ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի են կրիպտոարժույթի համար ամենաբարենպաստ երկրները
    Հայտնի է դարձել, որ Շվեյցարիան կրիպտոարժույթի և բլոքչեյն-նախագծերի համար ամենաբարենպաստ երկիրն է: Վարկանիշային աղյուսակը ներկայացված է BlockShow Europe 2018 կոնֆերանսի կայքում: Վարկանիշային աղյուսակի հեղինակները ուսումնասիրել են 48 երկրներում կրիպտոարժույթի կարգավորումները և հրապարակել թոփ 10 երկրների ցանկը: Շվեյցարիան առաջին հորիզոնականում է հայտնվել այն պատճառով, որ մինչև 2023թ. երկրում զրոյական հարկ է սահմանված կրիպտոարժույթի համար:Երկրորդ տեղում Ջիբրալթարն է, երրորդ տեղում՝ Մալթան: Առաջին հնգյակի մեջ մտնում է նաև Դանիան:Նյութի աղբյուրը՝   
  • Հաշվել չկարողացող բրիտանացիները երկրին տարեկան 20 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս են հասցնում
    Բրիտանացի աշխատակիցների թվաբանության հետ կապված խնդիրները տարեկան մոտ 20 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս են հասցնում երկրի տնտեսությանը,– ասվում է Natinal Numeracy ոչ առևտրային կազմակերպության հետազոտության մեջ։ Այն թվերի հետ աշխատելու ունակությունը ստուգող առցանց թեստ է մշակել, որը ցույց է տվել, որ մոտ 17 միլիոն չափահաս բրիտանացիներ հաշվելու հմտություններին տիրապետում են տարրական դասարանների աշակերտների մակարդակով։  Նշվում է, որ թվաբանության հետ խնդիրների պատճառով տուժում են աշխատանքի արտադրողականությունն ու անձնական ֆինանսները։ Վատ հաշվող
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Մայիսի 17-ին աշխարհը նշում է Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը:Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվա նպատակն է խթանել տեղեկացվածության մակարդակն այն հնարավարությունների մասին, որոնք կարող են բերել հասարակություններին եւ երկրներին համացանցի եւ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ), ինչպես նաեւ «թվային խզման» հաղթահարման ճանապարհների մասին:Մայիսի 17-ին նշվում է առաջին միջազգային հեռագրական կոնվենցիայի ստորագրման տարեդարձը: Նյութի աղբյուրը՝    https://news.am
  • ԱՄՆ-ում ռոբոտը մարդկանց կարող է օգնել հագնել հագուստները
    Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները ստեղծել են PR2 ռոբոտին, որը կարող է մարդկանց հագուստ հագցնել։ Խելացի սարքն արդեն կարողանում է օգնել նրանց, որոնք հիվանդանոցում են և դժվարանում են ինքնուրույն հագնվել։ Այս մասին հաղորդում է Science Daily-ն։ Արդյունավետ աշխատանքի համար գիտնականները խալաթ հագնելու 11 հազար վիրտուալ օրինակ են մոդելավորել։Նախագծի համակարգող Զաքորի Էրիքսոնի խոսքով՝ ռոբոտը փորձում է հասկանալ, թե մարդն ինչպիսի զգացողությունն է ունենում այս կամ այն սարքից և կանխատեսել հետևանքները։Սարքը դեռևս կարող է տասը վայրկանի ընթացքո
  • Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել
    Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով  նիստի ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որ
  • Բրիտանացի գիտնականները պատահաբար մրսածության դեմ դեղամիջոց են ստեղծել
    Մեծ Բրիտանիայի գիտնականները պատահաբար մրսածության դեղամիջոց են ստեղծել, որը կարելի է ընդունել ցանկացած ախտանիշի դեպքում։ Հաբերը թույլ չեն տա վարակին ներթափանցել մարդու բջիջների մեջ։ Այս մասին հաղորդում է Nature Chemistry ամսագիրը։ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնական Էդ Թեյնթի խոսքերով՝ այս դեղամիջոցը պատահաբար է ստեղծվել, երբ իրենք աշխատել են մալարիան կանխող դեղամիջոցի վրա։Այդ փորձերի ժամանակ գիտնականներն առանձնացրել են սպիտակուցային շղթաները և փորձել են միացնել դրանք հազարավոր արդեն գոյություն ունեցող դեղորայքային մոլեկուլների հետ՝ կիրա
  • Կալիֆորնիայում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան
    ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան:Ինչպես նշում է ABC հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ում առաջին անգամ ներկայացված այս   նախաձեռնությունը քննարկման է ուղարկվել նահանգի էներգետիկայի հարցերով հանձնաժողով, որն էլ հաստատել է այն:Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե իշխանությունները հաստատեն նախագիծը, մի ընտանիքի համար տուն կառուցելու արժեքը կբարձրանա 10.500 դոլարով, սակայն երկարաժամկետ հեռանկարում արևային մարտկոցները 16 հազար դոլարի չափով գումար խնայելու հնարավորությո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մրցունակության և մենաշնորհների դրսևորման առանձնահատկությունները տնտեսավարման ժամանակակից պայմաններում

    ԱՐՏԱԿ  ՇԱԲՈՅԱՆ
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
    պետական հանձնաժողովի նախագահ,
    տնտեսագիտության թեկնածու


    Հոդվածում քննարկվել են մրցակցության և մենաշնորհի փոխգործակցությունը և դրա  առանձնահատկությունները: Ներկայացվել են մենաշնորհների առաջացման պատճառները և դրանց գործունեության յուրահատկությունները շուկայական տնտեսության պայմաններում: Վերլուծության են ենթարկվել մրցակցության պայմաններում  տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը և մենաշնորհային հակումների առաջացման պատճառները:
    Հիմնաբառեր. տնտեսական մրցակցություն, մենաշնորհ, մրցակցային շուկա, մենաշնորհային դիրք, մրցակցային առավելություններ

    Մրցակցության գոյության ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև դրա վերաբերյալ տեսական մեկնաբանություններում և հետազոտություններում մենաշնորհները ընկալվել են որպես չափազանց բացասական դրսևորում, որից պետք է ամեն կերպ խուսափել և պայքարել դրանց դեմ (ինչպես տնտեսական, այնպես էլ վարչական գործիքներով): Մրցակցությունը տնտեսության վրա իր ունեցած դրական ազդեցությամբ հակադրվում է մենաշնորհներին, և նման մոտեցումն իր արտացոլումն է գտել մրցակցային շուկայի գործունեության վերաբերյալ բոլոր տեսություններում: Սակայն դրա րդարացիությունը որոշակի կասկածներ է հարուցում` հատկապես տնտեսական գործունեության պայմանների և մրցակցության դրսևորման եղանակների փոփոխությամբ պայմանավորված: Ըստ էության, այդ մասին են վկայում զարգացած շատ երկրներում տնտեսության մենաշնորհացման որոշակի աստիճանի առկայությունը, կատարյալ մրցակցային շուկայի գործունեության անհնարինությունը և, ընդհակառակը` շուկայի պայմաններում ոչ կատարյալ մրցակցության տարբեր մոդելների հաջող գործունեությունը: Անշուշտ, նման բազմաթիվ փաստերի առկայությունը ենթադրում է մենաշնորհների և շուկայի մենաշնորհային ձևերի տեղի, դերի, նշանակության ու գործառույթների գիտական հետազոտում ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ յուրաքանչյուր առանձին ազգային տնտեսության մակարդակներում: Այսինքն` նման երևույթների գիտական հիմնավորումը, նախևառաջ, պահանջում է
    մրցակցության և մենաշնորհի փոխկապվածության, փոխհարաբերությունների համակողմանի ուսումնասիրություն և պարզաբանում:
    Համաշխարհային տնտեսության համընդհանրացման ժամանակակից պայմաններում մենաշնորհների յուրահատկությունը դրսևորվում է մրցակցային շուկայում դրանց վարքագծի հակասականությամբ: Մենաշնորհները համարվում են ռեսուրսների կենտրոնացման ծայրահեղ ձև, ինչի շնորհիվ հաստատում են մենաշնորհային իշխանություն և բարձր գին սահմանելու միջոցով ստանում գերշահույթ: Մենաշնորհների բացառիկ դիրքը թույլ է տալիս արտադրության ծավալի հաշվին էականորեն նվազեցնել ծախսերը, ռեսուրսների կենտրոնացման բարձր աստիճանի օգնությամբ ակտիվացնել տեխնոլոգիական առաջընթացը, ինչպես նաև արդյունավետ կերպով իրացնել հասարակության շահերն այն ճյուղերում, որտեղ նպատակահարմար է մրցակցությունը: Այդ ամենը պայմանավորում են ոչ միայն հասարակության էվոլյուցիան, այլ նաև արտադրանքի, տեխնոլոգիաների և սոցիալ-տնտեսական համակարգի հեղափոխական զարգացման հնարավորությունը:
    Այսպիսով` ստեղծվում է ինչ-որ առումով հակասական իրավիճակ: Մենաշնորհի պայմաններում, երբ չկան մրցակիցներ, մրցակցությունը շարունակում է մնալ մենաշնորհային դիրք ունեցողների վարքագծի հիմնական կարգավորիչն այն դեպքում, երբ գնային կարգավորման մեխանիզմը, ըստ էության, բացակայում է: Այսինքն` մրցակցությունն իր դրական ներգործությունն ունի ոչ միայն մրցակցային շուկայի, այլ նաև մենաշնորհների պայմաններում:
    Հետևաբար` ծագում է մի հարց, որը մշտապես գտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում. եթե կատարյալ մրցակցությունը կարող է ապահովել շուկայի զարգացման անհրաժեշտ պայմաններ և հասարակական բարեկեցություն, ապա ինչով պայմանավորել սուբյեկտների` մենաշնորհային
    իշխանության ձգտումը: Եվ ընդհակառակը` եթե մենաշնորհները հնարավորություն են տալիս արտադրության մասշտաբի մեծացման արդյունքում ծախսերի կրճատման հաշվին լիարժեք կերպով բավարարելու հասարակական պահանջմունքները, ապա, այդ դեպքում, որն է կատարյալ մրցակցության ապահովման դրդապատճառը:
    Ըստ էության, յուրաքանչյուր տեղական շուկայում խոշոր ընկերության ի հայտ գալը ստեղծում է մենաշնորհի առաջացման վտանգ: Միևնույն ժամանակ, տեղական շուկաներում մենաշնորհները մրցակցության զարգացման արդյունք են: Այսինքն` դրանք առավել հաջողակ ընկերություններ են, որոնք
    կարողացել են գնային տարբերության և բարձր որակի հաշվին ունենալ սեփական արտադրանքը սպառողների առավել մեծ թիվ` ապահովելով բարձր շահութաբերություն և արտադրության ծավալների աճ: Սակայն, դուրս գալով միջազգային շուկաներ, տեղական մենաշնորհները հայտնվում են մրցակցային ավելի սուր պայմաններում և կորցնում են սեփական մենաշնորհային դիրքերը:
    Պետք է նշել, որ մենաշնորհների հիմնական հատկանիշը մենաշնորհային դիրքն է, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն կամ այլ ընկերությունների հետ միասին որոշակի ապրանքային շուկայում սահմանափակելու մրցակցությունը: Դա ցանկալի է յուրաքանչյուր ընկերության կամ ձեռնարկատիրոջ համար, քանի որ թույլ է տալիս խուսափել մրցակցության հետ կապված մի շարք ռիսկերից և դժվարություններից, շուկայում ունենալ թելադրողի դիրքեր, կենտրոնացնել որոշակի տնտեսական իշխանություն, ներգործել շուկայի այլ մասնակիցների վրա և վերջիններիս պարտադրել սեփական
    պայմանները: Սակայն շուկայում բնական ճանապարհով մենաշնորհային  դիրքի ձեռքբերումը հնարավոր է միայն մրցակցային պայքարի արդյունքում,  որի ընթացքում ի հայտ են գալիս առավել հզոր, տնտեսապես արդյունավետ  և շահութաբեր ընկերություններ, որոնք սկսում են աստիճանաբար ճնշում
    գործադրել այլ ընկերությունների և հասարակության վրա: Դրա հետևանքով  մրցակցությունը թուլանում է մինչև այն պահը, քանի դեռ շուկայում չի հայտնվել առավել հզոր մրցակից, որը կարող է հաղթահարել մենաշնորհային  դիրք ունեցողի կողմից հաստատված արգելքները (գին, որակ, սպասարկում  և այլն): Իսկ նման սուբյեկտի ի հայտ գալը պայմանավորված է շուկայի մրցակցային բնույթով:
    Հիմնվելով դասական մենաշնորհների մոդելի գործողության մեխանիզմի  վրա, որն, ի դեպ, չի վիճարկվում մասնագիտական շրջանակներում, կարելի  է ձևակերպել մրցակցության և մենաշնորհի փոխհարաբերությունների և  միաժամանակյա գոյության հետևյալ բնութագրիչները.  1. Ազգային տնտեսությունում ցանկացած երևույթ կամ դեպք, համաձայն  բազմարկչի էֆեկտի, ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն է  ունենում տնտեսական համակարգի բոլոր տարրերի վրա: Միաժամա-
    նակ, դրանց անբաժանելիությունն այդ տարրերի միջև առաջացնում է  բախում, ինչի պատճառով դրանցից յուրաքանչյուրը ստիպված է լինում փնտրել սեփական պահանջմունքների բավարարման նոր ուղիներ` առաջին հերթին շուկայի մյուս մասնակիցների հետաքրքրություններին վնաս հասցնելու միջոցով: Ըստ էության, նույնը տեղի է ունենում նաև շուկայական տնտեսության պայմաններում, երբ յուրաքանչյուր ընկերություն գտնվում է սեփական ծախսերի նվազեցման և շահույթի ավելացման ուղիների մշտական փնտրտուքի մեջ մինչև այն  պահը, երբ սեփական հնարավորությունները թույլ են տալիս զբաղեցնել ողջ շուկան և գին թելադրել: Հետևաբար` մենաշնորհը և մրցակցությունը շուկայի կենսագործունեության անբաժանելի ձևեր են, որոնք չեն կարող լինել առանց մեկը մյուսի և գոյություն ունեն որպես շուկայական կարգավորման մեխանիզմի միասնական համակարգի տարրեր:
    2. Հայտնի է, որ ցանկացած համակարգի քանակական կազմի փոփոխություն հանգեցնում է ոչ միայն կառուցվածքային փոփոխությունների, այլ նաև նոր` նախորդից որակապես տարբերվող համակարգի
    ստեղծմանը: Մրցակցային շուկայի պայմաններում առավել հաջող  գործող ընկերությունները գրավում են շուկան, ձգտում են բավարարել  սեփական մենաշնորհային նպատակները և ոչ միայն ավելացնում են
    թողարկվող արտադրանքի ծավալը, այլ նաև կրճատում են արտադրության ծախսերը և բարձրացնում արտադրանքի որակը: Դա նշանակում է, որ մրցակցությունը գոյություն ունի միայն շուկայի յուրաքանչ-
    յուր սուբյեկտի կողմից դրսևորվող մենաշնորհային ձգտումների և շուկայում առաջավոր դիրքեր զբաղեցնելու հակումների շնորհիվ: Մըրցակցության արդյունքում ի հայտ են գալիս առավել հաջողակ ընկերություններ, որոնք մենաշնորհացնում են տվյալ ապրանքային շուկան, թելադրում են սեփական գները սպառողներին և ամբողջ շուկային և, որ ամենակարևորն է, նրանց զրկում են շուկայի իրավահավասար մասնակցի կարգավիճակից ու ստիպում ենթարկվել սեփական կանոններին ու պահանջներին: Այսպիսով` մենաշնորհը, բացառելով մրցակցությունը, միաժամանակ դրա արդյունքն է: Շուկայի կողմից պահանջվող արտադրանքի ծավալների ավելացումը փոխում է մրցակցության ձևը, քանի որ մրցակցային պայքարի մղման նոր չափանիշներ են առաջանում: Այսինքն` շուկայի մասնակիցների մենաշնորհային հակումները խստացնում են մրցակցությունը` դրանում  ընդգրկելով ռեսուրսների առավել մեծ քանակություն (ֆինանսական,  նյութական, գիտական, տեխնոլոգիական, կառավարչական)` առավել
    մրցունակ արտադրանք թողարկելու համար: Ըստ էության, մրցունակ,  որակյալ և նախընտրելի արտադրանք թողարկելու գործընթացն անընդհատ շարունակվում է` դրանով իսկ պայմանավորելով մրցակցության մեթոդների կատարելագործումը: Հետևաբար` մենաշնորհը նըպաստում է մրցակցության կատարելագործմանը: Միաժամանակ, հակամենաշնորհային օրենսդրությունը շուկայական հավասարակշռության պահպանման հիմնական միջոցներից է` մենաշնորհային միտումների զսպման կամ, այլ կերպ ասած` օլիգոպոլիայի մեխանիզմի  կամ «գործող մրցակցության» օպտիմալ ռեժիմի պահպանման համար:
    3. Մենաշնորհը մրցակցության որակապես նոր մակարդակ է, որը պայմանավորում է արտադրողական ուժերի և շուկայական հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը: Ըստ էության, դա իր դրսևորումն
    է ստանում մենաշնորհային մրցակցության մեջ, երբ շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունը, մրցակիցների հայտնվելու վտանգից դրդված, շուկայում գործում է այնպես, ինչպես կգործեր մրցակցային շուկայում:
    Մրցակցության և մենաշնորհի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերը պայմանավորում են մրցակցության պաշտպանության և մենաշնորհային դրսևորումների զսպման անհրաժեշտությունը մինչև այն սահմանը, որն  անհրաժեշտ է մրցակիցներին խթանելու, օգտակար ձեռնարկատիրական  հակումներ արտահայտելու համար: Ակնհայտ է, որ մենաշնորհները տնտեսական ռեսուրսների համակենտրոնացման բարձր աստիճանի շնորհիվ  տեխնիկական առաջընթացի արագացման հնարավորություններ են ստեղծում, ինչը մրցունակության ապահովման հիմքն է կազմում: Այս առումով,  ուշագրավ է Յ. Շումպետերի տեսակետը, համաձայն որի` շուկայում  նշանակալի իշխանություն ունեցող խոշոր ֆիրմաները ցանկալի երևույթ են, քանի  որ սեփական մենաշնորհային իշխանությունը պահպանելու համար հարկադրված են իրականացնելու տեխնիկական փոփոխություններ` իրենց մենաշնորհային շահույթի զգալի մասը ծախսելով հետազոտությունների վրա:
    Մենաշնորհը, որպես մրցակցային շուկայի կենսագործունեության ձև,  պետք չէ դասել բացառապես ոչ ցանկալի երևույթների շարքին և դիտարկել  ազատ մրցակցության հետ հակադրության համատեքստում, քանի որ ինչպես ազատ մրցակցությունը, այնպես էլ մենաշնորհը կատարում են գրեթե նույն գործառույթը` տնտեսական զարգացման և առաջընթացի ապահովում:
    Հետևաբար` մրցակցությունը և մենաշնորհը չի կարելի միմյանց հակադրել (թեև, ըստ էության, գտնվում են հակադիր բևեռներում). դրանք պետք է դիտարկել որպես մրցակցային շուկայի ձևերի տրամաբանական զարգացում:
    Արդյունավետ գործող մրցակցային շուկան, որը հիմնված է մրցակցության բոլոր ձևերի օպտիմալ համադրման վրա, ներկայացնում է մենաշնորհի, օլիգոպոլիայի և փոքր ձեռնարկատերերի սիմբիոզ, որոնք գործում են կատարյալ մրցակցությանը ձգտող պայմաններում: Փաստորեն, մրցակցությունն իր
    բոլոր դրսևորումներում` մենաշնորհից մինչև կատարյալ շուկա, անհրաժեշտ  պայման է տնտեսությունում դինամիկ զարգացում ապահովելու համար:
    Մրցակցության պայմաններում արտադրանքի յուրաքանչյուր միավորի ցածր  արժեքի պարագայում ստեղծվում է ազգային մեծ հարստություն զուտ մենաշնորհի կամ կատարյալ մրցակցության համեմատությամբ: Սակայն մենաշնորհները, որպես մրցակցային հարաբերությունների զարգացման փուլ,  խիստ անհրաժեշտ են, քանի որ հենց դրանք են ձևավորում տնտեսական  զարգացման հիմնական ներուժը և հիմք ստեղծում մրցակցության բոլոր ձևերի կենսագործունեության համար: Հատկապես առանձնանում է մենաշնորհային մրցակցությունը, որն ավելի արդյունավետ է, քանի որ ներառում է  մրցակցության և մաքուր մենաշնորհի դրական կողմերը:
    Այսպիսով` մենաշնորհը խոշոր տնտեսական միավորում է, որը վերահսկողություն է իրականացնում ճյուղերի, շուկաների և տնտեսության նկատմամբ արտադրության, կապիտալի, գիտատեխնիկական, մարդկային և բնական ռեսուրսների կենտրոնացման բարձր աստիճանի հիման վրա որոշակի  ապրանքային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու և մենաշնորհային  շահույթ ստանալու նպատակով` սպառողների համար նախընտրելի գներով  բարձր որակի արտադրանք թողարկելու միջոցով: