կիրառվող ՏՀՏ օգտագործման աստիճանը կարելի է տեսնել ստորև ներկայացված գծապատկերներում (գծ. 4 և 5): 



















    Ըստ գծանկարի` հարցվածների ընդամենը 6,5%-ն է, որ ամենևին չի կարող օգտագործել ՏՀՏ: Իրենց գիտելիքները բավարար են գնահատել և կարծում են, որ կարող են կիրառել ՏՀՏ հիմնական գործիքները և Microsoft Word` մոտ 26%-ը: MS office փաթեթից օգտվել կարողացող և իրենց հմտությունները «լավ» գնահատողները կազմել են հարցվածների 27,1%-ը, «շատ լավ» է գնահատել հարցվածների 56%-ը, իսկ «գերազանց»` 18,7%-ը: Սակայն պետք է նկատել, որ սա սուբյեկտիվ գնահատում է, քանի որ հիմնված է հարցվածների կողմից իրենց գիտելիքների գնահատման վրա: Հատկանշական է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների և աշխատողների շրջանում կատարված հարցումների
    տվյալների համաձայն` 458 հարցվածներից 23-ն է, որ ուսումնական գործընթացում ամենևին չի կիրառում ՏՀՏ, 95-ը կիրառում է բավարար չափով, 169-ը գնահատում է լավ, 112-ը` շատ լավ, իսկ գերազանց` ընդամենը 59-ը: Միևնույն ժամանակ, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 199 հարցվածներից 39-ը ամենևին չի կիրառում ՏՀՏ, մինչդեռ բավարար` 63, լավ` 42, շատ լավ` 35, գերազանց` 20: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ուսումնական հաստատություններում հարցվածների կողմից ՏՀՏ կիրառման մակարդակը ևս ցածր է հատկապես նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: 


















    Ուշագրավ է նաև այն, թե ուսանողներն ու դասախոսները ուսումնական գործընթացում ինչ նպատակով են կիրառում ՏՀՏ: Ըստ հարցումների տվյալների` ուսումնական գործընթացում ՏՀՏ հիմնականում օգտագործվում է ուսումնական նյութերի որոնման և պատրաստման նպատակով (457 հարցված): Ուսանողների հետ հաղորդակցման և նյութերի փոխանցման նպատակով ՏՀՏ-ից օգտվում է 297, Power point շնորհանդեսների պատրաստման և ներկայացման նպատակով` 264 հարցված:


















    Մեր կատարած ուսումնասիրության շրջանակներում առավել կարևոր է հասկանալ, թե կրթական գործընթացում ՏՀՏ կիրառության հետ կապված ինչ խնդիրներ կան, որ ուսումնական նյութերն են կարևորում սովորողներն ու դասավանդողները, ինչպես են գնահատում ՏՀՏ կիրառության ազդեցությունը կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման վրա:
    Կրթական գործընթացում ՏՀՏ կիրառության հետ կապված խնդիրները հասկանալու նպատակով հարցվողներին ներկայացվել են հետևյալ տարբերակները`
    - համակարգիչների անբավարար քանակ և համակարգիչների հնություն, ՏՀՏ պակաս,
    - համացանցի անբավարար մակարդակ,
    - էլռեսուրսների սակավություն, միջազգային գրադարանների տեղեկատվական ռեսուրսների   անհասանելիություն,
    - ծրագրային ապահովման խնդիր,
    - համակարգչային գիտելիքների պակաս,
    - ոչ մի,
    - այլ:
    Արդյունքները ներկայացնենք գծանկարի միջոցով. 



















    Ինչպես արդեն նշեցինք, ուսումնական գործընթացում ՏՀՏ կիրառման հետ կապված, առանձնացրել ենք մի շարք խնդիրներ: Դիտարկելով վերոնշյալ գծապատկերը` կարելի է տարբերակել երեք` առավել վառ արտահայտված խնդիրներ. համակարգիչների անբավարար քանակ և համակարգիչների հին սերունդ, համացանցի անբավարար մակարդակ և էլռեսուրսների սակավություն, միջազգային գրադարանների տեղեկատվական ռեսուրսների հասանելիության բացակայություն, ինչն առնչվում է խնդրի տեխնիկական կողմին: Կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 117 հարցվածի կողմից որպես առանձին խնդիր նշվել է նաև համակարգչային գիտելիքների պակասը, իսկ 167 հարցված նշել է, որ չի տեսնում ոչ մի խնդիր: Կարևորելով համացանցի դերը ուսումնական գործընթացում` հետազոտության շրջանակներում առանձնակի ուսումնասիրել ենք նաև մասնագիտական ուսումնական հաստատություններում համացանցի հասանելիության աստիճանը, այդ թվում նաև գրադարաններում, ամբիոններում, ընթերցասրահներում և այլն: Այսպես` հարցվածների մեծ մասը համացանցի հասանելիության աստիճանը գնահատահել է բավարար և լավ: Սա վկայում է, որ մասնագիտական   ուսումնական   հաստատություններում համացանցը հասանելի է, բայց ոչ լիարժեք: 



















    Այսպիսով` ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում ՏՀՏ կիրառելիության ուսումնասիրության շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ հարցվածների գերակշիռ մասը` մոտավորապես 91%-ը, կարծում է, որ ՏՀՏ կիրառումը նպաստում է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և կրթության որակի բարձրացմանը, ընդամենը 2%-ն է կարծում, որ չի նպաստում, և մոտ 7%-ը այս հարցին պատասխանել է, որ չգիտի: Միևնույն ժամանակ, հարցվածների 41.4%-ն է նշել, որ կիրառում է ՏՀՏ ուսումնական գործընթացում, ինչը, կարծում ենք, հիմնականում բացատրվում է կրթական գործընթացում ՏՀՏ կիրառմանն առնչվող խնդիրներով:
    Պետք է նշել, որ ՏՀՏ ներդրումն ու մասնագիտական կրթական գործունեության մեջ լայնածավալ կիրառումը կարևոր նշանակություն ունեն նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և դասի մատուցման հարցում: Այստեղ անհրաժեշտ է կարևորել հատկապես հեռավար
    ուսուցման տեխնոլոգիաների զարգացումն ու ընդլայնումը, քանի որ դրանց միջոցով հնարավոր է փոխել ավանդական կրթության վերաբերյալ կարծրատիպերը: 
    Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ մասնագիտական կրթական համակարգում համացանցի հասանելիության և կիրառելիության աստիճանը, կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա են ՏՀՏ լայնածավալ կիրառելիության և հեռավար ուսուցման զարգացման անհրաժեշտ նախադրյալներ, և հետագայում արդեն հեռավար կրթության տեխնոլոգիաները կարող են կազմել կրթական համակարգի տեխնոլոգիական հագեցվածության որոշակի հատվածը:
    Ամփոփելով հավելենք նաև, որ ՏՀՏ մշակումը, կրթության մեջ դրանց ներդրումը, կիրառումն ու կառավարումը, այնուամենայնիվ,ենթադրում են ծավալուն հետազոտական աշխատանքների իրականացում: