ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանը` Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային կենտրոնների ցուցակում
    Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան եւ Միացյալ Թագավորությունը գուցե աշխարհի առաջատար զբոսշրջային կենտրոններից են, որոնց թվում Ֆրանսիան տարեկան 86.9մլն միջազգային զբոսաշրջիկներով առաջին հորիզոնականն է գրավում, սակայն այս արդեն իսկ հայտնի երկրներն իրենց ցուցանիշներում միայն որոշակի աճ կարող են գրանցել : Այս մասին Bloomberg-ում գրում է Նիքի Էքշտայնը:Արդյունքում պակաս հայտնի վայրերը, ինչպիսին է Մոլդովայի Հանրապետությունը, հնարավորություն են ստանում ավելի արագ առաջ անցնելու: ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության 2017 թվականի տվյալներով` Ֆրա
  • Հասանելի է Ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործված տարբերակը
    «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար:Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման հա
  • Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
    Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլոր
  • Գերմանիայում ջրածնային վառելիքով աշխատող գնացքն առաջին երթն է կատարել
    Ջրածնային վառելիքի էլեմենտով աշխատող աշխարհում առաջին գնացքը՝ Coradia iLint-ն, իր առաջին երթը կատարել է կիրակի՝ սեպտեմբերի 16-ին Ստորին Սաքսոնիայի Բրեմերֆյորդե քաղաքում:  Արդեն սեպտեմբերի 17-ին այն դուրս կգա ստանդարտ երթուղու եւ կկապի այդ քաղաքը Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուքսթեհուդե քաղաքների հետ, հայտնում է News.am-ը։Գնացքի տանիքին ջրածնային վառելիքի ցիստեռն եւ վառելիքային էլեմենտ է տեղադրված։ Այն ջրածնի էներգիան էլեկտրական հոսանքի է վերածում՝ չվնասելով շրջակա միջավայրը։ Գնացքն կարող է զարգացնել մինչեւ 140 կմ/ժ արագություն։ Մեկ լիցքավորմամ
  • Սոցիոլոգները կազմել են աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշը
    Աշխարհում երջանկության ինդեքսը վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է: Ամենադժբախտ մայրցամաքներից մեկը Աֆրիկան է, գրում է ՌԲԿ-ն:2017 թվականին աշխարհում երջանկության մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում ամենացածր մակարդակում է եղել: Սթրես եւ անհանգստության զգացող մարդկանց թիվը անընդհատ աճում է:Հետազոտողներն առավել դժբախտ երկիր են անվանել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, որտեղ ներքին դիմակայությունների եւ ոչնչացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց տները:Երկրորդ տեղում  Իրաքն է` 59 տոկոս ցուցանիշո
  • Գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը Նյու Յորքն է
    Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպական մայրաքաղաքների համաթ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ռազմավարական կառավարման առաջնահերթ հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ պետական կառավարման համակարգում

    ԱՐԱՄ  ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
    ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

    Ցանկացած երկրում ռազմավարական կառավարման հիմնախնդիրները բազմազան ու բազմաբնույթ են, և դրանց մեծ մասը (եթե ոչ բոլորը) վերաբերում է հանրային համակարգին, որը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Անկասկած է նաև, որ հարաբերությունների այդ համակարգում առանցքայի  և նշանակալի տեղ ունի պետական կառավարումը: Ինչպես ֆինանսական հնարավորությունների, այնպես էլ օրենսդրական նախաձեռնությունների (հատկապես ժամանակային) սահմանափակության պատճառով առաջ է գալիս դրանցից որոշները առաջնահերթ հիմնախնդիրների շարքին դասելու անհրաժեշտություն, որոնք, մյուսների համեմատությամբ, պետք է ավելի արագ ու համակարգված լուծումներ ստանան: Դրանց լուծման դեպքում ձևակերպվում և ասպարեզ են իջնում նոր քաղաքական ու սոցիալ-տնտեսական բնույթի ռազմավարական կառավարման հիմնախնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը: Աշխատանքում փորձ է արվել պարզելու և  բացահայտելու  հանրապետության ռազմավարական կառավարման այն հիմնախնդիրները, որոնք ներկայումս առաջնահերթ կարևորություն ունեն, ու դրանց լուծումներից է նաև կախված երկրի հետագա
    առաջընթացը: Դրանք հիմնականում վերաբերում են ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ դրամավարկային քաղաքականության առանցքային կողմերին:
    Հիմնաբառեր. ռազմավարական կառավարում, առաջնահերթ հիմնախնդիր, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, տարածքային կառավարում, տնտեսության կայունացում, տնտեսության կառուցվածք  Խոսելով ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների մասին`
    անհրաժեշտ է նշել, որ հատկապես 2016 թ. հանրապետությունը բախվեց լուրջ տնտեսական մարտահրավերների, համաշխարհային շուկաներում անբարենպաստ իրավիճակի` հատկապես մետաղների գների նվազման, ցածր տնտեսական աճի (100,2%), ներդրումների արտահոսքի, գնանկման (-1,4%), պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի աճի (2016 թ. կազմել է 79,2 հազար մարդ. աճը նախորդ տարվա նկատմամբ` 108,0%, իսկ 2015 թ., 2014 թ. նկատմամբ` 118,0%), 2013 թ.` տնտեսական ակտիվության մակարդակի նվազման (2013 թ.` 63,4%, 2014 թ.` 63,1%, 2015 թ.` 62,5%, 2016 թ.` 61,0%): Նշված բացասական միտումների մի մասը շարունակվում է նաև 2017 թ. ընթացքում:
    Սակայն տնտեսության զարգացման արգելակման հիմնական պատճառները գտնվում են, նախևառաջ, մեր ներքին հիմնախնդիրներում: Ամենից առաջ խոսքը ներդրումային ռեսուրսների, ժամանակակից տեխնոլոգիաների, որակյալ կադրերի պակասի, տնտեսական մրցակցության անբավարար վիճակի և մրցունակության ոլորտում զարգացումների, գործարար ակտիվության և ներդրումային դաշտի թերությունների մասին է: Կարևորագույն խնդիր է բնակչության գնողունակության մակարդակի բարձրացումը: 2017 թ. արդյունքներով դեֆլյացիան կփոխարինվի ցածր ինֆլյացիայի մակարդակով (աղյուսակ 1):





















    Եթե 2011 թ. սպառողական գների ինդեքսը կազմել է 107,7%, 2012 թ.` 102,6%, 2013 թ.` 105,8%, 2014 թ.` 103,0%, 2015 թ.` 103,7%, ապա 2016 թ.` 98,6%: Շարժը, ակնհայտորեն (հատկապես 2011 թ. համեմատությամբ), դրական է: ՀՀ-ում ինֆլյացիայի ամենացածր մակարդակ (սկսած 2011 թ.) գրանցվել է 2012 թվականին (2,6%), սպասվում է, որ 2017 թ. լինելու է ավելի ցածր (աղյուսակ 2): 














    Դա նշանակում է, որ գործնականում կարող ենք հասնել տոկոսադրույքի նպատակային ցուցանիշին, ինչը լավ նախադրյալ է առողջ տնտեսության հիման վրա էական տնտեսական աճ ապահովելու համար:
    Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ տնտեսության կայունացումը դեռևս չի նշանակում ավտոմատ ձևով անցում կայուն վերելքի: Եթե չլուծվեն տնտեսության հիմքային խնդիրները, չներդրվեն (կամ չկիրառվեն) տնտեսական աճի նոր գործոններ, ապա տարիներ շարունակ կարող ենք ունենալ ցածր տնտեսական աճ, ինչը կնշանակի` մշտապես սեղմել տնտեսությունը, խնայել, զարգացումը թողնել ապագային:
    Մինչդեռ տնտեսության զարգացման համար գոյություն ունի այլ ճանապարհ, որը ենթադրում է հստակ նպատակադրումներ և դրանց հասնելու փուլային ու համակարգված մոտեցումներ:
    Այսպես` ակնհայտ է, որ գյուղատնտեսական զարգացման գործում շատ բան կախված է մարզերից, ուստի վերջիններիս պետք է տալ ավելի մեծ ինքնուրույնություն պետական բյուջեից ստացվող   լրահատկացումների (սուբսիդիա) նախապատվությունների որոշման ժամանակ, իսկ դրանց ծավալը կապել վարելահողերի ավելացման, բերքատվության բարձրացման, արտադրության արդյունավետության որակական մյուս ցուցանիշների հետ, դրանով իսկ խթաններ ստեղծել շրջանառության մեջ գյուղատնտեսական չօգտագործվող հողեր մտցնելու և առաջավոր տեխնոլոգիաներ ներդնելու համար:
    Հարկ է ընդգծել` եթե մարզերին տրվում է ավելի շատ ինքնուրույնություն պետական բյուջեի միջոցների օգտագործման, աջակցություն ստանալու հարցերում, ապա մեծանում է մարզերի պատասխանատվությունը ստացված միջոցների արդյունավետ ներդրումների և արդյունքների, սեփական
    պետական բազան ամրապնդելու, սոցիալական ոլորտում, բնակարանայինկոմունալ տնտեսության խնդիրների լուծման համար: Մեզանում ամենաարագ զարգացող բնագավառներից է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ճյուղը. այս ոլորտի հայրենական ընկերությունների արտահանումների ծավալը հինգ տարվա ընթացքում աճել է կրկնակի:
    Վերջին ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի տնտեսության այս ճյուղում գրանցվել է զգալի ծավալի աճ` տարեկան միջինում 18-23%-ի չափով, 2016 թ. ՏՏ ոլորտի շրջանառությունն արդեն գերազանցեց 500 մլն ԱՄՆ դոլարը (նախորդ տարվա համեմատությամբ աճելով մոտ 20%-ով)` կազմելով ՀՆԱ շուրջ 6 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում 2015 թվականին ՏՏ ոլորտի բաժինը ՀՆԱ-ում կազմել է 4.8% (ՀՀ-ում` 5%), Բելառուսում` 5.2% (այստեղ գործում են միջազգային ճանաչում ունեցող ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր), Մոլդովայում` 6%: Ավելացել  են նաև ՏՏ ոլորտի մյուս ցուցանիշները` հասույթը, զբաղվածների թիվը, հարկային մուտքերը: Չպետք է կարծել, թե ստացված արդյունքները ձեռք են բերվել միայն կամ բացառապես արտոնությունների հաշվին, քանի որ, իհարկե, եղել են նաև ճյուղի աջակցության այլ գործիքներ: Սակայն, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ այդ արտոնություններն իրենց էական դերն են ունեցել ՏՏ ընկերությունների աջակցության գործում: Այդ միջոցառումը նրանց թույլ է տվել արդյունավետորեն իրացնել իրենց մտավոր նորարարական ներուժը: Խոսքը ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.12.2014 թ. ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի մասին է: Սույն օրենքով սահմանվում են որոշակի հարկային արտոնություններ նորաստեղծ ՏՏ ընկերությունների համար: Այսպես` ՏՏ նորաստեղծ ընկերության համար գրանցման պահից 3 տարվա ընթացքում գործում են հետևյալ հարկային արտոնությունները. շահութահարկի 0% դրույք, իսկ եկամտահարկի համար` 10% դրույքաչափ` անկախ ամսական հարկվող եկամտի չափից: 2015 թվականից նոր ստեղծված ՏՏ ընկերությունների մեծ քանակը պայմանավորված է հենց նշված օրենքի ընդունմամբ:
    Նման շարժը պահպանելու համար անհրաժեշտ է այդ արտոնությունները երկարաձգել մինչև 2027 թվականը: Առաջիկա տասը տարում բոլոր հնարավորությունները կան` ՏՏ ոլորտը դարձնելու ՀՀ արտահանման առանցքային ճյուղերից մեկը:
    Ընդհանուր առմամբ, մեզանում առկա է լուրջ ներուժ ոչ հումքային արտահանման ավելացման համար, ըստ որում, փաստ է, որ աշխարհում աճում է հովանավորչությունը, դժբախտաբար, կիրառվում են նաև առևտրային խոչընդոտներ: Իսկ դա նշանակում է, որ, միջազգային ուժեղ մրցակցությանը
    դիմանալու համար հայկական ընկերությունները պետք ապահովեն արդյունավետության նոր մակարդակ, ապրանքների և ծառայությունների որակ, աշխատանքի բարձր արտադրողականություն: Երկրին հարկավոր են ոչ թե վերացական սցենարներ, որոնցում մեզանից քիչ բան է կախված, այլ զարգացման մասնագիտական և հավասարակշռված կանխատեսումներ: Անհրաժեշտ է հստակ որոշել, թե տնտեսական աճի գործում ինչպիսի ավանդ կունենան գործարար ակտիվության և ներդրումային կլիմայի բարելավումը,
    փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը, մյուս միջոցառումները, ինչպիսին կլինի մարզերի և տնտեսության առանձին ոլորտների դերը:
    Նշված ուղղությամբ ծրագրավորված առաջընթացի ապահովման նպատակով անհրաժեշտ է, որ ՀՀ Կառավարությունը` առաջատար գործարար շրջանակների մասնակցությամբ, ոչ ուշ, քան մինչև 2018 թ. մայիսը մշակի գործողությունների (միջոցառումների) առարկայական պլան` նախատեսված մինչև 2025 թվականը, որի իրացումը թույլ կտա արդեն 2019-2020 թվականների սահմանագծին արձանագրել տնտեսական աճի տեմպերի` համաշխարհայինից ավելի բարձր ցուցանիշներ, ինչը կնշանակի ՀՀ դիրքերի ամրապնդում տարածաշրջանում: Նկատենք նաև, որ ՀՀ Կառավարության 2017-
    2021 թվականների ծրագրում այդ ցուցանիշի համար նախատեսվում է տարեկան 5%-անոց աճ:
    Կարևոր է, որ նման մոտեցումը աջակցություն գտնի և վստահության արժանանա գործարար համայնքի կողմից, որպեսզի ձեռնարկատերերը ակտիվորեն մասնակցեն դրա իրականացմանը: Այսօր ակնհայտ է մարդկանց աճող հետաքրքրությունը տնտեսական ազատության ընդլայնման, գործարարության կայուն, կանխատեսելի կանոնների, նաև հարկային համակարգի նկատմամբ: Ուստի` կարելի է օրենք ընդունել, ըստ որի, սկսած 2018 թ., օրինակ` հինգ տարով գործարարությանը վերաբերող հարկային կանոնները
    չփոխվեն (այդպիսի որոշում կայացվել է ՌԴ-ում` 2014 թ.` չորս տարվա համար): Բոլոր դեպքերում, օրինակ` ՌԴ-ում դրանք չեն վերանայվել, չնայած տնտեսական իրավիճակը փոխվել է (նկատի ունենք Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները). դա դրականորեն է ազդել ձեռնարկությունների գործունեության արդյունքների վրա:
    Վերը նշվածի հետ մեկտեղ, անհրաժեշտ է, որ հարկային համակարգն աշխատեցվի իր հիմնական նպատակի համար. խթանի գործարար ակտիվությունը, նպաստի տնտեսության և ներդրումների աճին, ստեղծի մրցակցային պայմաններ ձեռնարկությունների զարգացման համար: Հարկավոր է կանոնակարգել գոյություն ունեցող հարկաբյուջետային արտոնությունները` դրանք դարձնելով ավելի հասցեական, հրաժարվելով անարդյունավետ գործարքներից:
    Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2018 թ. հունվարի 1-ից գործողության մեջ է դրվելու ՀՀ հարկային օրենսգիրքը, անհրաժեշտ է մանրամասն և բազմակողմանիորեն քննարկել հարկային նոր համակարգի կի-
    րարկման հետ կապված առաջարկությունները, այդ աշխատանքները պարտադիր կարգով իրականացնել գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ համատեղ: Չնայած այդ փաստաթղթի վերաբերյալ մինչև օրս առկա տարակարծություններին, ներքաղաքական տարբեր հայացքներին, պետք է մինչև 2018 թ. նախապատրաստել և ընդունել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները օրենսդրության մեջ և Հարկային օրենսգրքում, որպեսզի դրանք 2018 թ. հունվարի 1-ից դրվեն գործողության մեջ` ամրագրելով
    երկարաժամկետ հատվածի համար նոր և կայուն հարկային կանոններ: Այս տեսանկյունից կարևոր է նաև, որ ՀՀ Կառավարությունը մշակի կայուն պետական բյուջեի և հանրային ֆինանսների ապահովման կառուցակարգերի կատարելագործման հարցերը, պետության պարտավորությունների կատարումը` անկախ արտաքին գործոններից, այդ թվում նաև համաշխարհային շուկայում պղնձաքարի և ՀՀ-ից արտահանվող մյուս հանքաքարերի գների փոփոխությունը:
    Առաջիկայում անհրաժեշտ է էականորեն նորացնել նաև ձեռնարկությունների գործունեությունը կանոնակարգող իրավական բազան: Ներկայումս կարևոր է ապահովել արդյունավետ իրավական ակտերի իրավակիրառությունը` հատկապես տեղերում: Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել, որ հանրապետության յուրաքանչյուր մարզում կամ համայնքում գործարարության համար մատուցվող հիմնական ծառայությունները, ինչպես օրինակ` շինարարության թույլտվությունները, ենթակառուցվածքներ մուտքը և այլն, ամբողջությամբ համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը և մարզերի լավագույն փորձին:
    Ըստ որում, այս թեման ոչ թե մեկանգամյա  միջոցառում է, այլ շարունակական և անընդհատ գործընթաց, որը չափազանց կարևոր աշխատանք և ուղղություն է պետական կառույցների և մասնավոր հատվածի համատեղ գործունեության ժամանակ: Հարկ է հետևել, թե ինչ է կատարվում մարզերում, ինչ հիմնախնդիրներ են առաջ գալիս ձեռնարկատիրության տարբեր ոլորտներում, գնահատել մարզպետարանների աշխատանքի որակը հատկապես այդ ցուցանիշների ուղղությամբ: Այդպիսի սկզբունքային խնդիր(ներ)ը հարկավոր է լուծել 2018 թ. սկսած: Դա ՀՀ իշխանություններին թույլ կտա ապահովել բոլոր մարզերում և համայնքներում ոչ միայն միասնական, այլև միատեսակ բարձր մակարդակ ունեցող գործարար միջավայր:
    Ընդհանուր առմամբ, երկրում արդարությունն ավելի շատ պետք է դրսևորվի ոչ թե հավասարարության, այլ ազատությունների ընդլայնման գործում` հանրօգուտ աշխատանքում պայմանների և նախադրյալների ստեղծման համար, ինչն ապահովում է հարգանք, հաջողություն և հասարակական դիրքի բարձրացում արտադրողական աշխատանքի դիմաց: Եվ ընդհակառակը` անարդար պետք է ճանաչվեն ու չեզոքացվեն բոլոր այն գործողությունները, որոնք խախտում են մարդկանց իրավունքները և սահմանափակում նրանց հնարավորություններն ու ազատությունները:
    Ներկայումս ՀՀ տնտեսության առաջնահերթ խնդիրն է ամրապնդել գործարար ակտիվությունը, իրականացնել խոշոր տնտեսական նախագծեր, ֆինանսական ռեսուրսները դարձնել մատչելի, առավել ևս, որ ինֆլյացիան նվազել է, ինչը ստեղծում է օբյեկտիվ պայմաններ` էժանացնելու բանկային վարկը: Հակաճգնաժամային ծրագրի աջակցության շրջանակներում 2015-2016 թթ. մեզանում բանկային համակարգի կապիտալի լրացումը կազմեց 30,0 մլրդ ՀՀ դրամ: Գնահատականների համաձայն` այդ ռեսուրսը թույլ կտա առևտրային բանկերին հագեցնել իրենց կապիտալը: Այդ ռեսուրսը բանկերին հնարավորություն տվեց էականորեն ավելացնել տնտեսության իրական հատվածի վարկավորումը: Սակայն վարկերի ծավալը 2016 թվականին չավելացավ. նույնիսկ, փոքր քանակությամբ, նվազեց: Հասկանալի է, որ նման իրավիճակի գործում ազդեցություն են ունեցել դրամի, օտարերկրյա արժույթի կուրսերի հետ կապված հաշվարկները, սակայն վարկավորման ծավալները, այնուհանդերձ, նվազել են, նույնիսկ եթե հաշվի առնենք փոխարժեքների տարբերությունները: Այստեղ հարկ է գրավել այն փորձագետների ուշադրությունը, ովքեր կարծում են, թե շատ կարևոր է փոխարժեքների կուրսային տարբերությունների դիտարկումը: Հասկանալի է, որ դրամի արժեքը դոլարի կամ եվրոյի նկատմամբ փոփոխվել է, և դա պետք է հաշվի առնել, սակայն, այնուամենայնիվ, տնտեսության վարկավորման նվազման փաստը մեզանում առկա է:
    Հասկանալի է նաև, որ այլ կարծիք տնտեսության իրական հատվածի վարկավորման խթանման վերաբերյալ լինել չի կարող: Սակայն նույնիսկ այս դեպքում բաց է մնում առանցքային հարցը` ինչպիսի՞ մեթոդներով և միջոցներով դա իրագործել: Ակնհայտ է նաև, որ վարկավորում կարող են իրականացնել միայն կապիտալի լուրջ պաշարներ ունեցող կայուն բանկերը: 2016 թվականին հայրենական բանկերը վերականգնեցին իրենց` ըստ կապիտալի շահութաբերությունը (ROE). եթե 2015 թ. շահութաբերությունը
    եղել է -4.3%, ապա 2016 թ. արդեն` 5.8%: Բացի այդ, Կենտրոնական բանկի հետևողական աշխատանքի և կտրուկ քայլերի շնորհիվ բանկային համակարգը մաքրվեց այն «գրասենյակներից», որոնք, խախտելով բանկային ոլորտի օրենքներն ու այլ իրավական ակտեր, հաճախորդների իրավունքները, վարում էին կասկածելի ֆինանսական գործառնություններ: Ֆինանսական շուկաներից հեռացավ այդպիսի բանկերի մի մասը` շուկայի թույլ խաղորդները: Մի շարք պետություններում բանկային համակարգի համար ստեղծվել են խթաններ հենց այդ` տնտեսության իրական հատվածի վարկավորման համար: Ըստ որում, որոշ երկրներում քննարկվում է բանկերի հնարավորությունների սահմանափակումը` ներգրավված միջոցների ներդրումը ֆինանսական գործիքներում: Թեև այն, ինչ արվում է արտասահմանում, մեզ չի պարտադրում կուրորեն դրանք պատճենել, առավել ևս, որ ՀՀ տնտեսությունը և նրա կառուցվածքը էականորեն տարբերվում են մյուս երկրների տնտեսություններից և դրանց կառուցվածքից, որոնք ևս կիրառում են այդպիսի միջոցառումներ, սակայն, վերլուծելով նրանց փորձը, պետք է վերցնել միայն այն, ինչը հարմար և օգտակար է մեզ: Այսպես` բազմաթիվ երկրներում հաջողությամբ գործում է ոչ բանկային
    ֆինանսական հատվածը: Դա պետք է զարգացնել նաև մեզանում, ինչը հնարավորություն կտա ընդգրկելու ներդրողների, քաղաքացիների միջոցները տնտեսության մեջ պարտատոմսերի և արժեթղթերի շուկայի մյուս գործիքակազմի միջոցով:
    Ի դեպ, այս հիմնախնդիրները վաղուց քննարկման առարկա են դարձել: Պետք է հուսալ, որ ՀՀ կենտրոնական բանկը և Կառավարությունը համատեղ կմշակեն առաջարկություններ ֆինանսական շուկայի զարգացման համար: Ամեն ինչ, իհարկե, պետք է ուղղված լինի տնտեսական բարձր աճի խնդիրների լուծմանը և ապահովմանը: Դրա հետ մեկտեղ, որևէ փոփոխություն չպետք է հանգեցնի մակրոտնտեսական հաշվեկշռի կորստի (դիսբալանս) և տնտեսության մեջ, այսպես կոչված, պղպջակների առաջացման կամ դրանց «ուռչելուն»:
    Հատկապես կարևոր է ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկատիրություն) վարկավորմանն աջակցելը: ՓՄՁ-ն Հայաստանի տնտեսական մրցունակության ապահովման հիմնական անկյունաքարն է: ՓՄՁ դիրքի ամրապնդումը և զարգացումը նաև տնտեսական բարձր աճի խնդրի լուծմանը նպաստող հանգամանքներից են: Պատահական չէ, որ ՀՀ Կառավարությունը նշված նպատակների իրականացման արդյունքում միջնաժամկետ (2016-2018 թթ.) հեռանկարի համար տնտեսությունում որպես ուղենիշ է ընդունել ՓՄՁ  արդյունքի մեծացումը և ՀՆԱ-ում մինչև 40% կշռի կայուն ապահովման համար հիմքի ստեղծումը: Այսօր պատկերը հետևյալն է.















    Ինչպես երևում է աղյուսակից, հատկապես 2016 թ. էական առաջընթաց է գրանցվել փոքր և միջին ձեռնարկությունների ՀՆԱ-ում, հարկային վճարների տեսակարար կշիռների մեծացման առումով, որը, մեր կարծիքով, պայմանավորված է վերջին երկու տարիներին իրականացված հարկային փոփոխություններով: Սակայն պատկերը կարող էր ավելի լավը լինել, եթե ՓՄՁ աճին խոչընդոտող հանգամանքները` հարկային վարչարարությունը, պետություն-մասնավոր հատված երկխոսության թերացումը, գործազրկության բարձր մակարդակը, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման հասանելիության
    դժվարությունները վերանային: Ի՞նչ է պետք անել դրա համար: Ընդ որում, ֆինանսական իշխանությունների ներկայացուցիչները նույնպես համոզված են, որ դա հնարավոր է: Եթե խոշոր բանկերի նկատմամբ դրանց մասշտաբների և գործառնությունների իրականացման բարդությունների պատճառով
    կիրառվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան կոշտ և խիստ պահանջներ (իսկ առանձին փորձագետներ կարծում են, որ նույնիսկ մեզ համար դրանք չափազանց խիստ են, սակայն այժմ տեղին չէ դրա մասին խոսելը), բոլոր դեպքերում, առանձին «փոքր» բանկեր, հիմնականում իրականացնելով ՓՄՁ և բնակչության վարկավորման կարևորագույն գործառույթ, կարող են աշխատել գործունեության կարգավորման զգալիորեն պարզեցված պահանջներով:
    Բանկային ամբողջական համակարգի համար դա ոչ մի ռիսկ էլ չի պարունակի` հաշվի առնելով այդ բանկերի համեստ դերը ողջ բանկային համակարգում. բոլոր բանկային ակտիվները կազմում են ընդհանուրի 1.5%-ը: Բանկային համակարգի նման տարբերակված կարգավորումը հաճախորդներին թույլ կտա դիմել այն բանկերին, որոնց գործունեությունն առավելապես համապատասխանում է առաջադրված պահանջներին, և փոքր և միջին ձեռնարկությունները փորձության չեն ենթարկվի խոշոր ընկերությունների հետ վարկային ռեսուրսների համար մրցակցային պայքարում: Անկասկած է, որ հիմնադիր պայմանները մնում են անփոփոխ` բանկային համակարգի յուրաքանչյուր մակարդակ պետք է լինի առողջ և կայուն, որպեսզի և՛ հաճախորդները, և՛ ավանդատուները կարողանան վստահ լինել իրենց ավանդների և միջոցների պաշտպանվածության հարցում: